Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

ԽԱՉԻԿ ՄԱՅԻՍԻ ԱՍՐՅԱՆ` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ. Կենսագրություն

Համառոտ կենսագրություն.

Ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին` Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
1977-87թթ-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցում:
1988-91թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում, Ճապոնական ծովի
հարևանությամբ` ծովային հետևակ:
1991թ. Սյունիքում, իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը`
«Նժդեհյան գայլախումբ» անվամբ, որտեղ էլ ընդգրկվել են 15-18 տարեկան պատանիներ և
երիտասարդներ, որոնք էլ Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկական և
տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով
մասնակցել է (1992-1994թթ.) Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների
պաշտպանությանը:
1991-95թթ. սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական
ֆակուլտետը, միաժամանակ մարզելով թվով 100-120 պատանիների և երիտասարդների`
արևելյան մարտարվեստով:
1992-93թթ-ին նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը` նվիրված
արցախյան հերոսամարտին:
1994թ-ի աշնանը Կապանում, Սյունիքի մարզական օլիմպիադայում 3 կմ վազքատարածքում
դարձել է բացարձակ չեմպիոն:
1996-97թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում` որպես ուղեկցող խմբի
հրամանատար:
1998թ-ին Սանտկ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և
պրոդյուսերական դասընթացներին և ստացել համապատասխան վկայական:

1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում
կազմակերպել է 180 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի
ազատամարտիկ-հրամանատար, նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք»
կիոընկերությունը:
1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական
բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնը:

1999-2002թթ-ին «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների,
ուսանողների և երիտասարդների շրջանում իրականացրել է մշակութային,
սպորտային, արվեստին վերաբերող 230 բազմաբովանդակ միջոցառումներ:

ԽԱՉԻԿ ՄԱՅԻՍԻ ԱՍՐՅԱՆ
«Հայոց Արծիվներ. Միասնական
Հայաստան» կուսակցության
հիմնադիր նախագահ

2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ»
երիտասարդական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am):

2002թ-ի նոյեմբերի 10-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 23-ը ՀՀ Սյունիքի մարզկենտրոն
Կապանում կազմակերպել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական
կազմակերպության ինչպես հիմնադիր, այնպես էլ հինգ համագումարներ:

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի դեկտեմբերը Հայաստանի
Հանրապետության հարավային մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
իրականացրել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մարզերի
երիտասարդների խնդիրների լուծման, նրանց դերի և կյանքի ակտիվացմանը վերաբերող,
երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման և մշակութային կյանքի ակտիվացմանը
վերաբերող, երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող,
հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերող յոթ միջոցառումների
ծրագիր:

2009թ-ի նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադրման և
գործունեության 7-րդ տարեդարձը:

2002թ-ի սեպտեմբերից մինչև 2009թ-ի դեկտեմբերը Լեռնահայաստանում
կազմակերպել է 821 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ
(www.hayocartsivner.am):

2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ»
հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն),
(www.hayocartsivner.am):
2010թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 300
համայնքներում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղեր-գրասենյակներ:
2010թ-ի մարտի 27-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում
կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 1-
ին Համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 5000 անդամներ:
2011թ-ի փետրվարի 19-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում
կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
հիմնադրման 1-ին տարեդարձը, որին մասնակցել են Կազմակերպության 57 մասնաճյուղերից
ժամանած 7000 անդամներ:
2011թ-ին Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ազգային բանակի
տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառումներ:
2012թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել է «Հայոց
Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 2-րդ Համագումարը, որին
մասնակցել են Կազմակերպության 216 մասնաճյուղերից ժամանած 12.000 անդամներ:
2012թ-ին Հայոց ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական
20 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում:
2013թ-ին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1800
կրթօջախներին նվիրել է 1800 օդաճնշիչ հրացան:
2014թ-ի մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՊՆ Մարշալ Հ. Բաղրամյանի
անվան զորավարժարանում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական
հասարակական կազմակերպության բացօթյա 3-րդ համագումարը, որին մասնակցել են
Կազմակերպության 300 մասնաճյուղերից ժամանած 1.100 պատվիրակներ:
2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղգրասենյակը:
2015թ-ի փետրվարի 27-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և
գործունեության 5-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը:
2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 60 անդամները
ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության
նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի
հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ
պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները:
2016թ-ի հունիսի 18-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին
նվիրված պաշտոնական միջոցառումը:
2016թ-ին Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր
զորամասերում և տարբեր մարտական հենակետերում, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ
համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառումներ:
2017թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը
(«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է.
2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616
միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7
տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը
կազմակերպել է 821 միջոցառում):
2017թ-ին Հայոց ազգային բանակի 25-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական
25 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԱՀ պաշտպանության
նախարարությունների տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում:

2010թ-ի փետրվարից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի
Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 679
հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ (www.hayocartsivner.am):

Հիմնադրել է. 26.04.2003թ.` «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը,
16.05.03թ.` Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը,
22.04.04թ.` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալը, 09.06.05թ.`
«Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը», 09.06.05թ.` «Սյունիքի
ուսանողների միությունը», 27.01.10թ.` «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալը:

1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը Հայաստանի
Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1.910
հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

2005-09թթ. սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտը` «Փրկարար գործ» մասնագիտությամբ:
2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը աշխատել է որպես ՀՀ սպորտի և
երիտասարդության հարցերի փոխնախարար:
2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի
Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 95-
ից ավել մարզական մասսայական միջոցառումներ:
2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևան
քաղաքում) հիմնադրել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցությունը:
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց
Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ»
կամավորական ջոկատը (վաշտը), ջոկատի (վաշտի) հրամանատար,
գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի ՊԲ Մարտունի 2-րդ
պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, մասնակցել է Արցախի
Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը` մեծ
պատասխանատվությամբ և բարձր կարգապահությամբ իրականացնելով
մարտական ծառայություն և մարտական հերթապահություն։

Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի Պատվավոր անդամ է:
Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի:

Պարգևատրվել է.
Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից շնորհակալագրերով (15.12.2008թ.,
21.08.2011թ.):
Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով
(29.12.2013թ.):
2014թ-ի դեկտեմբերի 22-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից
արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության
վարչապետի հուշամեդալով (19.02.2015թ.):
Հասարակական պարգևների և կոչումների միջազգային կազմկոմիտեի (քաղաք Մոսկվա)
կողմից «Եվրասիական միության պետությունների Պատվավոր քաղաքացի» բարձրագույն
շքանշանով (25.02.2018թ.):

Պարգևատրվել է.
«Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04թ./, Երկրապահ
Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05թ./, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով
/23.09.05թ./, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից
/18.01.07թ./, «Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07թ./, ՀՀ Քիք-բոքսինգի ազգային
ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական
մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի»
հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08թ./,
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08/, «Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով
/20.09.08թ./, «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08թ./, «Վազգեն
Սարգսյան» շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից /20.05.09թ./, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009թ./, «Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից
/28.01.2010թ./, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով /20.04.2010թ./, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010թ./, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով
/05.02.2011թ./, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով
/11.02.2011թ./, «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
«Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011թ./, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011թ./, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի
կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011թ./, ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով /24.12.2011թ./, ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով»
մեդալով /30.09.2013թ./, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալով /24.10.2013թ./, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության
«Ոսկե մեդալով» /13.12.2013թ./, «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի
մեդալով» /05.02.2014թ./, «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան
Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշանով /30.12.2014թ./, Հայաստանի
Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ
հուշամեդալով /15.05.2015թ./, Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային
Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./,
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./,
Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար»
մեդալով /18.06.2016թ./, ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./,
Ռուսաստանի Դաշնության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Պ. Կոլմակովի կողմից
«ԴՕՍԱԱՖ-ի 90 տարի» մեդալով /10.10.2017թ./, Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից
Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի պարգևատրման հանձնաժողովի նախագահ,
գեներալ-մայոր Վ. Ն. Վելիչկոի կողմից «Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության
համար» մեդալով /12.06.2018թ./, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կող
մից Հայրենիքի պաշտպանության համար Ասպետաց «Վարդան Մամիկոնյան» փառքի
շքանշանով /23.08.2019թ./, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի
հրամանատարի կողմից «Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75 ամյակ»
հոբելյանական մեդալով /22.12.2020թ./, ինչպես նաև 250-ից ավել պատվոգրերով:

Պահեստազորի գնդապետ է:

Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: