Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Համաշխարհային աստղերը «Խոստում» ֆիլմի ու Հայոց ցեղասպանության մասին

այոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցնցել է ամբողջ աշխարհը։ Ֆիլմը ցուցադրվել է տարբեր երկրներում և ամեն անգամ, պրեմիերայից հետո համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը սոցիալական ցանցերում գրառումներ են արել ու իրենց աջակցությունը հայտնել։

Նշենք նաև, որ ֆիլմն աննախադեպ հաջողություն է ունեցել և դրա հիման վրա նույնիսկ բեմադրություն է եղել, որը ցուցադրվեց ապրիլի 21-ին։

Հիշեցնենք, որ վերջրես համացանցում էր հայտնվել ֆիլմի հայերեն թրեյլերը։

Համաշխարհային աստղերը իրնեց սոցիալական հարթակներում կիսվել են  «Խոստում» ֆիլմի ու Հայոց ցեղասպանության մասին մեկնաբանություններով 

Դերասան Օսկար Այզեք

«Ես ոչինչ չգիտեի։ Ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ 1,5մլն հայ է սպանվել։ Այս ֆիլմն ինձ համար մեծ դրամա է, որը խորապես ցնցել է ինձ։ Այժմ փախստականների թեման շատ արդիական է, Սիրիայում ևս կառավարությունը սպանում է սեփական ժողովրդին, իսկ մարդիկ փորձում են փախչել»,- ասել է Օսկար Այզեքը։ 

Դերասան Քրիստիան Բեյլ

«Ես նույնպես ոչինչ չգիտեի։ Սա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում։ Պետք է ուշադրություն դարձնել այդ ամենին, որպեսզի դա նորից չկրկնվի։ Ռեժիսոր Թերի Ջորջը հիանալի ֆիլմ է ստեղծել, որը պետք է դիտեն բոլոր երիտասարդները։ Այն նաև կրթական ուղղվածություն ունի։ Ֆիլմի մասին հիմա շատ են խոսում, ինչն արդեն լավ է, քանի որ ժապավենից ստացված եկամուտը հարյուր ամբողջությամբ բարեգործական նպատակների է ուղղվելու: Նկարահանման հրապարակում շատ հայեր կային, որոնց պապիկներն ու տատիկները ներկա էին եղել այդ ամենի ժամանակ ու պատմել են, թե ինչ էր այնտեղ կատարվում։ Չափազանց բարդ էր նրանց հետ միասին վերապրել այդ ամենը»,- նշել է Քրիստիան Բեյլը։ 

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան

«Այնքան եմ հպարտանում #Խոստում ֆիլմով: Խնդրում եմ, բոլորդ գնացեք ու դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,-գրել է Քիմ Քարդաշյանը։ 

Դերասան Լեոնարդո Դի Կապրիո

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ անկրկնելի աշխատանք են կատարել «Խոստում» ֆիլմում։ Ես ողջունում եմ ֆիլմի ամբողջ անձնակազմին, հատկապես՝ իմ լավ ընկեր ու լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ում տաղանդն ու նվիրումը կյանքի են կոչել այս նախագիծը»,- գրել է Լեոնարդոն։

Երգիչ Էլթոն Ջոն

«Ուրախ եմ հայտնել, որ շուտով կկայանա «Խոստում» ֆիլմի պրեմիերային, որը Հայոց ցեղասպանության մասին է։ Այն, ինչ կատարվել է Հայաստանում՝ սարսափելի է։ Դա մեծ սխալ է։ Եկեք երբեք չմոռանանք այդ մասինու պաշտպանենք մարդու իրավունքները։Շնորհակալ ենք ձեր աջակցության համար»,- գրել է Էլթոն Ջոնը։

Դերասանուհի Նինա Դոբրև

«Ես խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման։ Սա շատ կարևոր ֆիլմ է, որը պատմում է միլիոնավոր մարդկանց կյանքի կորստի մասին»,- թվիթերի իր էջում գրել է Նինա Դոբրևը։ 

Դերասան Ջորջ Քլունի

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի պահել խոստումը` պայքարելու ցեղասպանության դեմ, որտեղ էլ որ լինի», - իր հրապարակած տեսանյությում ասել է Ջորջ Քլունին։ 

Երգչուհի Շեր

«Հիտլերն ասել է՝ եթե նրանք չեն հիշել հայերին, չեն հիշի նաեւ հրեաներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա պատահի այլ մարդկանց հետ: Ես երդվում եմ՝ պահել խոստումը»,-համացանցում հրապարակված հոլովակը մեկնաբանել է Շերը։ 

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյան

«Ես այստեղ եմ, քանի որ Հայոց Ցեղասպանության պատմությունը պատմություն է, որի ժխտման համար մենք դեռ պայքարում ենք։ Այնքան ուրախ եմ, որ պապիկս այժմ ինձ հետ է։ Շնորհակալ եմ, որ իմ ազգի պատմությունը մեծ էկրան եք բարձրացրել»,- Ինստագրամում հրապարակված տեսագրությունը մակագրել է Ալեքսիսը։ 

Դերասան Ռայան Գոսլինգ

«Խոսք եմ տալիս պահել խոստումս ու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը»,-նշել է դերասանը: 

Դերասան Ջեյսոն Բեյթման

«Ես խոստանում եմ չմոռանալ Ցեղասպանության միլիոնավոր զոհերին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բեյթմանը։ 

Երգչուհի Ջենիֆեր Լոպես

«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդու իրավունքների մասին և օգնենք փախստականներին ու երեխաներին։ Իմ անունը Ջենիֆեր Լոպես է և ես երդվում եմ պահել խոստումս ու երբեք չմոռանալ այն»,- գրել է Ջենիֆեր Լոպեսը։ 

Ռոք երգիչ Սերժ Թանկյան

«Շատ ուրախ եմ, որ մասնակցություն եմ ունեցել ֆիլմի երաժշտական մասի աշխատանքներին: Սա շատ կարևոր ֆիլմ է: Դրանում ներկայացված է սիրո պատմություն, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարիներին: Սա ինձ համար կարևոր է, որովհետև իմ բոլոր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են»,- ասել է Թանկյանը:

Սերժ Թանկյանի կինը՝ Անժելա Թանկյանը, լուսանկար է հրապարակել՝ օգտագործելով «Խոստում» ֆիլմի հատուկ հավելվածը։