Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Lifestyle

Աստղագուշակ՝ ապրիլի 25-ի համար

Խոյ: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները,այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար:

Խուսափեք ընտանեկան վեճերից , դրանք էլավելի կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի  և դրանց իրականացման եղանակների հարցում:

Ցուլ: Այսօր կոմերցիոն  գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Ցուլ նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել:

Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր  առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Երկվորյակ: Կհաջողվի իրականացնել այն, ինչ ծրագրել էիք, սակայն, ոչ միանգամից: Հաջողությանի հասնելու համար երբեմն անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեթոդների, որոնց նախկինում երբեք չեք դիմել: Ձեզ դուր են գալիս ամեն տեսակ փորձարկումները և օրվա պարգևած սուր զգացողությունները: Հեշտությամբ եք ռիսկի դիմում: Եթե անգամ սխալվում եք, ապա չեք հուսահատվում,ընդհակառակը՝ նորանոր քայլեր եք ձեռնարկում, ցանկալի արդունքը ստանալու համար: Համոզված եք, որ ձեր հաստատակամությունն անպայման կգնահատվի:

Այն Երկվորյանկներն, ովքեր ձգտում են նոր ծանոթությունների և ցանկանում ընդլայնել ընկերների շրջանակը, ապա այսօր նման առիթներ շատ կունենան: Հավանական են  նոր, հետաքրքիր հանդիպումներ, իսկ նախաձեռնող լինելու դեպքում, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:

Խեցգետին: Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում , լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են  ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ:

Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

Առյուծ: Թեև օրվա ընթացքում դժվարությունները շատ կլինեն, այնուամենայնիվ, կհաջողվի իրականացնել, այն ինչ ծրագրել էիք և անգամ ավելին: Մասնագիտական առավել նշանակալի ձեռքբերումներ են սպասվում Առյուծ նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են բժշկության, մանկավարժության, մշակույթի ոլորտներում:

Ֆինանսական պատկերը գոհացնող է: Կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Օրն անցկացրեք ընկերուհիների, զարմուհիների ընկերակցությամբ: Կանանց հետ հրաշալի լեզու կգտնեք, կլսեք հաճելի նորություններ: Երեկոյան առավել զգուշավոր եղեք: Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Կույս: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում  դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ,  նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:

Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Կշեռք: Օրվա առաջին կեսիը կարող է առանձնանալ մի շարք հետաքրքիր իրադարձություններով: Շատ Կշեռքներ մասնագիտական նոր պարտականություններ կստանձնեն: Ու թեև անելիքները կշատանան, միևնույն է տհաճ զգացողություններ չեն լինի: Նախ, առջևում շատ ժամանակ ունեք, որպեսզի մի լավ ծանրութեթև անեք նոր խնդիրները և երկրորդ՝ ձեր բոլոր ջանքերն աննկատ չեն մնա, կգնահատվեն ըստ արժանվույն:

Հրաշալի օր է շփումների, նաև անձնական և գործնական հարաբերությունների կարգավորման համար: Միակ բանը, որ չարժե անել, դա վերադարձն է այն մարդու մոտ, ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք: Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, պետք չէ նման հարաբերություններին երկրոդ  հնարավորությունը տալ:

Կարիճ: Բարեհաջող օր է: Ճիշտ այն օրերից, երբ ամեն բան ստացվում է, ծրագրերն ու ցանկություններն՝ իրականանում: Իսկ  հաճելի անակնկալները պարզապես անխուսափելի են: Առավել հավակնոտ Կարիճներին կհաջողվի, փայլուն կերպով, դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են բարձր պաշտոններ ստանձնելու: Գործում ի հայտ կգան նոր ներդրողներ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, աողջական խնդիրների առաջացման վտանգ, թերևս, չկա: Ովքեր հիվանդ են, կսկսեն ապաքինվել: Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու, ինչպես նաև, հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար:

Աղեղնավոր: Հաջողությունը հեշտ չի տրվում, և եթե,այնուամենայնիվ, ցանկանում եք որևէ արդյունքի հասնել, ապա այսօր ստիպված եք շատ քրտինք թափել: Փորձեք որոշումներն ինքնուրույն կայացնել, հատկապես եթե խոսքը վերաբերում է ֆինանսական հարցերին: Այսօր մտերիմների խորհուրդները, գործընկերների առաջարկությունները, առավել ևս, այսպես կոչված, մասնագետների հուշումները ձեզ օգուտ չեն բերի:

Հրաշալի օր է հարազատներին այցելելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև կօգնեք վերջերս գժտված մարդկանց հաշտության եզրեր գտնել: Իսկ ինքներդ հոգեկան մեծ բավարարվածություն կստանաք ձեր խաղարարար առաքելությունից:

Այծեղջյուր: Այսօր լուրջ անախորժությունները խիստ անհավանական են, թերևս, միայն մանր խնդիրները կարող են անհանգստացնել ձեզ: Հրաշալի օր է գնումների համար: Ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք, կզարդարեն աշխատավայրը և կօգնեն ձեզ առավել հաճույքով աշխատել: Ցանկալի է տանը կամ գրասենյակում որոշ  տեղափոխություններ կատարել, կարող եք  գնել սենյակային բույսեր:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Ներողամտություն կցուցաբերեք այնտեղ, որտեղ պետք է: Որոշ զիջումների հետ մեկտեղ, չեք մոռանա նաև պաշտպանել սեփական  շահերը: Շրջապատող մարդկանց,  հերթական անգամ, կհիացնեք  ձեր հզոր կամքի ուժով և սբզբունքայնությամբ:

Ջրհոս: Այսօր պետք է ծայրահեզ զգուշավոր լինել:  Ամենափոքր սխալն անգամ կարող է լուրջ և չափազանց տհաճ հետևանքներ ունենալ: Խուսափեք վեճերից թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Իսկ եթե, այնուամենայնիվ, բանավեճի մեջ ներքաշվեք , ապա առավելագույնս հարգալից եղեք զրուցակիցների նկատմամբ, միայն այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են կործանարար լինել ձեր հարաբերությունների համար:

Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել: Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ, որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ, փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում:

Ձկներ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կհաջողվի ավարտին հասցնել սկսած բոլոր գործերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացմանը: Համարձակ եք և ինքնավստահ, և դա պատահական չէ, քանի որ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ծրագրել էիք և, շատ հաճախ, գերազանցում ձեր սպասելիքները: Հրաշալի օր է ֆինանսական հարցեր կարգավորելու, նաև խոշոր գնումներ կատարելու համար:

Օրվա երկրորդ կեսին կարող եք, երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող, որոշ հարցեր քննարկել: Շատերը հետաքրքիր ու հեռանկարային գործնական առաջարկներ կստանան: Երեկոն ցանկալի է անցկացնել մտերիմների հետ: Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից: