Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Աղետը չի սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել․ Տիգրան Թորոսյան

Tert.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ։ Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմի պատճառը 2018-ին Հայաստանում իշխանության եկած ղեկավարության քաղաքականությունն է, որի հիմքում տգիտությունն է, սուտը և աճպարարությունը։ «Ողբերգությունն այն է, որ աղետը չէր կարող ավարտվել պատերազմի արդյունքներով ու չի էլ սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել»,-ասում է նա։

-Պարո՛ն Թորոսյան, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ խնդիրներն արդեն տեղափոխվել են ՀՀ տարածք։ Նախորդ շաբաթվա կեսերից ադրբեջանական զինուժը տեղակայվել է ՀՀ տարածքում և մինչ հիմա եղած բանակցությունների արդյունքում էլ չի հեռանում այստեղից, դեռ ավելին, կա ագրեսիվության միտում։ Ձեր համար կանխատեսելի՞ էր այս իրավիճակը։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր հնարավորություն կանխելու նման սցենարի առաջացումը։

-Ցավոք, կանխատեսելի էր ինչպես այն աղետը, որի գագաթնակետը դարձան 44-օրյա պատերազմի արդյունքները, այլև այն, ինչ տեղի է ունենում պատերազմի դադարեցումից հետո անցած վեց ամիսների ընթացքում։ Ընդ որում, կանխատեսելի էր ոչ թե գուշակությունների կամ բանդագուշանքի ձևով, ինչի պակասը Հայաստանում չկա, այլ որպես բազմաթիվ աղբյուրների ու փաստաթղթերի հիման վրա կատարված մասնագիտական աշխատանքի արդյունք։ Սպասվող աղետի ահազանգը կարող եք գտնել անցած տարվա հուլիսին հրապարակված «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակը և հեռանկարները» մասնագիտական հոդվածում, իսկ այդ ամենի, ինչպես նաև հրադադարի հաստատումից հետո շարունակվող ձախողումների պատճառները և իրավիճակի շտկման հնարավորությունները՝ այս տարվա մարտի 9-ին հրապարակված «2020թ. պատերազմը. նախադրյալները, հետևանքները և հաղթահարման հնարավորությունները» հոդվածում։ Տեղի ունեցածի պատճառը 2018-ին Հայաստանում իշխանության եկած ղեկավարության քաղաքականությունն է, որի հիմքում տգիտությունն է, սուտը և աճպարարությունը։ Ողբերգությունն այն է, որ աղետը չէր կարող ավարտվել պատերազմի արդյունքներով ու չի էլ սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել։ Չեք կարող համաշխարհային պատմության մեջ մատնանշել գեթ մեկ իշխանություն, որը նման աղետի է հասցրել երկիրը, միջազգային մամուլում և մասնագիտական հրապարակումներում արժանացել է աննախադեպ ստորացուցիչ գնահատականների ու շարունակում է պաշտոնավարել։ Հայաստանի ղեկավարությունը արհամարհված ու անարգված է աշխարհում և դրա արդյունքում Հայաստանը դուրս է մղված միջազգային հարաբերություններից՝ որպես դերակատար։ Հրադադարից հետո ստեղծված իրավիճակը կանխելու միակ հնարավորությունը, ինչպես բազմիցս ասել եմ, այս իշխանության անհապաղ պաշտոնանկությունն էր։

- Իրավիճակի հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումն է, որ Հայաստանի հետ սահմանային իրավիճակի միակ ճիշտ լուծումը սահմանները որոշելու և դելիմիտացիայի գործընթացը սկսելն է, ադրբեջանցիները նաև վստահ են, որ զբաղեցնում են իրենց դիրքերը։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է իրականում հիմա ցանկանում Ադրբեջանը, ո՞րն է նրա նպատակը։

-Ակնհայտ է, որ կատարվել է Ադրբեջանի և, ընդհանրապես, թուրքերի երազանքը՝ Հայաստանում իշխանության է հայտնվել տգետ, անհայրենիք, ստախոս, գործընկերների կողմից արհամարհված իշխանություն, որը պատկերացում չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պետության, ո՛չ Սահմանադրության, ո՛չ երկրի պաշտպանության մասին։ Մեր տարածքները բառացիորեն անտերության են մատնել այս իշխանություններն ու իրենց անգործությունը փորձում են նույն կերպ քողարկել, ինչպես քողարկում էին 44-օրյա պատերազմի իրողությունները՝ կեղծիք ու աճպարարություն։ Եվ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել այս իրավիճակն ու փորձելու է ամեն միջոց ձեռնարկել՝ Հայաստանն ավելի ու ավելի փոքրացնելու, Արցախը վերացնելու համար։ Մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ է անում Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ ինչ է անում, իսկ ավելի ճիշտ՝ ինչ չի անում Հայաստանի իշխանությունը։ Այս իշխանությունը չի հասկանում, որ սահմանազատումը բարդ, տևական մասնագիտական աշխատանք է, այլ ոչ թե Գուգլի քարտեզներով հողազավթում։ Թշնամին էլ, օգտվելով դրանից, կարող է իր ագրեսիան ցանկացած անունով կոչել։    

- Ստեղծված իրավիճակի հետ կապված Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ «ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»։ Արդյո՞ք ՀՀ իշխանությունների կողմից հստակ քաղաքականություն տեսնում եք՝ խոսքից գործին անցնելու։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց պահվածքը, քայլերն ու աշխատանքը միջազգային գործընկերների հետ ստեղծված իրավիճակում։

-Ինչպես արդեն ասացի, Հայաստանի իշխանությունները տգետ ու անողնաշար պահվածքով, ստով ու կեղծիքով Հայաստանը զրկել են միջազգային հարաբերություններում դերակատարությունից։ Փոքր-ինչ գործունակ իշխանության պարագայում Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպություններում հրադադարից հետո կհասներ Ադրբեջանի և Թուրքիայի դատապարտմանը՝ որպես ագրեսորներ, որպես արգելված զենք ու ահաբեկչական խմբավորումներ օգտագործողներ, քաղաքացիական կառույցներ՝ հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր, ծիսական շինություններ ռմբահարողներ։ Սրանք փաստեր են, որոնք միջազգային հանրությունը՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահող երկրների, Եվրամիության կառույցների, միջազգային կազմակերպությունների ու  լրատվամիջոցների բազմիցս արձանագրել է։ Հայաստանի իշխանությունները գեթ մեկ նման նախաձեռնություն ցուցաբերե՞լ են։ Նույն պատկերն է նաև Սյունիքի ու Գեղարքունիքի հետ կապված։ Ո՞րն է այս իշխանությունների իրական նախաձեռնությունը միջազգային կառույցներում։ Ուրեմն միանգամայն արժանի են այն արհամարհանքին ու խորշանքին, որը ստանում են միջազգային գործընկերներից։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ  պատերազմի դադարը ապահոված նոյեմբերի հրադադարի եռակողմ համաձայնագրին այլընտրանք չկա։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ դրա ստորագրումից հետո անցել է կես տարուց ավելի, բայց կետերի իրականացման շուրջ տարաձայնություններն օր օրի ավելանում են։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ խնդիր է լուծում այդ համաձայնագիրը, հայկական կողմերն ի՞նչ իրավիճակում են հայտնվել այդ փաստաթղթում։

-Առիթ եղել է այդ փաստաթղթի վերաբերյալ մանրամասն կարծիք շարադրելու, հետևաբար անդրադառնամ կարճ։ Նախ` դա ոչ թե համաձայնագիր է, ինչպես հաճախ մի շարք հայաստանյան քաղաքական գործիչներ են ասում, այլ սոսկ հայտարարություն։ Որևէ փաստաթղթի կարգավիճակն ունի առանցքային նշանակություն, քանի որ դա որոշում է նաև փաստաթղթի կիրառման իրավական շրջանակները։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, այդ հայտարարությունը ստորագրելով, օրինազանցություն է թույլ տվել, քանի որ տնօրինել է տարածքներ, որոնց նկատմամբ ինքը որևէ իրավասություն երբեք չի ունեցել։ Խոսքը Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների մասին է։ Այսօր այդ հայտարարությունը սպառել է իրեն, դրանում արձանագրված հարցերը, բացի երկուսից, այս կամ այն ձևով լուծված են։ Չլուծվածներից առաջինը վերաբերում է ռազմագերիներին։ Պատահական չէ, որ դրա լուծումը ողբալի վիճակում է։ Այս իշխանությունն այլ բան անելու կարողություն չունի։ Այս հարցում մեծ ազդեցության հնարավորություն ունեցող միջազգային հանրությունն ավել բան անել չի կարող, երբ անմիջական կողմը՝ Հայաստանը, նման ամորֆ կեցվածք ունի ու ամեն ինչ թողել է Բաքվի ողորմածությանը։ Այդ հայտարարության վերջին կետով էլ նախատեսվում է կապուղիների ազատ օգտագործում։ Թուրքիայի և Ադրբեջանի երազանքը՝ Մեղրիով միանալու մասին, այդ հայտարարության հետ ոչ մի կապ չունի ու չէր էլ կարող ունենալ, քանի որ վարչապետի պաշտոնակատարը լիազորություն չունի հայտարարությամբ որևէ երկրի տնօրինության հանձնել Հայաստանի տարածքը։ Ինչ վերաբերում է տարանցիկ ճանապարհներն օգտագործելուն, ապա ակնհայտ է, որ անհեթեթ է ինչպես իշխանությունների ցնորամիտ գաղափարը՝ դրանով ինչ-որ տեղ ինչ-որ բան ուղարկելու վերաբերյալ, այնպես էլ Լավրովի գաղափարը, թե դա կօգնի լարվածության թուլացմանը։ Թեև կարելի է վստահաբար պնդել, որ Ռուսաստանի արտգործնախարարը հիանալի գիտի՝ հակամարտության կարգավորո՞ւմն է հաջորդում լարվածության թուլացմանն ու հարաբերությունների կարգավորմանը, թե՞ հակառակը։ Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում, դրանից հետո, այսօր և ապագայում առանձին քննարկման առարկա է։  

Կարելի է համաձայնել նախագահ Պուտինի կարծիքին, որ հայտարարությունն այլընտրանք չուներ, քանի որ դրա հիման վրա է հաստատվել հրադադար, ինչը միջազգային հանրությունը բարձր է գնահատել։ Բայց, միաժամանակ, միջազգային հանրությունն ընդգծել է, որ հայտարարությունը սոսկ լուծում է հրադադարի հետ կապված խնդիրը, հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, լուծված չեն մի շարք հարցեր, այդ թվում և գլխավորը՝ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հարցը։     

- Ստեղծված իրողություններում, Ձեր կարծիքով, հատկապես ի՞նչն է Հայաստանին առավել խոցելի դարձնում։

- Հուսով եմ այդ հարցը տալիս եք սոսկ ևս մեկ անգամ ընդգծելու համար այն, ինչ բոլոր ողջամիտ մարդկանց համար ակնհայտ է. Հայաստանին խոցել է դարձրել և այսօր էլ շարունակում է խոցելի դարձնել տգետ և ապաշնորհ իշխանությունը, որը պետք է օր առաջ հեռացվի։

- Նկատելի է, որ արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլում միջազգային դերակատարներից առավել ակտիվը Ռուսաստանն է։ Բանակցությունները Ադրբեջանի հետ հիմնականում տարվում են նրա միջնորդությամբ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հիմա արդյունավետորեն չի գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ի՞նչ ապագա եք ընդհանրապես կանխատեսում հնարավոր բանակցությունների համար։

-Ադրբեջանի հետ ոչ մի բանակցություն չի տարվում։ Երբեմն Ռուսաստանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին փոխանցում է Բաքվի ցանկությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հրադադարի հաստատումից հետո գործել է առավելագույնս ակտիվ, որը հնարավոր էր այդ ընթացքում։ Երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հրադադարի հաստատումից անմիջապես հետո, ինչպես վերը նշեցի, ողջունել են եռակողմ հայտարարության ընդունումը՝ որպես հրադադարի հիմք, սակայն միաժամանակ պնդել են, որ դեռևս պետք է լուծվեն հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հարցը։ Դեկտեմբերի 3-ին այդ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները Տիրանայում հայտարարություն տարածեցին՝ պնդելով, որ պետք է վերադառնալ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, ընդ որում, կողմերին հայտնի երեք սկզբունքների և վեց կետերի հիման վրա։ Այդ երեք սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է, իսկ վեց կետերից մեկը՝ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը։ Դեկտեմբերի 14-ին այդ հայտարարության ոգով հայտարարություն հրապարակեցին նաև Մինսկի խմբի համանախագահները։ Ապրիլին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է շարունակվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։

Մինչ շարունակման հնարավորությանն անցնելը, հիշեցնեմ, որ երեք տարի այս իշխանությունն ամեն ինչ արել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը տորպեդահարելու համար։ Եթե համանախագահները մեկ տարի կարող էին դիմանալ Հայաստանի նոր իշխանությունների՝ զրոյական կետից սկսելու և երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման ցնորամիտ գաղափարների առաջադրմանը, ապա 2019 թվականից սկսվեցին զգուշացումները նման քայլերի վտանգավորության վերաբերյալ։ Ի վերջո, թե՛ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, թե՛ ռուս համանախագահ Իգոր Պոպովը ուղիղ հայտարարեցին, որ բանակցությունները տապալվել են 2018թ. Երևանում նոր իշխանության նոր մոտեցումների պատճառով։     

Այսօր բանակցությունների վերսկսման և ընթացքի վրա կազդի երեք հիմնական գործոն։ Ադրբեջանը կձգտի օգտագործել Հայաստանի ներկայիս իշխանությունների տգիտությամբ, ապաշնորհությամբ ու կեղծարարությամբ պայմանավորված իրավիճակը՝ հնարավորինս ավելի նպաստավոր դիրքեր գրավելու համար մինչ բանակցությունների վերսկսումը։ Քանի դեռ Հայաստանում իշխանության չեն եկել նոր ուժեր, Բաքվի այդ ջանքերը հաջողություն կունենան։ Հետևաբար` ամենակարևոր գործոնը Հայաստանում նոր իշխանություն ձևավորելն է։ Երրորդ գործոնը կապված է Ռուսաստանի հետ։ Մոսկվան, վերջապես, իրագործել է տասնամյակների երազանքը՝ Արցախում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներ։ Իհարկե, եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ չորս տարի հետո (վեց ամիսն արդեն անցավ) կողմերից որևէ մեկի պահանջով այդ առաքելությունը կդադարեցվի։ Միամտություն կլինի կարծել, որ Բաքուն այդ հնարավորությունը չի օգտագործի։ Բայց նաև դժվար է հավատալ, որ Ռուսաստանը կցանկանա հեշտությամբ հրաժարվել տասնամյակների ձգտումից։ Մնում է ռուս խաղաղապահներին տարածաշրջանում պահելու մեկ հուսալի տարբերակ։ Եթե այդ չորս տարիների ընթացքում Արցախում անցկացվի անկախության հանրաքվեն, ապա դրանից հետո ընտրված Արցախի իշխանությունները կարող են միանգամայն օրինական համաձայնագիր կնքել Մոսկվայի հետ՝ Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ապահովելու համար։ Սակայն նման սցենարի Ռուսաստանը կարող է գնալ խիստ զգուշավոր խուսանավումներով՝ Թուրքիային ու Ադրբեջանին չխրտնեցնելու համար։ Հետևաբար, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին համանախագահները շարժվեն ավելի դանդաղ, քան ցանկալի է, իսկ հետագայում ԱՄՆ-ն և Ֆրանսիան ստանձնեն ավելի ակտիվ դերակատարություն բանակցությունների ընթացքը ուղղորդելու տեսակետից։ Դա կբխի նաև Ռուսաստանի շահերից։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենը կարող է իրականություն դառնալ միայն Հայաստանի չափազանց հաշվենկատ գործողությունների շնորհիվ։

Ակնհայտ է, որ բանակցությունները համառորեն տապալած և դրանց նախընթաց ողջ ժամանակահատվածի վերաբերյալ որևէ իրական պատկերացում չունեցող ու կեղծիքներ տարածող, լիովին նվաստացած ու արհամարհված այս իշխանություններն ընդունակ չեն նման բարդ, մասնագիտական լուրջ գիտելիքներ պահանջող աշխատանք անելու։

Եզրակացությունն ակնհայտ է. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վերածննդի ճանապարհին առաջին քայլը այս իշխանությունների հեռացումն է։      
ՀեղինակՀռիփսիմե Հովհաննիսյան