Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Economy

Ինչպես ամբողջ երկիրն է թողնված բախտի քմահաճույքին, այնպես էլ էներգետիկ անվտանգության համակարգում տիրող իրավիճակն է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի անվտանգային միջավայրի բարելավման խնդիրը դարձել է հասարակությանը ամենաշատը հուզող հարցերից մեկը։ Սակայն հարկ է նշել, որ մեր անվտանգային առանձին բաղադրիչներ ուղղակի դուրս են մնացել հանրության ուշադրությունից։ Այդպես, օրինակ՝ հրատապ նշանակություն է ձեռք բերել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։ Խնդիրն այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում մեծ կորուստներ ունեցանք նաև էներգետիկ ոլորտում։ Հակառակորդի տիրապետության տակ շուրջ 30 հիդրոէլեկտրակայան է անցել։ Հետևաբար, չի բացառվում, որ որոշակի փուլում Արցախը ստիպված լինի Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել։

Ու սա այն պայմաններում, երբ Արցախը էներգետիկ առումով ոչ միայն, որպես կանոն, ինքնաբավ է եղել, այլև կարողանում էր անգամ էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Օրինակ՝ 2021 թ.-ին նախատեսված էր Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրել։ Հետո էլ պետք է հաշվի առնենք, որ Մեծամորի ատոմակայանը այս տարի ավելի քան 140 օրով կանգնելու է՝ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված։ Իսկ այն փաստը, որ ատոմակայանը հսկայական մասնաբաժին ունի Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը ապահովելու հարցում, անժխտելի է։ Բայց մեզ չի հաջողվելու անցած դարի 70-ականների տեխնոլոգիաներով կառուցված ատոմակայանի կյանքն ընդմիշտ երկարեցնել, բացի դրանից, հաճախ վերանորոգումների նպատակներով այսպիսի երկարատև կանգառներ ենք ունենալու։

Այս ամենին զուգահեռ ժամանակավորապես կանգնել է նաև «Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը՝ պայմանավորված հիմնական սարքավորանքների կապիտալ նորոգման անհրաժեշտությամբ: Սակայն մասնագետները չեն բացառում, որ ՋԷԿ-ի շահագործումը, տարբեր պատճառներից ելնելով, կարող է ընդհանրապես դադարեցվել։ Ստացվում է, որ միաժամանակ մի քանի գործոններ ճնշում են գործադրում մեր էներգետիկ համակարգի վրա, ու ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման համար։ Բայց կարո՞ղ են սպառողները դիմանալ սակագնային հերթական ճնշմանը, երբ առանց այն էլ հոսանքի գինը այս տարվա սկզբին 3 դրամով թանկացել է։ Մյուս կողմից էլ՝ վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ հարց է առաջանում, թե մեր երկրի աճող էներգետիկ պահանջներն ինչպե՞ս ենք բավարարելու և ի՞նչ աղբյուրների հաշվին։

 

Պարզ է, որ մեր էներգետիկ համակարգի կայունությունն արդեն հարցականի տակ է, և «էներգետիկ սովը» հաղթահարելու տարբերակներից մեկը կարող է լինել դրսից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Օրինակ՝ էլեկտրաէներգիա կարելի է ներկրել Վրաստանից, բայց եթե հաշվի ենք առնում, որ այդ երկիրն իր հերթին էլեկտրաէներգիայի պակասորդ ունի և ստիպված է ներկրել դրսից, մասնավորապես Ադրբեջանից ու Թուրքիայից, ապա Բաքուն և Անկարան կարող են Վրաստանի միջոցով միջնորդավորված կերպով էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Դրանով այս երկրները Հայաստանին կախվածության մեջ գցելու և լրացուցիչ ազդեցության լծակ ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կստանան։ Բայց ստեղծված իրավիճակից տարբեր ելքեր փնտրելու և գտնելու փոխարեն իշխանությունները սկսել են նորից թոզ փչել հանրության աչքերին, թե ռուսական կողմի հետ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցն են քննարկում։

Այդ դեպքում իրենք արդեն երեք տարի կառավարում են, մի՞թե հնարավոր չէր ավելի վաղ բանակցությունները սկսել, ու հիմա կարող էին հասնել դրա վերաբերյալ հստակ որոշման կայացմանը՝ մանավանդ որ նոր ատոմակայանի կառուցման օրակարգը նոր չէ և տարիների պատմություն ունի։ Իշխանություններն անգամ մինչ այժմ չեն կարողացել գլուխ բերել Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը կապող «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որի մասին համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս 2015 թվականին։


Ավելին․․․