Մենք քո ծառա՞ն ենք, Ֆիննախ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նալբանդյան–Բուզանդ խաչմերուկը դժվար երթևեկելի է դարձել Ֆինանսների նախարարության պաշտոնյաների մեծ թվով ավտոմեքենաների կայանման պատճառով: Խաչմերուկում ավտոմեքենաները կայանված են կայանումն արգելված վայրում՝ անմիջապես փողոցում: Արդյունքում՝ դրանց և մայթի միջև եղած տարածությունը ընդամենը մեկ ավտոմեքենայի լայնություն է կազմում: Հանրային տարածքը, այսպիսով, դարձել է պետական պաշտոնյաների գերին, խաթարվել է երթևեկությունը:
Ի՞նչ են ուզում Ֆինանսների նախարարության պաշտոնյաները՝ գրավել ողջ Հանրապետության հրապարա՞կը:
Հիմա, եթե նախարարության ավելի մեծ թվով պաշտոնյա աշխատանքի մեկնի ավտոմեքենայով, ապա ինչո՞վ ենք պարտական, է՞լ ինչ տարածք տրամադրենք: Միգուցե բարեկարգված պուրակն ու Մելիք–Ադամյան փողո՞ցն էլ տրամադրենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: