Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Սերգեյ Խաչատրյան. «Եթե մեկ սրսկումով հնարավոր լինի ազդել գենետիկայի վրա, կնշանակի գտել ենք մարդկության փրկության բանաձևը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ամփոփելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ ապրիլի 24–ից 30–նն անցկացված «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը», որին մասնակցում էր նաև Հայաստանը, «Փաստի» հետ զրույցում խորհուրդ տվեց բոլոր ծնողներին առաջին հերթին ուշադրություն դարձնել մանկաբույժների կողմից նշանակված պատվաստումների ժամանակացույցին և երկրորդ՝ վստահել բժիշկներին:

Խոսելով պատվաստումներ անցնելու կարևորության մասին, նա նշեց, որ այն մերժողները շատ անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչու են խուսափում պատվաստում անցնելուց: Ինչ վերաբերում է պատվաստանյութերի որակին, պարզվում է, որ այն մշակվում է գիտական ուսումնասիրությունների հիման վրա:

«Այսօր իրականացվող պատվաստանյութերի ստացման ցանկացած մեթոդ նախապես անցնում է փորձարկման տարբեր փուլերով՝ քննվում է, հետազոտվում է, անցնում է բազմաթիվ բարդագույն փուլեր: Դրանք տեսանելի չեն շատերի և նույնիսկ մեզ համար, բայց դրա արդյունքում մենք ունենում ենք գիտականորեն ապացուցված փաստեր այն մասին, որ ստացված պատվաստանյութը կանխարգելում է տվյալ հիվանդությունը»,– ասաց Ս. Խաչատրյանը:

Ի դեպ, այս կամ այն վիրուսի դեմ մշակվող պատվաստանյութի արտադրությունը բիզնես–գործառույթ է, որը նաև շահույթ է հետապնդում: Ուստիև արտադրող ընկերությունների միջև իրականում սուր մրցակցություն կա: Եվ պատահական չէ, որ նրանցից յուրաքանչյուրն ամեն ինչ անում է առավել արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու համար: Պետք չէ շրջանցել նաև այն փաստը, որ պատվաստման միջոցով լուծվում է մեկ այլ կարևորագույն խնդիր: Դա արդեն ոչ միայն հանրային առողջապահական, այլև՝ ազգային անվտանգության խնդիր է, որը լուծվում է նաև այս եղանակով:

Փոխնախարարը կոչ արեց նաև հանրությանը վստահել համաշխարհային մակարդակով գիտականորեն ապացուցված և ապացուցողական բժշկագիտության բոլոր փուլերը «հաղթահարած» գիտական ուսումնասիրությունների արդյունքներին, ոչ թե սիրողական մակարդակով կատարված անհիմն հայտարարություններին:

«Միշտ էլ, բոլոր երկրներում էլ, ապացուցողական բժշկությունից բացի լինում են այլ տեսակետներ հայտնողներ: Եվ ես կարծում եմ, որ նման մարդիկ մշտապես լինելու են, ինչը լավ է, քանի որ եթե նրանք չլինեն և հակասություններ չլինեն, համակարգը չի զարգանա: Բայց ավելի կարևորն այն է, որ տարբեր միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվում է նման մոտեցումներ ունեցողներին ապացուցել հակառակը և հաղթահարել նմանօրինակ խնդիրները»,– ասաց Ս. Խաչատրյանը:

Նա նաև հերքեց հասարակության մեջ շրջանառվող այն տեսակետը նույնպես, թե միջազգային կազմակերպությունները Հայաստանը դիտարկելով որպես աղքատ երկիր նոր պատվաստանյութեր առաջարկելով փորձեր են կատարում նաև մեր ժողովրդի վրա:

«Ես շատ կցանկանայի, որ այն մարդիկ, ովքեր նման քարոզչություն են իրականացնում, նաև պատասխանատվություն կրեին իրենց ասածների համար: Շատ կցանկանայի նաև, որ մեր օրենքներում ամրագրված լիներ, որ եթե ինչ–որ մեկը խոչընդոտել է պատվաստմանը և դրա հետևանքով երեխան վնաս է կրել, պատասխանատվության ենթարկվի: Ես կարծում եմ, որ հիմա, երբ պատասխանատվության հարց չկա, այդ պատճառով էլ ինտուիտիվ կերպով, այստեղից, այնտեղից ինչ–որ բաներ լսելով, շատ մակերեսային գիտելիքներ ունենալով տվյալ հարցի մասին ինչ ուզում՝ ասում են»,– ասաց Ս.Խաչատրյանը:

Հասարակության շրջանում առկա մեկ այլ մտահոգության մասին էլ, թե՝ պատվաստանյութերը ազդում են նաև ազգերի գենոֆոնդի վրա, Առողջապահության փոխնախարարը խորհուրդ տվեց հետադարձ հայացք նետել անցյալ դարասկզբին, երբ «ծաղիկ» հիվանդությունն ամենատարածվածն էր ողջ մոլորակում: Նրա խոսքով, եթե այդ վիրուսի դեմ պատվաստանյութը չստեղծվեր, մոլորակի մարդկության կեսն այսօր չէր լինի:

«Այսօր այդ վիրուսը վերացել է մոլորակից պատվաստումների շնորհիվ և այսօր ոչ միայն մարդկանց թիվն է շատացել, այլև կյանքի որակն է բարելավվել: Այս ճանապարհով միլիոնավոր մարդկանց կյանքեր են փրկվել և փրկվում: Ինչ վերաբերում է գենետիկայի վրա պատվաստումների միջոցով ազդելուն, ապա նշեմ, որ եթե մենք իմանայինք մեկ սրսկումով գենետիկայի վրա ազդելու ձևը, ապա հավատացեք, որ բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ այլևս վտանգավոր չէին համարվի: Այսօր կան վարկածներ, որոնք մշակվում են, սակայն դրան հասնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր: Եվ եթե դա մի օր հնարավոր լինի, ապա կնշանակի, որ գտել ենք մարդկության փրկության բանաձևը»,– ասաց Ս. Խաչատրյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում