Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
Culture

Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանի հետ

- Պարոն Տեր-Խաչատուրյան, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ հիմա, եւ ի՞նչ կտա դա մեզ։

- Ջո Բայդենն այն նախագահներից է, որ շատ մոտիկից ծանոթ է ցեղասպանության մեր պահանջներին եւ մեր հետ իր հանդիպումներում ու առհասարակ ամերիկահայ համայնքի հետ տեսակցությունների ընթացքում միշտ նշել է, որ խորին համոզում ունի՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Նա խոստացել էր, որ երբ դառնա նախագահ, կճանաչի։ Այդ իմաստով, սա նախեւառաջ իր անձնական համոզումների խնդիրն էր։ Բայդենը նաեւ այն նախագահն է, որ մարդու իրավունքների հարցերը հայտարարեց առաջնահերթություն Ամերիկայի համար, եւ, բնականաբար, ցեղասպանության հարցն այդ դիտանկյան տակ պետք է նայել, այսինքն՝ կա թե՛ անհատական համոզմունքի հարց, թե՛ քաջության խնդիր։ 2-րդ․ պետք է խոստովանել, որ այսօր ամերիկյան եւ թուրքական հարաբերությունները շատ ցածր որակի վրա են, որովհետեւ Թուրքիան շարունակաբար անում է քայլեր, որոնք անհանգստացնում են ԱՄՆ կառավարությանը, եւ ստեղծված իրավիճակում Թուրքիայի ճնշումը, ինչպես որ անցյալում, այս շրջանում այլեւս նույնքան կշիռ չունի։ Մենք կարողացանք այդ առիթն օգտագործել, որպեսզի շահերը համընկնեն, եւ լինի ճանաչում։ 3-րդ․ դա նաեւ մեր աշխատանքի արդյունքն էր, «մեր» ասելով՝ նկատի ունեմ թե՛ Հայ հեղափոխական դաշնակցության մարմիններին, հատկապես՝ Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը, թե՛ այլ լոբբինգի կազմակերպությունները, որոնք աշխատեցին, ճնշում գործադրեցին նախագահի վրա, որպեսզի իր նախագահության հենց առաջին տարում այդ եզրույթը գործածի, որովհետեւ բոլորս էլ գիտենք՝ եթե առաջին տարում դա չարվեր, հետո ավելի կդժվարանար այդ քայլը։ Այս ուղղությամբ մեր բարեկամներն էլ գործի լծվեցին՝ սենատորներ, կոնգրեսմեններ, մեծ թվով նամակներ գրեցին, արշավ սկսեցին վերջին մեկ ամսվա ընթացքում, նամակներ գրվեցին նաեւ նահանգային ղեկավարների, համայնքային կազմակերպությունների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Սրանք են այն 3 կետերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ իրագործել Հայոց ցեղասպանության ճանաչումը, բայց, համենայնդեպս, պետք է երախտապարտ լինել, որ ԱՄՆ նախագահն այս բոլորը հաշվի առնելով՝ որոշեց, որ ժամանակն է՝ ԱՄՆ-ն իր խղճի պարտքը կատարի։ 

- Այս ճանաչումը կարո՞ղ է հիմք դառնալ իրավական գործընթաց սկսելու եւ փոխհատուցում պահանջելու համար։

- Անցյալում մենք դա արդեն փորձել էինք, ԱՄՆ-ի դատարաններում վերապրող սերունդների ժառանգորդների անունից դատական հայցեր կան ապահովագրական ընկերությունների դեմ, որ որոշ հաջողությունների հասել էին, բայց կասեցվեցին այն պատճառով, որ ԱՄՆ-ում արտաքին գործերի պատասխանատվությունը նախագահին կպատկանի, եւ նախագահի մակարդակով ցեղասպանությունը ճանաչված չէր։ Հիմա, քանի որ ճանաչվեց, այդ հնարավորությունները նորից կբացվեն։ Այսինքն, դատաիրավական հնարավորություններ՝ անհատական եւ հավաքական իմաստով, հիմա ավելի մեծ են։ 2-րդը՝ օրինական ուսումնասիրության խնդիրն է, այստեղ պահանջատիրության ավելի լայն հասկացության հետ գործ ունենք, որ մի քիչ ավելի բարդ խնդիր է, բայց ուսումնասիրում ենք, որովհետեւ 3 տարի առաջ Վաշինգտոնում ստեղծել ենք մի հիմնարկ՝ համաշխարհային մասնագետներից բաղկացած, որ ուսումնասիրում են եվրոպական եւ ամերիկյան դատական համակարգը, թե ինչպես կարելի է պահանջներ ներկայացնել։ Այդ դոսյեն հիմա քննարկումների փուլում է, եւ մենք լավատես ենք այդ հարցում։ Եվ, անշուշտ, որպես հետեւանք այն կլինի, որ շատ երկրներ, որոնք Ամերիկայի թիկունքում էին թաքնված եւ ասում էին, թե անգամ ԱՄՆ նախագահը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, հիմա ճնշումի տակ են, որպեսզի մի քայլ էլ իրենք անեն, եւ այս պատմական արդարությունը վերջնականապես հաստատվի։

- Այսինքն՝ չեք բացառում, որ ԱՄՆ-ից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման շղթայական ալիք կարող է սկսվել։

- Որոշ երկրների դեպքում՝ այո, որոնց վրա ազդեցություն ունի ԱՄՆ-ն, եւ որոնք տակավին մինչեւ այսօր հստակ դիրքորոշում չեն դրսեւորել։

- ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը կարո՞ղ է հանգեցնել Թուրքիայի կողմից ավելի ագրեսիվ քաղաքականության՝ ուղղված ՀՀ սահմաններին, քանի որ հասարակության լայն շրջանակների մոտ մտահոգություն կա, որ այս ճանաչման դիմաց Հայաստանից մի բան կկորզեն։

- Թուրքիան միշտ էլ սպառնացել է, այդ թվում ուրիշ երկրների ճանաչումների պարագայում դիմել հատուկ քայլերի այդ երկրների դեմ, լավագույն օրինակը Ֆրանսիայի ճանաչումն էր, որ տեղի ունեցավ 3 մակարդակով՝ Ազգային ժողով, ծերակույտ, նախագահի հայտարարություն եւ օրենք, որից հետո Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց, հարաբերությունները փորձեց նվազեցնել Ֆրանսիայի հետ, բայց մի քանի ամիս անց այդ հարաբերությունները նորից հասան նույն մակարդակին, նույնիսկ՝ գերազանցեցին։ Իրականում այս արցախյան պատերազմից հետո իր հարաբերությունները թշնամական են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հայ ժողովրդի հանդեպ, բայց չեմ կարծում, որ այդ իմաստով որեւէ հետեւանք կունենա, որովհետեւ շատ լավ գիտի, որ ողջ հայությունը պահանջատեր է այս ուղղությամբ, եւ ճանաչումների շարքը պետք է ավարտվի նրանով, որ Թուրքիան ինքը ճանաչի ցեղասպանությունը ու կատարի հատուցում։

- Ի՞նչ հեռանկար ունեն հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ վերջին ամիսներին իշխանական վերնախավը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայտարարություններով է հանդես գալիս։ Նախ՝ վարչապետը, հետո՝ ԱԽ քարտուղարը խոսեցին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում եւ ինչպե՞ս եք գնահատում այս տեսակ հայտարարությունները։

- Նախ, շատ ցավալի է, որ Հայաստանում կա բարձրաստիճան պաշտոնյա, որ այս տեսակ մտածողություն ունի․ դա կեղծ կատեգորիա է։ Կասկածից վեր է, որ թշնամական հարաբերությունները սրվել են միակողմանի՝ Թուրքիայի կողմից։ Այնպես չէ, որ Հայաստանն է դեմ եղել սահմանների բացմանը, այդ Թուրքիան է շրջափակել Հայաստանը։ Երեւակայել, որ Թուրքիայի հետ այս հանգրվանում կարելի է բարեկամանալ, պարզապես ցնորք է։ Իհարկե, մենք էլ համոզված ենք, որ մի օր, որպես հարեւան պետություններ, պետք է հասնենք բնականոնացման, բայց դա ենթադրում է, որ Թուրքիան Ավելին․․․