Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

«Եթե մտածենք, որ երկրում ամեն ինչ կախված է մեկ մարդուց, ուրեմն պետք է թողնենք ու արտագաղթենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ելք» դաշինքի նորընտիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը

– Պարոն Գորգիսյան, Ձեր դաշինքը ինչո՞ւ որոշեց մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, երբ քաղաքապետի աշխատանքն առանձնապես քաղաքական գործունեություն չէ, նրա խնդիրը նախ և առաջ քաղաքի կենսագործունեության ապահովումն է:

Դուք շատ սխալվում եք: Քաղաքապետի աշխատանքը քաղաքական լուրջ աշխատանք է: Չմոռանանք` Երևանում է բնակվում Հայաստանի բնակչության մեծ մասը: Հետևաբար այս մարդկանց վերաբերվող քաղաքական պրոցեսների իրականացնողը հենց քաղաքապետն է: Քաղաքապետարանին են ենթարկվում դպրոցները, մանկապարտեզները, որոնց տնօրենները տեսանք, թե վերջին ընտրությունների ժամանակ ինչպիսի խայտառակ «քաղաքական» գործառույթներ էին իրականացնում:

Նաև քաղաքապետարանի բյուջեի ոչ ճիշտ և ոչ համաչափ բաշխումը, կոռուպցիոն բազմաթիվ ռիսկերը, որ կան տարբեր աշխատանքների հետ կապված տարբեր ոլորտներում, ևս պարունակում են քաղաքական տարրեր և ենթադրում են քաղաքական մոտեցումներ:

Ուստի մեր դաշինքը չէր կարող անմասն մնալ նման կարևորության ընտրություններից:

– Իսկ անգամ ընտրվելու դեպքում Դուք կարո՞ղ եք ինքնուրույն ինչ–որ բան անել, երբ մեր երկրում ամեն ինչ կախված է մեկ մարդուց կամ որ նույնն է` Բաղրամյան 26–ից:

– Եթե մտածենք, որ մեր երկրում ամեն ինչ կախված է մեկ մարդուց, ուրեմն պետք է թողնենք ու արտագաղթենք: Մենք չենք հավատում այդ հորինվածքին:

Ամեն ինչ կախված չէ մեկ մարդուց, ամեն ինչ որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ինչպես այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշեց, թե ինչ խորհրդարան է ուզում ունենալ:

Իսկ Երևանի բնակչության մոտ 15 տոկոսն իր ձայնը տվել է «Ելք» դաշինքին: Մենք հույս ունենք այս արդյունքը կրկնապատկել և եռապատկել` ամբողջ թիմով կենտրոնանալով Երևանի վրա և աշխատելով Երևանի բնակիչների հետ:

Հաշվի առնելով, որ հիմնական պայքարը ընթանալու է «Ելք» դաշինքի և Հանրապետական կուսակցության միջև, մենք մեր շանսերը բավականին բարձր ենք գնահատում ու գնում ենք հաղթելու:

– Ասացիք, որ բնակչության 15%–ն է Ձեզ ձայն տվել, մինչդեռ Հանրապետականին տվել է ավելի քան 50%–ը:

– Այդպես է: Բայց դա ոչինչ չի նշանակում: Որովհետև սրանք այլ ընտրություններ են: Մենք էլ ավելի լուրջ թիմով և ավելի մեծ կազմով ենք ընտրապայքարի մեջ մտած ու գնում ենք հաղթանակի: Երկրորդ տեղի համար մենք չենք պայքարում:

– Բայց արդյունքն ավելի էակա՞ն չէր լինի, եթե երկու կողմ լիներ պայքարի մեջ` իշխանություն և ընդդիմություն: Մինչդեռ հիմա ընդդիմադիր ձայները երկու մասի են բաժանվելու: Դա Ձեզ չի՞ վախեցնում:

– Ճիշտ եք ասում: Բայց մենք համապատասխան առաջարկով դիմեցինք երրորդ կողմի ղեկավարին` Զարուհի Փոստանջյանին: Իսկ նա մերժեց ընտրություններին համատեղ մասնակցելու մեր առաջարկը: Եվ արդյունքում այս իրողությունն է:

Բայց նույնիսկ այս պարագայում «Երկիր ծիրանի» կուսակցության հավաքած ձայները մեզ չեն խանգարելու: Քանի որ նրանք լինելու են Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություն: Եվ, կարելի է ասել, բացառում եմ, որ քաղաքապետ նշանակելու կամ որևէ այլ կարևոր հարցում նրանք պաշտպանեն Հանրապետական կուսակցությանը: Ասել է թե` այդ ձայներն ամեն դեպքում լինելու են ընդդիմության ձայները` ավագանու կազմում:

– Իսկ ի՞նչ տարբերություն կլինի Երևան քաղաքի կառավարման գործում Ձեր և Հանրապետական կուսակցության միջև:

– Շատ մեծ տարբերություն: Վերջերս համացանցում հայտնվեց տեսանյութ Նոր Կյանք գյուղում «Ելք» դաշինքից ընտրված գյուղապետի գործունեության վերաբերյալ: Բանն այն է, որ այս մարդը շատ կարճ ժամանակամիջոցում, ատկատներից հրաժարվելով ու օրենքի սահմաններում գործելով, կարողացել էր մոտ 50%–ով խնայել համայնքային բյուջեի միջոցները: Այդպես է լինելու նաև Երևանի պարագայում:

Իսկ մենք տեսել ենք, թե ինչպես է գործում Հանրապետական կուսակցությունը: Նրանց կառավարման տարիներին վերացել են մշակութային արժեքներ: Ատկատների տեսքով անխնա գումարներ են ծախսվել: Անցած տարի հրապարակվեցին քաղաքապետարանի գնումները: Պարզվեց, որ մի քանի հարյուր հազար դրամ ծախսել էին կոնյակի վրա, տասնյակ հազարավոր դրամներով ձեռք էին բերել կոնյակի մեկ բաժակ: Բնականաբար, այս ամենը բյուջեի գումարների աննպատակ մսխում է: Իսկ մենք գոնե դա կարող ենք վերացնել:

Ավելացրած` մենք կերաշխավորենք բոլոր այն ուսուցիչների, տնօրենների քաղաքական անձեռնմխելիությունը, ովքեր այժմ ենթարկվում են ճնշումների: Ուղղակի կբացառենք և թույլ չենք տա, որ որևէ մեկը բռնանա նրանց կամքի ու կամարտահայտման վրա:

– Աստված անի` հաջողեք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում