Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Հայոց ցեղասպանության իրական կազմակերպիչները. Մասոնների, սիոնիստների և երիտթուրքերի գաղտնի կապերը

2008-ի ապրիլի 24-ին Երևանում էին «Գրանդ Օրիենթ» («Մեծ Արևելք») մասոնական օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբանական հարցերով պատասխանատու, նախկինում «Մեծ Արևելք» ուխտի խորհրդական Գի Հակոբյանը: Նրանց հետ հարցազրույցից զարմանքով տեղեկացանք, որ մասոնները սիոնիզմի հետ որևէ կապ չունեն, և որ «Մեծ Արևելք» օթյակի անդամները քաղաքականությամբ չեն զբաղվում: Մի՞թե... Հայոց ցեղասպանությունն իրագործած բազմաթիվ երիտթուրքեր հենց նույն «Մեծ Արևելքի» անդամ էին: Արևմտյան հայտնի հետազոտող, «Անգլիայի պատմություն» և բազմաթիվ այլ ուսումնասիրությունների հեղինակ Ջասպեր Ռիդլին իր «Ազատ որմնադիրները (ֆրիմասոնները). աշխարհի ամենահզոր գաղտնի կազմակերպության պատմություն» (Նյու Յորք, 2001) մեծածավալ աշխատության մեջ (էջ 216-218) հայտնում է Թալեաթի` Թուրքիայի «Մեծ Արևելք» օթյակի (երկրի գլխավոր օթյակի) Մեծ Վարպետը, այսինքն՝ ղեկավարը լինելու մասին, ինչը նշանակում է, որ նա 33- րդ աստիճանի մասոն է եղել:

Թալեաթը նշված օթյակի Մեծ վարպետ է դարձել 1909թ.: «Երիտթուրքերից շատերը մասոններ էին, բայց ոչ նրանց առաջադեմ հայացքները Թուրքիայի արդիականացման մասին, ոչ էլ մասոնական սկզբունքները չկանխեցին Հայաստանում ցեղասպանության ծրագրին նրանց աջակցությունը»,- իր հիշյալ աշխատության մեջ գրել է Ջասպեր Ռիդլին:

Անդրադառնալով Թալեաթ բեյին, որը հետագայում ստացել է Մեհմեդ Թալեաթ փաշա անունը` նշենք, որ նա երկրի երիտթուրք գլխավոր ղեկավարներից է եղել, ունեցել է հրեական ու գնչուական ծագում: Հեռագրակապի` ամիսը 3 լիրա աշխատավարձով այս ծառայողը հետագայում դարձել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ.` Մեծ վեզիր (վարչապետ): Հայոց մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրականացնողներից այս մեկը հայտնի է նաև որպես Սալոնիկի «Վերթիաս» օթյակի անդամ («Դեոնմեե հրեաները, նրանց ծագումը և դերը հայկական ցեղասպանության մեջ», «Զարթոնք» օրաթերթ, 16.04.1986թ., թիվ 155): Ի դեպ, պատմությունից հայտնի է, որ երիտթուրքերի, այսինքն`«Իթթիհադ վե Թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կուսակցության (հայտնի է նաև որպես կոմիտե) անդամների գործածած «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» բառերը նաև ֆրանսիական մասոնության նշանախոսքերն են, որոնք Ֆրանսիական Մեծ հեղափոխության հաղթանակից հետո վերածվել են Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական նշանախոսքի: Դրանք այսօր էլ զարդարում են Ֆրանսիայի խորհրդանիշները: Սփյուռքահայ հայտնի հրապարակախոս, փաստաբան և հասարակական գործիչ Գասպար Տերտերյանն իր «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչութիւնները և անոնց սպառնալիքները Հայաստանի լինելութեան» աշխատության (Բեյրութ, 1990թ.) մեջ Հայոց ցեղասպանության ոճրագործների` երիտթուրքերի շարժման («Միություն և առաջադիմություն» կուսակցության) պարագլուխներ Էնվեր և Թալեաթ փաշաների, Ջավիդ բեյի և Ջեմալ փաշայի առնչությամբ նշել է, որ նրանցից առաջին երեքը հրեա-սիոնիստներ էին: Մասնագետներին, մասամբ նաև լայն հանրությանը հայտնի է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար սըր Չ. Հարդինգին: Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Դ. Լոութըրի ուղարկած 29.05.1910թ. նամակ-զեկուցագիրը (Մեծ Բրիտանիայի Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, թիվ F.0.800/193 A փաստաթուղթն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում հրատարակվող «Միջինարևելյան ուսումնասիրություններ» (Journal of Middle Eastem Studies) ամսագրի 1971թ. թիվ 1-ում` իբրև հավելված նույն համարում հրապարակված Է. Կեդուրիեի «Երիտթուրքերը, մասոնները և հրեաները» հոդվածը): Դրանում նշված է, որ սալոնիկյան (երիտթուրքական) շարժման աղբյուրը հրեաներն են:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ուղարկած իր նամակ-զեկուցագրում սըր Դ. Լոութըրը Թալեաթին և Ջավիդ բեյին ներկայացրել է որպես «Իթթիհադ վե Թերաքքը» կոմիտեի գաղտնի ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ և «Ֆրանկմասոնության գագաթնակետերը Թուրքիայում»: Պատմությունից հայտնի է, որ Ջավիդ բեյը երիտթուրքերի պարագլուխներից էր, գործուն մասնակցություն է ունեցել Հայոց մեծ եղեռնի ծրագրմանը և իրականացմանը, իսկ հետագայում հատկապես ֆինանսապես աջակցել Մուստաֆա Քեմալի շարժմանը: «Այն բանից հետո, երբ Թալեաթ բեյը ներքին գործերի նախարար դարձավ մոտ մեկ տարի առաջ, պատասխանատու պաշտոնների սկսեցին նշանակվել միայն մասոններ կամ կոմիտեի հետ կապված մարդիկ, իսկ, ամենից հաճախ, այս երկու որակները իրենց մեջ համատեղող դեմքեր,- գրել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանը,- Այսպիսով մասոնական կոմիտեի ցանցը տարածվեց ողջ կայսրությունով»: Վերը նշված և այլ փաստերի հիման վրա սըր Դ. Լոութըրը եզրակացրել է, որ «Թուրքիայի քողածածկված կառավարությունը «Մեծ Արևելքն» է` Մեծ Վարպետ Թալեաթ բեյի գլխավորությամբ»: Իր նամակ-զեկուցագրում դեսպանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդել նաև Սաիդ Հալիմի մասին` նշելով, որ նա ֆինանսապես աջակցել է «Միություն և առաջադիմություն» կոմիտեին և անձամբ մասնակցել նրա աշխատանքներին: Ս. Հալիմը 1913-1916 թթ.. եղել է Օսմանյան կայսրության Մեծ վեզիրը (վարչապետը), Մեծ եղեռնը ծրագրողներից էր: Սըր Դ. Լոութըրը նշում է նաև, որ «երիտթուրքերը կապ հաստատեցին միայն օսմանցի և արտասահմանցի հրեաների հետ: Նրանց օտարումը մյուս ժողովուրդներից ակնհայտ դարձավ», իսկ քիչ հետո հավելում է. «Երևում է, որ հրեան, իր տնտեսական բարձր գիտակցությամբ, թուրքին ծուղակը գցեց»: Նույն փաստաթղթում դեսպանը հայտնում է նաև իրեն հասած այն տեղեկությունը, թե Սալոնիկի կոմիտեի ազդեցիկ գործիչներից մեկը` դոկտոր Նազըմը, հրեական ծագում ունի: Համենայնդեպս, անժխտելի փաստ է, որ դոկտոր Նազըմը Մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրագործողներից մեկն է եղել, ղեկավարել է այդ ահավոր ոճրագործությունն իրագործելու կոչված «Թեշքիլաթը մախսուսե» («Հատուկ կազմավորումներ») կառույցը: Նկատի ունենալով երիտթուրքերին`բրիտանացի դիվանագետը գրել է. «Մայրաքաղաքն ու խորհրդարանը նրանք իրենց ձեռքում պահում են ռազմական օրենքով:

Հայերին հանգստացրին Ադանայի կոտորածով, հույներին ստիպեցին լռել ահաբեկչության միջոցով, բուլղարական քաղաքական կյանքին վերջ դրեցին` նրանց ծառայություններն ու ընկերությունները փակելով: Այդ բոլորն արվեց «անսանձ» քրիստոնյաների դեմ: Հիմա թուրքական բանակը հանգստացնում է ըմբոստ ալբանացի մահմեդականներին, և, ըստ երևույթին, նույնը սպասում է նաև քրդերին ու արաբներին: Քանի որ թուրք տարրը չի փայլում իմացական և գործարար որակներով, բնազդը նրանց ստիպում է ցույց տալ իրենց գերակայությունը ռազմական ուժով: Սակայն այս ամենը կախված է եվրոպացի, հիմնականում հրեա ֆինանսավորողներից, որոնք նրանց հատկացնում են բանակը պահելու համար անհրաժեշտ գումարները, ինչը դեմ է տնտեսական զարգացման փաստացի իրադրությանը»: «Սիոնիստների հետ երիտթուրքերի հակահայկական համագործակցության մասին գրում է Թեհրանի համալսարանի պատմության պրոֆեսոր Իսմայիլ Ռահինը,- իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատորյակի առաջին գրքում, (Եր., 1982) անդրադառնալով երիտթուրքերի և սիոնիստների կապերին (էջ 228-249), տեղեկացրել է հայ ականավոր պատմաբան և քաղաքագետ Ջոն Կիրակոսյանը:

- Հայերի կոտորածի մեղավորներ ճանաչելով երիտթուրքերին և գերմանացիներին, թուրքական նացիոնալիզմն ու պանթուրքիզմը` պարսիկ պատմաբանն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում օսմանյան կայսրության ազդեցիկ հրեա դեմքերի բացասական դերի վրա: Նա հիշատակում է մի ֆրանսիացու «Le Dernier bal» («Վերջին բալը») գրքի 1-36 և 46-86 էջերը, որտեղ փաստեր և ապացույցներ են արձանագրված միջազգային սիոնիզմի հակահայկական գործողությունների մասին: Մասնավորապես հիշատակվում է 1914-ի հունիսի 23-ին Ստամբուլի Նուբի Օսման ակումբում կայացած Իթթիհադ կուսակցության ակտիվիստների և սիոնիստների համատեղ գաղտնի ժողովը: Նրան մասնակցել էր մոտ 700 մարդ, այդ թվում` Թալեաթը, Բաղրին, Սեդը, Ֆեքրին, Խիավին և ուրիշներ: Հրեաներից աչքի ընկնող դեր էին խաղացել Սամուել էֆենդին, Աբրահամ էֆենդին և ուրիշներ»: Գաղտնի ժողովում, որին մասնակցել են նաև մի շարք պանիսլամիստներ, հայերին մեղադրել են ռուսասիրության մեջ, որոշել բոյկոտ հայտարարել ինչպես հայերին, այնպես էլ հույներին: Ի դեպ, ժողովում գլխավոր ճառախոսը Թալեաթն է եղել: Եղեռնից վերապրածների ժառանգներս գիտենք, թե Սատանայի զավակների այդ բոյկոտն ինչպես իրականացվեց և ինչ նշանակեց: «Մի քանի տարի առաջ սալոնիկցի հրեա մասոն Էմմանուել Կարասոն, որը հիմա Օսմանյան մեջլիսում քաղաքի պատգամավորն է, Սալոնիկում հիմնեց իտալական ֆրանկմասոնության հետ կապված «Մակեդոնիա Ռիզորտա» օթյակը,- նշված է դեսպանի հիշյալ զեկուցագրում:

- Միանգամայն ակնհայտ էր, որ այս մարդը աշխատանք էր տանում երիտթուրքերի ռազմական ու քաղաքական գործիչներին մասոնությանը հաղորդակից դարձնելու համար, որպեսզի Թուրքիայի նոր ղեկավարության շրջանում տարածվի Արևելքի հրեական գաղտնի գործունեության ազդեցությունը»: Այնքան մեծ է եղել հրեա մասոնների դերն ու ազդեցությունը երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքը» կազմակերպության ծննդի ու գործունեության մեջ, որ Կ. Պոլսի բրիտանական դեսպանության գլխավոր թարգման Հ.Ֆիտցմորիսը նրան անվանել է «Միություն և առաջադիմություն» հրեական կոմիտե» (Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, փաստաթուղթ թիվ F.0.800/193 B): Սըր Դ. Լոութըրն իր հիշյալ նամակ-զեկուցագրում հավաստում է, որ «Միություն և առաջադիմություն» կազմակերպության ղեկավարներից շատերը ֆրանկմասոն են: Նշել է նաև, որ Էմմանուել Կարասոն մեծ դեր է ունեցել, մասնավորապես` հասել է նրան, որ իր ձեռքն է անցկացրել այդ կազմակերպության Բալկանյան կոմիտեն: «Տեղացի և արտասահմանցի հրեաներն սկսեցին նոր վարչակարգին արդյունավետ օգնություն ցույց տալ,- նկատի ունենալով երիտթուրքերի հեղափոխությունից և սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի տապալումից հետո ձևավորված վարչակարգը` գրել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանը:

- Դա շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես մի թուրք բացատրեց, ժողովուրդը չսկսեց խոսել, թե ամեն մի հրեայի կարելի է գաղտնի կոմիտեի լրտես համարել, և թե ամբողջ շարժումը ոչ այնքան թուրքական, որքան հրեական հեղափոխություն էր: Իտալիայի կառավարությունը որպես գլխավոր հյուպատոս Սալոնիկ ուղարկեց հրեա մասոն Պրիմո Լևիին, որը մինչ այդ արտաքին ներկայացուցչության փորձ չուներ: Ամերիկայի դեսպան նշանակվեց Օսկար Շտրաուսը, որը Ջեյկըբ Շիֆֆի հետ ամերիկացի հրեաների վրա մեծ ներգործություն ունեցավ հրեաների Միջագետք արտագաղթի հարցում: Դա սիոնականության զարգացած հոսանքներից էր, որը հանդես էր գալիս «ուրիշ հայրենիքի» ծրագրի դեմ»: 1909թ. վերջերին, դեսպանի տեղեկացմամբ, «Սալոնիկի պատգամավոր, հաջողակ և խելոք դեոնմե հրեա ու մասոն Ջավիդ բեյը ֆինանսների նախարար նշանակվեց»: Դեոնմե են կոչվում արտաքուստ, ձևականորեն կրոնափոխ եղած (իսլամացած) այն բոլոր հրեաները, որոնք պատկանում են հրեա «մարգարե» Սեպթայի կրոնական ուղղությանը (սեպթայիզմ): Երիտթուրքերի հեղափոխությունից հետո երկրում 2 տարի ժամկետով ռազմական դրություն է հայտարարվել: Սըր Դ. Լոութըրի հավաստմամբ, «Ռազմական դատարանի շատ սպաներ ֆրանկմասոն էին»: Ցանկացած թերթի տպագրությունն արգելելու և խմբագրին կամ սեփականատիրոջը ռազմական դատարան կանչելու իրավասություն ունեցող մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնում, դարձյալ ըստ նույն նամակ-զեկուցագրի, «առաջ քաշվեց ևս մեկ դեոնմե հրեա մասոն Սալոնիկից»: Հիշյալ փաստաթղթում սըր Դ. Լոութըրը տեղեկացրել է նաև .«Կիսապաշտոնական օսմանյան հեռագրային ծառայությունը, որն արտահայտում էր Կոմիտեի կարծիքը օսմանների ներքին և արտաքին գործերի վերաբերյալ, գործողության մեջ դրվեց բաղդադցի մի հրեայի ղեկավարությամբ: Միևնույն ժամանակ, ոստիկանության հին նախարարության փոխարեն ստեղծվեց Հասարակական անվտանգության կազմակերպությունը՝ սալոնիկցի մի հրեայի ղեկավարությամբ, որը միաժամանակ հսկում էր թե՛ ոստիկանությունը և թե՛ ժանդարմերիային»: Առանձնապես կարևոր է Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած այն տեղեկությունը նաև, որ բանակում «Իթթիհադ վե թերաքքը» կոմիտեի ազդեցությունը տարածելու համար սպաներին ընդունում էին մասոնության մեջ` նրանց «Ռենզե» օթյակի անդամ դարձնելով: «Կոմիտեի ` պատգամավորների և ծերակուտականների մեծամասնությունը մասոն է դարձել և ընդունվել «Սահմանադրություն» («Լա Կոնստիտուսիոն» կամ «Կանունի Էսասի») օթյակի մեջ,- իր հիշյալ զեկուցագրում գրել է դեսպանը:

- Նրանցից առաջիններից էին ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը և ֆինանսների նախարար Ջավիդ բեյը: Ընդդիմության պատգամավորներից մի քանիսը, հատկապես արաբները, տեսնելով, որ մի կողմ են մնում քաղաքական գաղտնիքներից և վարչական ղեկից, նույնպես սկսեցին միանալ օթյակներին կամ նորերը ստեղծել, ինչպես, օրինակ, «Օսմանյան եղբայրություն» («Ուխուվվետի օսմանիե») և «Ազատության բարեկամներ» («Մուհիբանի հյուրրիեթ»): Վերոհիշյալ օթյակներին որպես լրացում` 1909-1910 թթ.. ստեղծվեցին հետևյալ օթյակները. «Արևելքի հավատարմություն», «Անկեղծ բարեկամներ», «Միություն և առաջադիմություն», «Բիզանցիո Ռիզորտո», «Լա Վերիտե» (ֆրանսերեն` ճշմարտություն.- Ա. Հ.), «Լա Պատրի» (ֆրանսերեն՝ հայրենիք.- Ա. Հ.), «Լա Ռընեսանս» (ֆրանսերեն՝ վերածնունդ. - Ա. Հ.) և Եգիպտոսի ընդհատակյա քաղաքական հետաքննիչների համար բավական հայտնի «Լուսաբացը», որը «Մակեդոնիա Ռիզորտայի» մի բաժին է: Այս ամբողջ մասոնական ցանցը, սալոնիկյանի և մակեդոնականի նման, հրեաների ձեռքում է, որոնք կա՛մ անմիջականորեն են ղեկավարում բոլոր օթյակները, կա՛մ ուղղորդում են դրանց գործունեությունը»: