Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Legal

ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ–ին

Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել Կառավարության կողմից մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշման վերաբերյալ եւ իր դիտողությունները հայտնել դրա հետ կապված։

Ամբողջական հայտարարությունը ստորև․

«Ղեկավարվելով «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ եւ ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.

ա)  Մեր խորին համոզմամբ՝ որոշումը հակասահմանադրական է եւ հակաօրինական ինչպես բովանդակության, այնպես էլ ձեւի տեսանկյունից, քանի որ ուղղված է բացառապես մեկ ոչ իրավաչափ նպատակի՝ իշխանությունների կողմից անսահմանափակ վերահսկողություն սահմանել բուհերի, մասնավորապես եւ առաջին հերթին ԵՊՀ-ի նկատմամբ: Խորհուրդը որոշումը դիտարկում է որպես ԵՊՀ-ի դեմ վերջին տարիներին իշխանությունների կողմից տարվող հետեւողական եւ անթաքույց պայքարի հերթական դրսեւորում։

բ) Որոշման ընդունումը համարում ենք նաեւ բարոյական նորմերի կոպիտ խախտում՝ նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանի վարույթում է հանրապետության նախագահի կողմից վիճարկվող «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի` բուհերի ինքնավարության  իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Այս պայմաններում ավելի նվազ իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով` կառավարության որոշմամբ, օրենքի վիճարկվող դրույթները բուհերի համար էլ ավելի վատ պայմաններով կյանքի կոչելու նախաձեռնություն ակնհայտ արհամարհանք եւ անհարգալից վերաբերմունք է հանրապետության նախագահի, Սահմանադրական դատարանի եւ տվյալ օրենքի շահառու գիտակրթական ողջ հանրության նկատմամբ։

գ) Որոշման ընդունումն ուղեկցվել է իրավական եւ էթիկայի նորմերի կոպիտ խախտումներով. 2021 թ. ապրիլի 28-ին «e-draft.am» կայքում հրապարակելով նախագիծը եւ հանրային քննարկման ժամկետ սահմանելով մինչեւ մայիսի 14-ը՝ ՀՀ կառավարությունը մայիսի 4-ին գաղտնի, առանց նիստ հրավիրելու, գրավոր ընթացակարգով ընդունել է որոշում՝ փաստի առջեւ կանգնեցնելով բուհական ողջ համայնքին․ որոշման նախագիծը չի քննարկվել բուհերում, ավելին՝ այդ հաստատությունները նույնիսկ չեն տեղեկացվել իրենց իսկ կանոնադրություններում կատարվելիք փոփոխությունների մասին:

 

Ավելին․․