Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

ՀՀԿ– ՀՅԴ նոր կոալիցիան «կփրկի՞» իշխանության դեմքը, թե՞ «կցորդի» կարգավիճակ կապահովի ՀՅԴ–ի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Սահմանադրական դատարանը քննում է խորհրդարանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ՀԱԿ–ՀԺԿ դիմումը, իշխանությունը ակտիվ բանակցում է ՀՅԴ–ի հետ` ապագա կոալիցիայի շուրջ: Ասել է թե՝ իշխանությունը չի հավատում ՍԴ–ում իրավիճակի փոփոխության հնարավորությանը ու չի էլ սպասում դիմումի քննության ավարտին:

Իսկ ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը արդեն իսկ քննարկվել է ՀՅԴ–ում: Ըստ այդմ՝ այն մի քանի հավելումներով կրկնելու է ներկա համագործակցության հուշագիրը, թեև տեղեկություն կա, որ Դաշնակցության ախորժակը մեծ է: Մյուս կողմից, 1 տարի լինելով կառավարության կազմում, ՀՅԴ–ն տեսանելի արդյունք ցույց չտվեց:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր, Օպերային հարակից «Մեղեդի» սրճարանի սեփականատեր Միքայել Մանուկյանը չնայած առաջադրվել է թե՛ համամասնական, թե՛ ռեյտինգային ցուցակով, նոր խորհրդարանում չի լինելու: Նա զբաղեցնում է ՀՅԴ ցուցակի 10–րդ հորիզոնականը, իսկ ՀՅԴ–ից խորհրդարան են անցնելու 7 հոգի:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը Միքայել Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, ՀՅԴ–ն այսօր ակտիվ բանակցությունների մեջ է իշխանության հետ: Հնարավո՞ր է պորտֆելների փոփոխություն լինի:

– Ես նման տեղեկություն չունեմ: Դեռ քննարկման փուլում է ամեն ինչ: Հուշագրի հետ միասին դա էլ պարզ կլինի: Նախկին համաձայնագիրը ուժի մեջ է, ինչ–որ բաներ էլ կավելացվի, կստորագրվի, կտեղեկացվեք:

– Կոալիցիոն նոր հուշագիրը Ձեզ հետ քննարկվե՞լ է:

– Այո:

– Ի՞նչ նոր կետեր են ներառվելու մեջը:

– Նախկին հուշագիրը դեռ ուժի մեջ է: Նորի մեջ էլ մի քանի կետեր կավելացնեն ու կհրապարակվի: Մինչև հրապարակելն ինչ իմաստ ունի ինչ–որ բան ասել:

– Անակնկալներ սպասելի՞ են:

– Նայած ինչ ի նկատի ունեք՝ անակնկալ ասելով: Ամեն ինչ հնարավոր է:

– Այսպիսով՝ ՀՅԴ–ն շարունակելու է կիսել կառավարության գործունեության պատասխանատվությունը: Ինչպե՞ս եք գնահատում, որ Դաշնակցությունը լիովին դուրս է գալիս իր նախկին ընդդիմադիր կերպարից ու դառնում է իշխանության կցորդը:

– Ոչ, ես էդպես չեմ համարում: Դաշնակցությունը քաղաքական ուժ է, ունի իր նպատակները, ունի իր ծրագրերը և կառավարության մեջ պիտի առաջնորդվի առաջին հերթին իր գաղափարներով ու իր ծրագրերով: Իր գաղափարները ներդնի նույն կառավարության ծրագրում:

– Սակայն մենք տեսանք, որ այս մեկ տարվա ընթացքում կառավարության ներսում դաշնակցությունը որևէ էական հաջողություն չարձանագրեց: Ստացվում է՝ ուղղակի պաշտոնների համա՞ր է գնում կոալիցիայի:

– Բնականաբար՝ ոչ: Դուք էլ գիտեք դրա պատասխանը, որ այդպես չի կարող լինել Դաշնակցության պարագայում: Դաշնակցությունն էլ ունի իր ծրագրերը, իր գաղափարները և պետք է աշխատի, որ դրանք տեղ գտնեն նաև այս կառավարության ծրագրում:

– Իսկ Ձեր կարծիքով, դաշնակցության գաղափարներն ու ծրագրերը որքանո՞վ իրականացան այս մեկ տարում, երբ կառավարության անդամ էր:

– Ինչքանով որ կարողացանք:

– Գո՞հ է Դաշնակցությունը կառավարության կազմում իր գործունեությունից:

– Դժգոհ չենք:

– Բայց փոխարենը, կարծես, հանրությունն է դժգոհ կառավարության գործունեությունից և, փաստորեն, նաև ձեզանից:

– Նման դժգոհություն չեմ տեսնում: Փաստը հենց նույն ընտրություններն են:

– Մեկ տարի առաջ կոալիցիա կազմելու ժամանակ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը գնում է ՀՀԿ–ի դեմքը փրկելու: Հաշվի առնելով փաստը, որ ընտրակաշառքով ընտրություններ եղան, այս անգամ և՞ս ՀՅԴ–ն փորձելու է փրկել Հանրապետականի դեմքը:

– Դաշնակցությունը գնում է աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, իր ծառայությունները մատուցելու ժողովրդին:

– Անվերապահորեն ընդունելով ընտրությունների արդյունքները և սատարելով ՀՀԿ–ին, Դաշնակցությունն ավելի չի՞ գնում ծառայելու իշխանությանը:

– Ոչ, Դաշնակցությունը ծառայում է միայն հայ ժողովրդին: Իսկ ընտրությունների մասով մենք հայտարարություն արել ենք, ընտրությունների գնահատականը տրվել է:

Եթե մեր գաղափարները չհամապատասխանեն ՀՀԿ–ի գաղափարների հետ, մենք կբարձրաձայնենք, ինչը միշտ արել ենք և՛ կոալիցիայի մեջ, և՛ կոալիցիայից դուրս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում