Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
World

Գերմանացիներն առաջարկում են Իսրայելի վարչապետին անվանել Վլադիմիր Թայիփ Նեթանյահու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերմանիայի ու Իսրայելի միջև քաղաքական սկանդալ է: Շաբաթվա սկզբին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր առաջին այցն է կատարել Իսրայել` մասնակցելու Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Բայց Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Գաբրիելի հետ: Իսկ պատճառը եղել է Գերմանիայի արտգործնախարարի ծրագրված հանդիպումը իսրայելական իրավապաշտպան երկու կազմակերպությունների հետ, որոնք խիստ քննադատում են երկրի կառավարությանը` բացահայտումներ ներկայացնելով Գազայի հատվածում և Լիբիայի հարավում իսրայելցի զինվորների վայրագությունների մասին, նաև դեմ են հանդես գալիս գրավված պաղեստինյան տարածքներում հրեական թաղամասեր կառուցելու Իսրայելի ծրագրերին:

Հանդիպումից առաջ Նեթանյահուն հարցազրույց է տվել իսրայելական հեռուտատեսություններից մեկին և փաստացի երկընտրանքի առաջ կանգնեցրել Գերմանիայի արտագործնախարարին` նա կամ հանդիպում է իրավապաշտպան ընկերությունների, կամ իր հետ:

Գերմանիայի արտգործնախարարը նախընտրել է հանդիպումը իրավապաշտպանների հետ: «Կառավարությանը քննադատողների հետ հանդիպումը միանգամայն նորմալ պրակտիկա է, իսկ Նեթանյահուի հետ հանդիպման չեղարկումը աղետ չէ»,– ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Հանդիպման չեղարկումից հետո Նեթանյահուն փորձել է հեռախոսակապ հաստատել Զ. Գաբրիելի հետ, բացատրել, թե ինչու է գնացել այդ քայլին, բայց այս անգամ էլ գերմանացի դիվանագետը չի ցանկացել խոսել նրա հետ և մերժել է պատասխանել հեռախոսազանգին: Ուստի իր բացատրությունը Նեթանյահուն տվել է գերմանական Bild–ին. «Հստակ կանոն ունեմ` ես չեմ հանդիպում օտարերկրացի այն դիվանագետների հետ, ովքեր Իսրայել այցելելիս հանդիպում են կազմակերպությունների հետ, որոնք մեր զինվորներին հանցագործներ են անվանում»:

Գերմանիայի արտգործնախարարությունը հակադարձել է Իսրայելի վարչապետին: Զ.Գաբրիելի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները Bild–ին փոխանցել են, որ հանդիպումը չեղարկելուց առաջ է Նեթանյահուն առաջարկել հեռախոսազրույց ունենալ, բայց առաջ է քաշել երկու նախապայման` Գաբրիելը չպետք է մասնակցի կառավարությանը քննադատող կազմակերպությունների հետ, փոխարենը կարող է ուղարկել իր ներկայացուցչին, նաև` պաղեստինյան տարածքներում կառուցվող հրեական թաղամասերից պաշտոնական ներկայացուցիչը պետք է նույնպես մասնակցի այդ հանդիպմանը և ուղեկցի Գերմանիայի ներկայացուցչին: Նեթանյահուի այս առաջարկը մերժվել է: Գերմանիան անօրինական է համարում պաղեստինյան տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը:

Գերմանիայի քաղաքական և փորձագիտական շրջաններն իրենց աջակցությունն են հայտնել Զ. Գաբրիելին: «Իսրայելի կողքին լինելը չի նշանակում ենթարկվել Նեթանյահուի ցանկություններին,– գրել է Berliner Zeitung–ը:– Գաբրիելը չխոնարհվեց, նրա դիրքորոշումը արժանի է հարգանքի»:

Իսկ ազդեցիկ Suddeutsche Zeitung–ն առաջարկում է երախտապարտ լինել Գաբրիելին, ով Իսրայել իր առաջին այցի ընթացքում ցուցաբերել է «ավելի մեծ տղամարդկություն, քան իր նախորդները»: Ըստ թերթի, այժմ հնարավորություն է ընձեռվել ավելի մեծ ազնվություն մտցնել գերմանա–իսրայելական հարաբերություններում:

Ավելին, թերթն առաջարկում է Իսրայելի վարչապետին անվանել «Վլադիմիր Թայիփ Նեթանյահու»: «Ինչպես Պուտինը Ռուսաստանում, Էրդողանը Թուրքիայում, այնպես էլ նա վտանգում է ժողովրդավարությունը, ոչնչացնում է նախկին արժեքները»:

Թե Գերմանիա–Իսրայել հարաբերություններում այս լարվածությունը որքան կտևի, կերևա առաջիկայում: Մոտ 10 օրից Իսրայել իր առաջին այցն է կատարելու Գերմանիայի նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում