Սասնա Ծռերը և ՄԻՊը
Սասնա Ծռերի և դրա հետ ածանցյալ իրողությունները` հատկապես Սարի թաղի դեպքերը դեռ երկար կքննարկվեն: Ինչպես բուն գործողությունների ժամանակ, այնպես էլ հիմա, լրատվական դաշտը և սոցիալական ցանցերը հեղհեղվել են ոչ սթափ մեկնաբանություններով և կարծիքներով: Իսկ այս ամենի պատճառը ՄԻՊ հայտարարությունն էր, որտեղ մասնավորապես ասվում էր.- «Եթե երթը ուներ խաղաղ նպատակ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր դա գնում Սարի թաղի նեղ, կիսամութ փողոցներով, գիշերով: Կարծում եմ, որ Սարի թաղով գնալը, այդ մութ փողոցներով, կոչերով, որ գնում ենք միանանք զինված խմբին, չէր կարող ունենալ խաղաղ նպատակ: Այլ հարց է, որ ոստիկանությունը այնտեղ խախտումներ թույլ տվեց, քաղաքացիներին վնասներ պատճառվեցին: Ես կարծում եմ, որ խնդրահարույց էր Սարի թաղ գնալը այդ օրը այդ ընդհանուր կոնտեքստում»:
Անկեղծ ասաց, այս հարցում, ես լիովին համաձայն եմ ՄԻՊ գնահատականի հետ: Հուզականության դաշտ չմտնելու համար, չենք փորձի քննարկել ամառվա դեպքերը: Պարզապես կանենք հարցադրում, որը կարծում եմ, շատերին կհետաքրքրի: Ինչու՞ ի սկզբանե նույն մեղադրանքով բերման ենթարկած անձանցից երեքին բաց են թողնում, խոսքս Ժառանգության անդամների մասին է, իսկ մեկին` Անդրիաս Ղուկասյանի ձերբակալում: Կամ, որտե՞ղ է երաշխիքը, որ զենքով իշխանության եկածն այդ իշխանությունը զենքով չի պահի: Այս ինչուների շարքը կարող ենք անընդհատ շարունակել: Սակայն դա չենք անի, քանի դեռ հրապարակում միայն մակերեսային տեղեկություններ ու զգայականն իր տեղը չի զիջել բանականին:
Կարինե Մինասյան, Armenia24.info