Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Քաղաքական իրականության ադեկվատ գնահատական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թերթերից մեկը հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, թե ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը կանչվել է նախագահական և զգուշացվել, որ մեծ հավակնություններ չունենա և բավարարվի պատգամավորական մանդատով։ Հավաստի՞ են, արդյոք, թերթի աղբյուրները, թե՞ ոչ, այլ հարց է։ Պետք է նշել, սակայն, որ այստեղ խնդիրը բոլորովին էլ Միհրան Պողոսյանի անձը չէ։ Վերջինս, անշուշտ, բավական ակտիվ քարոզարշավով և զուգահեռ հայտնի միջոցներով կարողացավ ստանալ պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ ձայներ, սակայն, ինչպես նշում են մի շարք շրջանակներ, Պողոսյանը ձգտում է լինել ոչ սովորական պատգամավոր։ Հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս Պողոսյանի և ոչ միայն Պողոսյանի ցանկությունների և հայաստանյան իշխանական վերնախավի բռնած ուղեգծի հակասությունը։

Ըստ էության, հայաստանյան իշխանական վերնախավում և մասնավորապես Հանրապետականի ներսում կան բազմաթիվ ներկա ու նախկին պաշտոնյաներ, որոնք ունեն տարբեր հավակնություններ։ Սակայն վերջիններս, կարծես թե, լիովին չեն ընկալում այն ուղղությունը, որը գծագրվել է իշխանության ամենավերին օղակներում, իսկ այդ ուղղությունը ակնհայտորեն այն է, որ առնվազն արտաքուստ իշխանական վերնախավը պետք է ներկայանալի լինի։

Այս մասին էին վկայում վերջին մեկ–մեկուկես տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի հարցազրույցներն ու հայեցակարգային ելույթները, և հենց այս ուղղությանը հետևելու արդյունքում խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորական մանդատ չստացան Հանրապետականի բազմաթիվ առանցքային և միաժամանակ օդիոզ գործիչներ, որոնք առնվազն միանշանակ չէին ընկալվում հանրության կողմից։

Սա փաստ է, որը բնութագրում է ներկա Հայաստանում հաստատված քաղաքական իրականությունը։ Արդյոք սա կարո՞ղ է բերել քաղաքական դաշտում և ընդհանրապես երկրում արմատական և բովանդակային փոփոխությունների, դժվար է ասել, եթե անգամ դա այդպես չէ, ապա զուտ արտաքին դրսևումների տեսանկյունից Միհրան Պողոսյանը չէր կարող առանցքային դերակատարության հավակնություն ունենալ հենց միայն իր անվան հետ կապված օֆշորային սկանդալի պատճառով։

Այլ պատճառով, սակայն, նույն բովանդակային սկզբունքներով, օրինակ, Առաքել Մովսիսյանը, Վարդան Այվազյանը կամ Մհեր Սեդրակյանը չհայտնվեցին Ազգային ժողովում։ Իսկ այդ բովանդակային սկզբունքները շատ պարզ են՝ իշխանությունը փորձում է գոնե արտաքուստ բարեփոխվելու կամ ինչպես հաճախ են ասում հանրապետականները, ինքնամաքրվելու քայլեր ձեռնարկել։

Սա քաղաքական իրողություն է, որի հետ որքան շուտ համակերպվեն տարբեր հավակնություններով հանրապետականները, այնքան ավելի լավ իրենց համար։ Ի դեպ, միայն իրենց համար, քանի որ Հանրապետականի կամ իշխանության կոսմետիկ փոփոխությունները հայաստանյան հանրությանը դեռևս ոչինչ չեն տվել և գուցե ընդհանրապես էլ չտան: Սակայն սա բոլորովին այլ դիտարկման թեմա է։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում