Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Երբ իշխանությունն ու ժողովուրդը միասնական են, այդ երկրին կոտրել հնարավոր չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Քրիստոնյա Ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը

– Պարոն Գիմիշյան, դուք ասում եք, որ արևմուտքն է մեր երկրին պարտադրել ընդունել վերջին սահմանադրությունը, այն է` երկրում հաստատել խորհրդարանական կառավարման համակարգ: Ո՞րն էր պատճառը, ինչո՞ւ էր Արևմուտքը շահագրգռված դրանում:

– Առաջին հայացքից արևմուտքը, որպես ժողովրդավարության առաջամարտիկ, նման բան չպետք է աներ: Բայց, այդուհանդերձ, փաստ է, որ արեց: Հայաստանում, երբ իրական ժողովրդավարական մշակույթը դեռևս ձևավորված չէ, նման փոփոխություն պարտադրելը, ուղղակի նշանակում էր թշնամություն անել:

Նաև մի բան էլ` ժողովրդավարությունը վաղուց արդեն աշխարհով մեկ դարձել է խաբեություն: Այն ընդամենը միջոց է երկրներում հաստատելու այնպիսի իշխանություններ, որոնք գործիք կդառնան աշխարհի հզորների ձեռքին: Որ վերջիններս կարողանան կառավարել ու թալանել այդ երկրները:

Այնպես որ, որպես այդպիսին, ժողովրդավարություն այլևս գոյություն չունի աշխարհում: Ապացույցը` Միացյալ Նահանգների վերջին ընտրություններն էին, որն ընթացավ կեղծիքներով ու հետընտրական պրոցեսներով: Նախագահին ժողովուրդը ընտրեց կոնկրետ նրա խոստումներից ելնելով: Բայց ստվերային` խորքային իշխանությունն այժմ նրան թելադրում ու պարտադրում է անել ոչ թե այն, ինչ խոստացել է ժողովրդին, այլ այն, ինչ ձեռ է տալիս իրենց:

– Կարելի՞ է նաև ասել, որ համաշխարհային կառավարության ձեռքին է այս ամենը: Այդ կառավարությունն է թելադրում, թե որ երկրում ինչպիսի կառավարություն պետք է ձևավորվի:

– Իհարկե, հենց այդպես է: Նրանք փորձում են իշխել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում: Անտեսելով ժողովուրդների սուվերենության իրավունքներն ու սկզբունքները:

Ու այդ Վենետիկի հանձնաժողովը և մյուս կառույցները ևս լծված են նույն գործին: Վենետիկի հանձնաժողովի հավանությամբ մենք կազմեցինք ըստ էության հակասահմանադրական մեր Ընտրական օրենսգիրքը և դրանով անցկացրեցինք խորհրդարանի ընտրությունները: Սահմանադրությունը ասում է, որ ամբողջությամբ պետք է ընտրակարգը լինի համամասնական: Իսկ մենք ընտրություններն անցկացրեցինք մեծամասնական ընտրակարգով: Ի վերջո, անունը փոխելով և կոչելով ռեյտինգային, այն չի դադարում լինել մեծամասնական:

– Իսկ համաշխարհային այդ կառավարությանը մարդկությունը կարո՞ղ է ինչ–որ բան հակադրել:

– Ես մի բան գիտեմ` երբ ժողովուրդն ու իշխանությունը միասնական են, այդ ազգի կամ պետության դեմ որևիցե համաշխարհային իշխանություն կամ որևէ գերհզոր պետություն ոչինչ անել չի կարող:

Եվ հենց դա է, որ դրսի կառավարողներն աշխատում են թույլ չտալ:

– Ըստ ձեզ, նման երկրներ շա՞տ կան աշխարհում, որտեղ ժողովուրդն ու իշխանությունը միասնական են:

– Քիչ կան, ցավոք: Օրինակ, դրա, իհարկե, ծայրահեղ արտացոլումը տեսանք Հյուսիսային Կորեայում: Իհարկե, պետական այն կարգերը, որ գործում են այդ երկրում, ինձ դուր չեն գալիս, բայց ակնհայտ է, որ երբ ժողովուրդն ու իրենց առաջնորդը միասնական են և կանգնում են մեկ մարդու պես, և ձևավորվում է ազգ–բանակ հասկացությունը, նրա դեմն առնելը հզորների համար էլ հեշտ չէ:

– Կարծես մեր երկիրն էլ է ուզում ազգ–բանակ ճանապարհով գնալ:

– Ցավոք սրտի, մեր երկրում շատ բան է հռչակվում, բայց իրականում արվում է հակառակը:

Սակայն ժողովուրդն այդ գաղափարի անհրաժեշտությունը հասկանում է: Նրա սրտի մեջ կա դա, ընկալումն առկա է, որ այդ ճանապարհն է, որով մենք պարտավոր ենք շարժվել: Եվ հենց այդ ճանապարհով միայն կարող ենք մեր ազգային խնդիրները լուծել: Մեր ինքնիշխանությունը պահպանել:

Իհարկե, այս ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում պետք է ունենանք հզոր երկրների մեջ նաև բարեկամներ, պետք է հասկանանք, թե որ երկրների շահերի հետ են մեր շահերը համընկնում և նրանց հետ համագործակցենք` ընկերություն անենք:

Բայց բոլոր դեպքերում հույսներս պետք է դնենք մեզ վրա: Եվ եթե այնպիսի վիճակ ստեղծենք երկրում, երբ իշխանությունն ու ժողովուրդն այլևս միասնական են, ապա աշխարհի ամենահզոր պետությունն էլ չի կարող մեր դեմ որևէ բան անել:

– Աստված անի` այդպես լինի:

– Ես ևս երազում եմ դրա մասին: Այդ դեպքում է, որ մեր երկրի բոլոր պրոբլեմները կվերանան, եղած խնդիրները կլուծվեն: Թալանն էլ կվերանա, կոռուպցիան էլ կդադարի գոյություն ունենալ և այսպես` շարունակ:

Ավելին` ես այս ճանապարհով եմ տեսնում նաև համայն հայության հնարավորությունների և ունակությունների մեկտեղումը: Իսկ այս պարագայում կկարողանանք թռիչքային ձևով զարգանալ ու լուծել մեր ազգային ու պետական խնդիրները: Այդ թվում նաև` Արցախի և, ինչո՞ւ ոչ, նաև Արևմտյան Հայաստանի ու սփյուռքի հարցերը:

Այսօր, ի դեպ, բազմաթիվ խմբեր կան մեր հասարակության մեջ, որ զբաղվում են այդ հարցերով, իրենց առջև խնդիր են դրել համախմբել ողջ հայությանը և համատեղել նրա պոտենցիալը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում