Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026
Socity

Մենուան կտրուկ հետդարձ արեց՝ հանգիստ ձայնով ասելով՝ հիմա դառնում ու խփում ենք սրանց. Արեգա սարի գրոհը` ինչպես է ամեն ինչ եղել

Հովսեփ Ղազարյանի էջից

Արեգա սարի գրոհը

Հոկտեմբերի 5,

Կամազը լեռնային ճանապարհով արագ սլանում էր, որ հակառակորդը չկարողանար խոցել։ Վերջապես հասանք հրամանատարական կետին, բեռնատարի բորտը բացվեց ու սկսեցինք հերթով դուրս ցատկել: Եկավ իմ հերթը և ծանր գնդացիրը փոխանցեցի արդեն իջած ընկերոջս և ցինկերը ուսիս գցած ցատկեցի ներքև: Օրը անձրևային էր, երկար փնտրելուց հետո գտա չոր տեղ ու գնդացիրիս ոտքերը բացած դրեցի ուսիցս կախած ցինկերի հետ և գնացի բեռնատարի թափքից մյուս ցինկերը բերելու քթիս տակ բողոքելով, որ Քեռին այս մեծ ու ծանր գնդացիրը ինձ է տվել : Փամփուշտներս բեռնատարից դատարկելուց հետո մոտեցա հրամանատարական կետին, որի մոտ հավաքվել էին սպասվող գործողության մասնակիցները՝ հատուկ նշանակության խմբի մարտիկները, հետախուզական վաշտի ժամկետային զինվորները և մեր տղաները: Քյոխը խմբերի հրամանատարներին իր մոտ էր կանչել և վերջին հրահանգավորումն էր տալիս: Իմ անմիջական հրամանատարը Մենուան էր, մեր խմբի առջև առաջադրանք էր դրված կտրել հակառակորդի թիկունքը և թույլ չտալ հակառակորդին «Կայծակներից» օգնություն գա: Հրահանգավորումից հետո սկսեցինք զինվել՝ ում սիրտը որքան տալիս էր արկղից փամփուշտներ, նռնակներ ու նռնակատետի կրակոցներ էր վերցնում: Մինչև ականջները զինվելուց հետո, Քյոխը հավաքեց բոլորիս հեռախոսները, որ գործողության գնալու ընթացքում պահի իր մոտ:

Փոքրիկ մեքենաներով մեզ սկսեցին շատ արագ տեղափոխել առաջնագծի 106-րդ մարտական դիրքը, որտեղ նախորդ օրերին թշնամու առաջխաղացումը կասեցվել էր և բազմաթիվ զոհեր տալով հետ էին շպրտվել: Մենք գնում էինք նախորդ օրերին մեր կորցրած կարևորագույն բարձրունքը՝ Արեգասարը, որի գագաթից թշնամու կողմից գրավված Թալիշն ու Մատաղիսը կարծես ափի մեջ լինեին հետ վերցնելու:

Մեր մեքենայի ուշանալու պատճառով՝ 106 դիրք հասանք այն ժամանակ, երբ արդեն հատուկ նշանակության խմբի մարտիկները կամբատի գլխավորությամբ ականադաշտը բացել էին և շարժվում էին առաջ: Արագորեն միացանք գրոհային համահավաք խմբի մարտիկներին: Դիրքից հազիվ մի քանի քայլ էինք գցել, ինչ բացվեց զարհուրելի տեսարանը՝ ճանապարհի երկայնքով թափված էին թշնամու հարյուրավոր դիակներ: Կամբատը շտապեց զգուշացնել մեզ, որ մարմինները հնարավոր է ականապատված լինեն ուստի չմոտենանք: Զարմանքիս չափ չկար, երբ դիակներից մեկի մոտ ափսեով միրգ տեսա մեծ նռեր, կամբատը քթի տակ ծիծաղելով հեգնեց՝ սինիով եկածը դրանց հրամանատարն էր, բայց դա էլ չփրկեց իրեն: Առավոտյան ժամը 10֊ն էր, սակայն օրը անձրևային էր ու մառախուղի պատճառով ճանապարհը Արեգայի գագաթից, որտեղ դիրքավորված էր թշնամին չէր երևում: Հասանք մեր թողած առաջին դիրքին 105-ին, որը փաստացի դարձել էր նեյտրալ տարածք: 105-ից ճանապարհը թեքվում էր աջ և բաց լանջն ի վար երկար ձգվում էր մինչև մեր հաջորդ թողնված դիրքը 104-ը: Չհասած 104-րդ դիրք, ճանապարհին կանգնած էր խփված БМП 2 զրահափոխադրիչ փողը, ուղղած 106-րդ դիրքի կողմ, օրեր առաջ, երբ թշնամին փորձ էր արել Արեգան գրավվելուց հետո զարգացնել հաջողությունը նրանց առաջխաղացումը կասեցվել էր հենց այս հատվածում: 104-րդ մարտական դիրքի վրա երևում էին մի քանի օր առաջ մղված մարտի հետքերը՝ արկի պայթյունից գետնատնակի ընկած գերանները և պատին ասես սեպեր դաջված փամփուշտների հետքերը:

104 մդ-ից ճանապարհը թեքվում էր դեպի ձախ և հասնում մինչև 103 մդ տանող խաչմերուկ, որտեղից կար 3 ճանապարհ և 3 ճակատագիր: Մինչև խաչմերուկ հասնելը նկատեցի պայթած տանկի անիվը, այնուհետև ցեփեր, իրանը և մնացած մասերը այս տանկը նույնպես վերջին օրերի կռիվների արդյունքում հօդս ցնդած ռազմական տեխնիկաներից էր: Խաչմերուկից դեպի ձախ ներքև ճանապարհը տանում էր 103 մդ, որտեղ մեր թիկունքը ապահովելու համար տեղակայվեցին մեր ջոկատի տղաների մի խումբը, ուղիղ ճանապարհը տանում էր արդեն թշնամու ձեռքն անցած 102 մդ, որտեղից սպասվում էր հակառակորդի հիմնական տանկային հակագրոհը, իսկ դեպի աջ՝ դեպի Արեգայի «Բարձունք», տանում էր մեր ճակատագրի արահետը, որով պետք էր քայլեինք մահվան ու կյանքի սահմանագծով, քաջության ու վախկոտության ճանապարհով, անձնազոհության և նվիրումի ուղղով:

 

Հազիվ էի հասցրել խաչմերուկից մի քանի քայլ անել դեպի «Բարձունք», երբ ոտքս սայթաքեց և ծանրության տակ ճողվելուց համազգեստս ներքևից մինչև գոտկատեղս պատռվեց: Արագորեն գրպանիցս հանեցի բինտը և ոտքիս փաթաթելով շալվարս սկսեցի ամրացնել մարմնիս, այս տեսնելով մեր խմբի հրամանատարը՝ Մենուան, մոտեցավ ինձ և իր յուրահատուկ հումորային ոճով ականջիս տակ շշնջաց՝ քո տեղը մեր խմբի հետ վերև թող Միքոն՝ մյուս պեկայիստը գա, ինչը ես կտրականապես մերժեցի և շալվարս կարգի բերելով շարունակեցի քայլել:

Ճանապարհը գնալով ավելի դժվար էր դառնում քանզի բարձրանում էինք դեպի Արեգասարի գագաթը: Մառախուղ էր և տեսանելիությունը չէր գերազանցում 50 մետրը: Հակառակորդը գտնվելով մեզանից մի քանի հարյուր մետր վերև և մառախուղի պատճառով չտեսնելով շրջակայքը՝ վախից անկանոն կրակում էր տարբեր ուղղություններով, սա հասկանալով հատուկ նշանակության խմբի հրամանատարը մեզ հրամայեց ոչ մի դեպքում կրակ չբացել մինչև հակառակորդի հետ անմիջական կրակային ներգործությունը:

Ինչքան ավելի էինք մոտենում բարձունքին՝ հակառակորդի ռազմական տեխնիկայի ձայները ավելի լավ էին լսվում և ամեն անգամ ձայնի մոտենալուց ստիպված էինք լինում պառկել, որ հակառակորդը չնկատի մեզ: Գագաթին մոտենալիս բարձրունքը ավելի կտրուկ էր դառնում և քանի որ մոտեցել էինք հակառակորդին օգնականս արդեն իր զենքը իջեցրել էր ուսից և ծանր գնդացիրս, որը լիցքավորված 13 կգ էր և մնացած ցինկերն ու պայուսակս հազիվ էի տանում հետս: Վերջնամասում արդեն ուժերս սպառվել էին և միայն Մենուային ասած խոսքս՝ մինչև վերջ կձգեմ, ու տղերքից հետ չմնալու ամոթն էին ստիպում ինձ շարունակել քայլել: Տեղացող անձրևը ճանապարհը վերածել էր մի իսկական ցեխի։ Սահադաշտի և հերթական սայթաքումից հետո զենքիս փողը դիպչեց գետնին և փողը ամբողջովին ցեխով լցվեց: Մի քանի քայլ և խմբին տանող ավանգարդը ձեռքի շարժումով նստելու հրաման տվեց, ինչը նշանակում էր հակառակորդ է նկատել: Քիչ վերևից լսվում էր հակառակորդի ռազմական տեխնիկաների ձայները, որոնք անցնում էին մեզանից մի քանի տասնյակ մետր այն կողմ: Ես այնքան հոգնած էի, որ նորից կանգնել չկարողանալու վախից չնստեցի և հենվեցի ճանապարհի կողքի ծառին, մի ճյուղ պոկելով, սկսեցի փողի միջից չոփով ցեխը հանել ու մտքումս ինձ անիծել, որ անկուշտի պես այդքան փամփուշտ ու նռնակներ եմ լցրել պայուսակս: Քիչ անց հակառակորդի տեխնիկայի անցնելուց հետո հատուկ նշանակության ջոկատի տղաները առաջ շարժվելու նշան արեցին և արագորեն կարճ վազքով սկսեցին ճանապարհից դեպի անտառ բարձրանալ: Ես էլ չգիտեմ որտեղից իհայտ եկած ուժերով՝ սկսեցի կարճ վազքաքայլով գնալ նրանց հետևից, երբ մեր խմբից Լևոնը խբեց ուսիս նշան անելով, որ սխալ տեղ եմ գնում՝ դա գրոհային խումբն է, իսկ մեր խումբը պետք է ապահովեր նրանց թիկունքը, հակառակորդի Կայծակներից հակագրոհելու դեպքում պետք է պահեինք հարձակվող խմբի թիկունքը: Լյովը հասկացրեց, որ մեր դարանակալման վայրը ուրիշ է և պետք է հետևեմ իրեն: Անտառից դուրս եկանք ճանապարհ և արագ քայլերով հասանք խաչմերուկին, որտեղից դեպի աջ բարձրանում էր վերև Արեգայի գագաթը, իսկ դեպի ձախ իջնում էր ներքև՝ Կայծակներ: Լյովը շշուկով ասեց, իջնում ենք ներքև Մենուան կանչում է և արագ քայլով մոտ 100 մետր իջնելով հասանք փոքրիկ բացատի, որտեղ հանդիպեցի Մենուային և մեր խմբի մյուս տղաներին, ովքեր կանգնած էին ճանապարհի մեջտեղում:

֊Հոսո ,դու ես միներից հասկանում, չէ՞,֊հարցրեց Մենուան:

Այդ պահին մեզ մոտ եկավ Վիժիվշին՝ Գեղամը, ուսից իջնելով պայուսակը բացեց բերանը ինձ ցույց տալով պայուսակների պարունակությունը, մեկում ОЗМ 72 տեսակի հակահետևակային ականներն էին առանց պայթուցիչների, մյուսում՝ հակատանկային ականների պայթուցիչներն էին առանց ականների: Կարճ զննությունից հետո պարզ դարձավ, որ Կորուսյալի այդքան երկար ճանապարհ իր հետ քարշ տված զինամթերքը, որի ծանրության պատճառով չէր վերցրել նույնիակ իր ինքնաձիգը անպիտան էր: Համոզվելով, որ այդ զինամթերքից այդ պահին օգուտ չկա , Մենուան սկսեց դիրքավորել մեզ: