Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Աստղագուշակ` ապրիլի 24-ի համար

Խոյ: Հարմար օր է համարձակ և ստեղծագործական ծրագրերի իրականացման համար: Ձեր գաղափարները կարող են ոմանց տարօրինակ թվալ, բայց դուք նույնիսկ չեք էլ կասկածում, որ դրանք իրոք լավն են, և դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Ընկերների հետ հանդիպումները լավ են անցնում, անբռնազբոսիկ զրույցներում կարող եք քննարկել այն հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում են: Դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Բարձր հասարակության միջոցառումների հաճախելուց կմնան ամենահաճելի հիշողություններ, ստիպված չեք լինի մեծ ջանք թափել ուշադրության կենտրոնում հայտնվելու համար` բավական է միայն ցանկանաք: Կարող եք գնել կամ սեփական ձեռքերով պատրաստել ոչ սովորական իրեր, օրինակ` ակսեսուարներ:

Ցուլ: Խորհուրդ է տրվեում օրվա սկզբում հանդես բերել զգուշավորություն` առաջին հերթին այն գործերում, որոնք առնչվում են ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Հնարավոր է` թույլ տաք սխալ, որը վնասի ձեր հեղինակությանը և հիշվի երկար:

Օրվա մնացած մասը բարենպաստ է: Աշխատանքում հաջողությունների եք հասնում, որովհետև կենտրոնացած եք հատկապես այն գործերի վրա, որոնք ուշադրություն են պահանջում և ոչ ոքի թույլ չեք տալիս ձեզ կտրել գործից: Անձնական խնդիրների լուծման հարցում ձեզ օգնում է նախազգացողությունը, ինչի շնորհիվ դուք լավ եք հասկանում մտերիմ մարդկանց ապրումները:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին, հնարավոր է, իրենց զգացնել տան ավելի վաղ ծագած խնդիրները, գործ ունենաք մարդկանց հետ, որոնցից նախընտրում եք հեռու մնալ: Գործընկերների հետ տարաձայնություններ կծագեն, չի բացառվում՝ փողի շուրջ. ֆինանսական խնդիրների լուծման ձեր առաջարկները նրանց տարօրինակ կարող են թվալ:

Օրվա երկրորդ մասում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Կնախանշվեն դեպի լավը փոփոխություններ ձեր կյանքի կարևոր ոլորտներից որևէ մեկում: Հավանական են նոր ծանոթություններ կամ հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ:

Խեցգետին: Օրվա առաջին կեսը բարենպաստ չէ շփումների համար, այդ ժամերին, ավելի լավ է, կարևեր հարցեր չքննարկեք: Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ ծագել, հնարավոր է` ձեզ պատասխանատվության ենթարկեն ուրիշի թույլ տված սխալների համար: Սեփական հետաքրքրությունները պաշտպանեք շատ զգույշ, խուսափեք կտրուկ արտահայտություններից, որոնք կարող են վեճի պատճառ դառնալ:

Օրվա երկրորդ հատվածը հարմար է մեծ կենտրոնացում և ուշադրություն պահանջող գործերի համար: Կարելի է զբաղվել հաշվարկներով, բիզնես-ծրագրեր կազմելով, փաստաթղթերի ձևակերպմամբ: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի կլինեն, եթե ըմբռնումով մոտենաք նրանց թուլություններին:

Առյուծ: Օրվա առաջին մասը հաջող է դասավորվում: Այդ ժամերին հավանական են նոր ծանոթություններ և հանդիպումներ ձեզ համար հաճելի և հետաքրքիր մարդկանց հետ: Իրավիճակը բարեհաճ կլինի նաև գործնական ոլորտում, կհաջողվի լուծել մասնագիտական կարևորության որոշ խնդիրներ: Չարժե խոշոր գնումներ (բացառությամբ նախապես ծրագրավորվածների) և լուրջ ներդրումներ կատարել:

Օրվա երկրորդ կեսին կարող են ընտանեկան տարաձայնություններ և խնդիրներ ծագել: Աշխատեք լինել համբերատար և զուսպ: Առյուծ-ծնողների համար հեշտ չի լինի լեզու գտնել երեխաների հետ:

Կույս: Բարեհաճ օր է: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ է, ի զորու եք հաղթահարել մեծ դժվարություններ: Մասնագիտական խնդիրները, որոնք շրջապատողներին անլուծելի են թվում, դուք արագ հաղթահարում եք, կարող լինել են դրամական մուտքեր, հնարավորություն կունենաք գնել իր, որը վաղուց երազել եք ունենալ:

Կենսասիրության աստիճանը բարձր է, չեք դժգոհի էներգիայի պակասից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար, բարեկամների ընկերակցությամբ ակտիվ հանգիստը միայն հաճելի տպավորություններ կպարգևի: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ մի մարդու հետ, ում հետ ավելի վաղ կապված եք եղել ընդհանուր հետաքրքրություններով միայն:

Կշեռք: Հաջող օր է: Սկզբում կարող են լինել փոքրիկ թյուրիմացություններ, բայց հետո ամեն ինչ հարթ կընթանա: Ձեռնարկեք գործեր, որոնք երկար ժամանակ չեք կարողացել անել, շփվեք նրանց հետ, որոնց մոտենալ նախկինում չեք համարձակվել: Ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես պետք է:

Օրը հարմար է նոր պաշտոն ստանձնելու, աշխատանքը փոխելու համար: Աշխատավայրում գերիշխող են լավ հարաբերությունները, հեշտությամբ լեզու եք գտնում գործընկերների հետ: Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ լավ է դասավորվում, իրադարձությունների զարգացմամբ բավարաված եք թե դուք և թե ձեր մտերիմները:

Կարիճ: Խիստ անբարենպաստ օր է առևտրային գործունեության համար, հատկապես եթե դրանով զբաղվում եք ժամանակ առ ժամանակ: Խաբեբաների հետ գործ ունենալու ռիսկը մեծ է, կարող եք կնքել գործարքներ, որնք միայն վնաս կբերեն ձեզ: Աշխատանքը փոխելու հետ կապված քննարկումները, գործատուների և գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն: Ձեզ համար դժվար կլինի նրանց վրա լավ տպավորություն գործելը:

Մնացած հարցերում օրը հաջող է դասավորվում: Կարող եք ձեռնարկել նոր նախագծերի և գործերի, որոնք ծրագրել եք կատարել ինքնուրույն: Լավ գաղափարների պակաս չկա, շրջապատող մարդկանց կկարողանաք հաճելիորեն զարմացնել ոչ մեկ անգամ:

Աղեղնավոր: Ամեն ինչ լավ է ընթանում, իսկ եթե ինչ-որ բանի պակաս էլ զգացվում է, ապա դրանք վառ իրադարձություններն նոր տպավորություններն են: Բայց ամեն ինչ ձեզնից է կախված: Օրը հարմար է անելու այն, ինչ նախապես չեք համարձակվել անել, զբաղվել այն ամենով, ինչի մասին միայն թաքուն երազել եք: Կարող եք ժամադրություն նշանակել ձեզ համար հաճելի մարդուն, խոստովանել ձեր զգացմունքները.  նրա ռեակցիան կգերազանցի բոլոր սպասելիքները:

Երեկոն հարմար է ուսումնառության համար: Ցանկացած ինֆորմացիա և նորություն, որ կիմանաք, շատ շուտով ձեզ պետք կգա: Եթե ունեք շրջապատից թաքցրած տաղանդներ, աշխատեք դրանց համար գործածություն գտնել, դա թեզ ամենայն հավանականությամբ կհաջողվի:

Այծեղջյուր: Կհասնեք այն ամենին, ինչի մտադրվել եք, նույնիսկ կհաջողվի անել ավելին: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք կենտրոնանալ կարևորագույն հարցերի վրա, մնացած ամեն ինչ թողնելով կամ հանձնարարելով ուրիշներին: Կարող եք ռազմավարություն մշակել, ծրագրեր կազմել, կողմնակիցների հետ բանակցություններ վարել: Արտաքին քաղաքականությամբ, քաղաքականությամբ և հասարակական գործունեությամբ զբաղվող Այծեղջյուրները մեծ հաջողությունների կհասնեն:

Կառաջանան նոր հետաքրքրություններ, սրընթաց կաճի ծանոթությունների շրջանակը: Հարկ չի լինի հատուկ ջանք գործադրել շփումների համար: Մարդիկ իրենք կձգտեն դեպի ձեզ:

Ջրհոս: Բոլոր խնդիրներից խուսափել չի հաջողվի, փոխարենը` կկարողանաք նշանակություն չտալ մանրուքներին և տրամադրությունը չգցել: Նույնիսկ եթե սխալներ թույլ տաք, մի վշտացեք, որովհետև դրանք շտկելը հեշտ կլինի: Հաջող են ընթանում գործնական բանակցությունները, ձեր հաստատակամության շնորհիվ կհասնեք շահեկան պայմանավորվածությունների և համագործակցության, առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ձեզ լավ վաստակել:

Թեև օրվա ընթացքում գործընկերները կշեղեն ձեր ուշադրությունը, իսկ ղեկավարությունը կասկածելի հանձնարարություններ կտա, այնուամենայնիվ, աշխատանքում կլինեք հաջողակ: Մտերիմների հետ ժամանցը հաճելի պահեր կպարգևի հատկապես նրանց, ովքեր կնախընտրեն զբոսանքները:

Ձկներ: Չնախատեսված ծախսերի հավանականությունը մեծ է: Դրանք կարող են շատ նկատելի չափերի լինել: Մի շտապեք բաժանվել փողերից. դուք շանս ունեք կրճատելու ծախսերը: Կարելի է քննարկել աշխատավարձի և մասնագիտական առաջընթացի հետ կապված հարցեր. խելացի ինքնագովազդը կանի իր գործը:

Չարժե մինչև վերջ բացվել գործընկերների հետ զրույցներում: Գաղտնիքների չմտածված բացահայտումները կարող են բամբասանքների պատճառ դառնալ: Բայց մտերիմների հետ եղեք անկեղծ, մի ձգտեք նրանցից թաքցնել կարևոր կամ ոչ այնքան կարևոր բաներ: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, իսկ նրանց հետ ձեր հարաբերությունները կարող է փչացնել երկար ժամանակով: