Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Աստղագուշակ՝ ապրիլի 29-ի համար

Խոյ: Աշխատանքում հնարավոր են խնդիրներ, ընդ որում` ձեր սխալ վարքագծի պատճառով դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Համառորեն կպնդեք ձեր տեսակետը և ոչ մի դեպքում, անգամ մանր հարցերում, փոխզիջումների չեք գնա: Արդյունքում գործընկերների, ղեկավարության հետ հարաբերությունները երկար ժամանակով կվատանան:

Փոքր-ինչ հնարամիտ լինելու դեպքում, կհասնեք այն ամենին, ինչին ձգտում եք: Մտերիմները պատրաստ են օգնել ձեզ միայն այն դեպքում, եթե մանրամասն բացատրեք, թե ինչ եք ուզում և ինչու:

Ցուլ: Բարեհաջող օր է: Աշխատանքին ձեր անմնացորդ նվիրումն օգնում է հեշտությամբ  հաղթահարել մի շարք դժվարություններ: Անգամ ոչ ստանդարտ իրավիճակներում, ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Կարող եք լուրջ որոշումներ կայացնել, այդ թվում ՝աշխատանքը փոխելու վերաբերյալ: Նոր առաջարկությունները հեռանկարային են, և դրանք կասկածի տակ առնելու կարիք չկա :

Ընտանեկան կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Կհաջողվի լուծել, վերջերս բոլորին անհանգստացնող, մի շարք խնդիրներ:Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Հրաշալի օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք ընտրել ուժային մարզումներ:

Երկվորյակ: Այսօր կարևոր է  մարդկանց հետ շփումներում ճիշտ կողմնորոշվելը: Հակված եք վստահել նրանց, ովքեր կարող են, ի շահ իրենց, օգտագործել ձեր միամտությունը: Թեև նոր ծանոթները լավ տպավորություն են թողնում, ամեն դեպքում, նախ փորձեք հասկանալ, թե ով՝ ով է, ում  հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Աշխատանքը փոխել չարժե: Գործնական բանակցությունները ցանկալի է հետաձգել:

Անձնակա կյանքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և լավ  ժամանակ կանցկացնեք նրանց ընկերակցությամբ: Այսօր ֆինանսական վիճակը թույլ կտա խոշոր գնումներ կատարել:

Խեցգետին: Այսօր կհաջողվի ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, և կյանքի կոչել որոշ մտահաղացումներ: Կազմակերպված եք և կարգապահ, փորձում եք անիմաստ ժամանակ չվատնել, ինչի շնորհիվ էլ ավելի շատ բան եք հասցնում, քան մյուսները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ,ինչպես նաև՝ պաշտոնի բարձրացում:

Մտերիմների հետ առավել նրբանկատ եղեք, նրանք ձեր ըմբռնման և ուշադրության կարիքն ունեն: Շատ Խեցգետիններ այսօր,  վերջապես, կհաղթահարեն ընտանեկան ճգնաժամը և կվերականգնեն լավ հարաբերությունները:

Առյուծ: Օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Զգացմունքային դաշտը, այս ժամանակահատվածում, առավել լարված է, ինչով էլ բացատրվում է  ձեր սուր արձագանքը՝ շուրջը կատարվող իրադարձություններին: Հեշտ չէ լեզու գտնել գործընկերների հետ: Թեև որևէ մեկին վիրավորելու նպատակ չեք հետապնդի , այնուամենայնիվ ձեր որոշ դատողություններ միանշանակ չեն լինի, և ոմանց կողմից սխալ կընկալվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Հանգստությունը կվերականգնվի:  Հեշտությամբ կկենտրոնանաք գործերի վրա, լուծումներ կգտնեք ուշադրություն պահանջող խնդիրներին: Մտերիմների կթվա, թե տարված եք ձեր գործերով և իրենց չեք նկատում, սակայն դա այդպես չէ:

Կույս: Ամեն բան կդասավորվի սպասվածից ավելի լավ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նաև գումարային շահույթ: Անձնական հարաբերությունների տեսակյունից՝ օրը բարեհաջող է: Այսօր կարող եք անկեղծանալ մտերիմների հետ, սիրելիի հետ զրուցել այն ամենի մասին, ինչը, վերջին ժամանակներս, անհանգստացրել  է ձեզ:

Գործնական հարաբերություններում պատկերն այլ է: Կդժվարանաք կենտրոնանալ, հնարավոր է վրիպումներ թույլ տաք: Հիշեք, որ ձեր կողքին ունեք մի անձնավորություն, ով պատրաստ է ամեն հարցում օգնել և սխալներից հետ պահել, պարզապես հետևեք նրա խորհուրդներին:

Կշեռք: Գումարային հարցերի շուրջ գործընկերների հետ հնարավոր են կոնֆլիկտներ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց, նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Բարեհաջող օր է տեխնիկայով, բարդ գործիքներով զբաղվելու, ինչպես նաև  մաքուր օդում ֆիզիկական աշխատանք կատարելու համար:

Այսօր կհաջողվի մեկընդմիշտ հրաժարվել վնասակար սովորույթներից: Կսկսեք հետևել ճիշտ սննդակարգին և վարել առողջ ապրելակերպ: Սպորտով զբաղվելը հաճույք կպատճառի: Ինչ վերաբերում է սիրային ժամադրություններին, ապա դրանք ցանկալի է հետաձգել, այլապես խորը հիասթափություն կապրեք:

Կարիճ: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են: Բոլոր հարցերում հաջողակ եք: Կարող եք զբաղվել լուրջ նախագծերով: Ձեռք կբերեք նոր աջակիցներ, ի հայտ կգան ներդրողներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է իրավաբանական հարցերով զբաղվելու, փաստաթղթեր լրացնելու համար:

Հրաշալի օր է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, զգեստապահարանը թարմացնելու, ինչպես նաև  իմիջի փոփոխման համար: Ձեր օրիգինալ լուծումները և հարցերին յուրահատուկ մոտեցումը կհիացնեն շատերին: Հնարավոր է նաև առաջին հայացքից սիրահարվեն ձեզ:

Աղեղնավոր: Գործարարի ձեր հոտառությունն անվրեպ է: Այսօր կնքած բոլոր գործարքներն եկամտաբեր կլինեն: Հաջող գնումներ կկատարեք:     Ի հայտ կգան, աշխատանքին վերաբերող, նոր ծրագրեր: Այն Աղեղնավորները, ովքեր կմտորեն սեփական բիզնես ծավալելու շուրջ, կհասկանան, որ դա լիովի իրագործելի է: Կհաջողվի լեզու գտնել ղեկավարության հետ, կարող եք նաև քննարկել աշխատավարձի բարձրացման հարցը:

Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Դուք անզուգական տպավորություն եք թողնում և վառ գիտակցում եք դա : Այսօր ձեր հմայքին անհնար է դիմակայել: Փոքրիկների հետ շփումը կուրախացնի:

Այծեղջյուր: Թեև ամեն բան լավ է, սակայն ձեզ այսօր ոչինչ չի գոհացնի: Կցանկանաք ստանալ ավելին, կարճ ժամանակում  հասնել այն ամենին, ինչին ձգտում եք, նաև ապացուցել  բոլորին, որ դուք անկրկնելի եք: Այդ ամենը կստացվի, եթե առավել զգուշավոր լինեք: Օրը նպատակահարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար: Փորձեք, հնարավորինս, քիչ առնչվել ղեկավարության հետ:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, սակայն առողջական լուրջ խնդիրներ չեն լինի, եթե իհարկե օրգանիզմը փորձությունների չենթարկեք և չանտեսեք բժիշկների  ցուցումները: Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Հնարավորություն կունենաք իրագործելու անգամ ամենահամարձակ մտահաղացումները: Կարող եք վստահել նոր ծանոթներին, նաև նրանց, ում հետ նախկինում  քիչ եք առնչվել:  Ձեր ներքին ձայնը կհուշի, թե ում հետ  կարելի է գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է թանկարժեք մետաղներից պատրաստված  իրեր, նաև արվեստի գործեր ձեռք բերելու համար:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Հեշտ չի լինի լեզու գտնել ձեզ համար  թանկ մարդու հետ: Ինքնազգացողությունը կվատանա՝  կապված եղանակային փոփոխությունների հետ: Հնարավոր է գանգատվեք գլխացավից ու անքնությունից:

Ձկներ: Շտապե՛ք, արագ և վճռական գործելու դեպքում՝ կարող եք շատ հաջողությունների հասնել: Մտածելու համար երկար ժամանակ չեք ունենա, և դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկա: Դուք  վաղուց կողմնորոշվել եք ձեր ծրագրերում,  հրաշալի պատկերացնում եք, թե ինչպես է պետք դրանք իրականացնել: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ:

Առանց դժվարության լեզու եք գտնում թե՛ մտերիմների, և թե՛ նոր ծանոթների հետ: Այսօր, ցանկության դեպքում, կարող եք շատերին խելքահան անել: Հրաշալի օր է հարազատներին այցելելու համար, նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ: