Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Socity

Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան օգտվել իրավիճակից ու պոկել Արցախի մեծ հատվածը. քաղաքագետ

Ֆեյսբուքի համար մեծ տեքստ ստացվեց, սակայն իրավիճակը բացատրելու համար մաքսիմալ համառոտ են գրել։ Կարծում եմ կարևոր է սա կարդալ, մեր տարածաշրջանում ստեղծված աշխարքաղաքական իրավիճակը հասկանալու համար։

-------------------------------------------------------

Մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում, խճճվել են աշխարքաղաքական ինտրիգների մեջ, ինֆորմացիան հատվածական կերպով են ընկալում ու չեն կարողանում դրանց մեջ տրամաբանական կապը տեսնել: Արդյունքում, համարյա բոլորը մանիպուլյացիաների ազդեցության տակ են ու մանիպուլյացիա անողների քանակը մեծ է՝ մի հատվածն անտեղյակության պատճառով, մյուս հատվածները զինվորագրվել են տարբեր կենտրոնների մոտ:

Նույնը պատմության դասագրքերում է, տարեթվեր ու անհասկանալի իրադարձություններ, արդյունքում արդեն իսկ դասագրքերում մենք չունենք մեր հաջողությունների ու դժբախտությունների պատճառհետևանքային կապի բացատրությունը: Նույն կերպ էլ ներկան ենք ընկալում, այսինքն չեն ընկալում:

Իրականում հին աշխարքաղաքական սխեմաներն են կրկնվում, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների կատարմամբ:

Ինչ ունենք հիմա:

Հահամաշխարհային հեգեմոն՝ Միացյալ Նահանգները, որը իրականացնում է այսպես կոչված Վուլֆովիչի դեկտրինը, որը գրվել է դեռևս 1992-ին։ Հատված «Վուլֆովիչի դոկտրին» անվանումը ստացած փաստաթղթից. «Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ո´չ ետխորհրդային տարածքում, ո´չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում այնպիսի մրցակից առաջ գա, որը կարողանա ԱՄՆ-ի համար այնպիսի սպառնալիք հանդիսանալ, որպիսին մի ժամանակ Սովետական Միությունն էր: Դա պաշտպանության ռազմավարության հիմնական դրույթն է: Մենք պետք է աշխատենք թույլ չտալ, որ այնպիսի ախոյան ծնվի, որն իր ռեսուրսներով ընդունակ լինի գլոբալ վերահսկողություն ստանձնել միջազգային հարաբերություններում»:

Այսինքն, ցանկացած երկիր, որը կկարողանա այնքան ծլել, ծաղկել ու զարգանալ, որը կասկածի տակ դնի ԱՄՆ-ի հեգեմոնիան՝ թեկուզ ապագայում, այդ երկրի հարցերը պետք է լուծվի նախորոք ու կարևոր չի, թե այդ երկիրը լավն է, թե վատն է, դեմոկրատական է, թե՝ ոչ: Բացարձակապես կարևոր չէ:

 

Այս մոտեցումը Միացյալ Նահանգները չեն հորինել, դա աշխարհի կարգն է, ժամանակին կար Հռոմեական աշխարհը՝ Pax Romana: Pax Romana-ում պետք է խաղաղություն տիրեր, իսկ մնացած տարածքներում, որտեղ ապրում են "բարբարոսները", պետք է կամ նվաճվեն, կամ էլ ոչնչացվեն:

Նույնը խալիֆաթի ժամանակ էր, կա Դար Ալ-Իսլամ՝ իսլամի տարածք, և Դար Ալ-Հարբ՝ պատերազմի տարածք: Այն երկրները, որոնք չեն ենթարկվում Իսլամին, պետք է նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նմանատիկ մոտեցում կար Բրիտանական կայսրությունում, հիմա նույնը է կրկնվում՝ կա Pax Americana-ն՝ Ամերիկայի գերակայության տարածքը (ժամանակակից PAX Romania-ն, կամ Դար Ալ-Իսլամը) և կան վայրենիները՝ որոնք պետք է կամ նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Դա ժամանակակից Դար Ալ-Հարբն է՝ պատերազմի տարածքը։ Հայաստանն այսօր Պատերազմի տարածքում է գտնվում ու այդ տարածքներում պետք է լինեն պատերազմներ, քաոս, անկայունություն։

Ինչպես տեսնում ենք, աշխարհում ոչ մի նոր բան չի կատարվում: Այսօր գլխավոր բարաբրոսներն՝ "ավտորիտար երկրները", համարվում են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք կամ պետք է մասնատվեն ու նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նրանց շուրջը պետք է պատերազմի կրակները բոցավառվեն։ Հակառակ դեպքում, զարգանալով, նրանք կասկածի տակ են դնում PAX Americana-ի ապագան։

Մեր տարածաշրջանում, նաև Ացախի երկրորդ պատերազմի ժամանակ տեղի ունեցող զարգացումները հասկանալու համար, պետք է այս մոդելը ընկալել, անգամ հասկանալ էլ պետք չէ, պետք է ուղղակի կարողանալ լսել, մասնավորապես, նորից կարդալ Բոլթոնի ուղերձները, երբ այցելել էր տարածաշրջան:

Ռուսաստանը և Չինաստանը շրջափակվում են, դա և կոմունիկացիաներին է վերաբերվում (այստեղից հասկանալի է դառնում Ռուսաստանի քայլերը բացել տարածաշրջանի կոմունիկացիաները), և և չորս բոլորը պատերազմական օջախների հրահրումը:

Հիմա գանք գլխավոր "առեղծվածին"՝ ռուս-թուրքական մեղրամիսի պատճառներին, սակայն մինչ այդ պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվել Հայաստանում 2018-ին։ 2018-ին Հայաստանը, ինչպես դրանից առաջ Վրաստանն ու Ուկրաինան, նվաճվել էր "հեղափոխության" միջոցով։ Հիշենք ԵԼՔ դաշինքն ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը, դա իշխանության գալու համար ծրագրային հայտարարություն էր՝ ՄԱՆ-ին հավատարմության երդում էր։ Դա չէր նշանակում, որ մենք իրականում դուրս էինք գալու ԵԱՏՄ-ից, դա նշանակում էր, որ Արցախի շուրջ ստեղծված բալանսն այլևս խախտվում է։

Այսպիսով, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արանքում տարածք էր նվաճվել, որը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից։ Դա նշանակում էր աշխարքաղաքական անկայության տարածում արդեն մեր տարածաշրջանում, ինչը, բնականաբար, ենթադրում էր Արցախի նոր պատերազմ։

Հիմա գանք ռուս-թուրքական մեղրամիսին։ Թուրքիան վարում է անկախ քաղաքականություն, մասնավորապես ռուսական Ս-400 գնումը նշանակում է, որ այն գործարկվելու է ՆԱՏՕ-ից Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը, իսկ Ռուսաստանից Թուրքիան կպաշտպանվի արդեն ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգերով։ Քանի կա Էրդողանը, Ռուսատանը կարող է Թուրքիայի հետ պայմանավորվել, ինչը և եղավ Արցախի երկրորդ պատերազմից հետո։ Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան օգտվել այդ իրավիճակից ու պոկել Արցախի մեծ հատվածը։ Որքան կշարունակվի Էրդողանի քաղաքական գիծը, Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան գալ պայմանավորվածության, իսկ երբ Թուրքիան նորից հայտնվի Միացյալ Նահանգների ազդեցության տակ (ինչի հավանականությունը մոտակա տարիներին մեծ է), այն ժամանակ տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի, որից մենք կկարողանանք օգտվել, թե ոչ, արդեն մեզանից է կախված։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան
Ավելին․․․