Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Դուք ունեք մի քանի տարբերակ

Խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, որոնք 2009 թվականին կոկորդ էին պատռում՝ քննադատելով Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված "ֆուտբոլային դիվանագիտությունը" (առանց նախապայմանների երկխոսություն սկսելու հայտնի արձագանգրությունները), իսկ այսօր մի ուրիշ տեղն են ճղում՝ տարածելով լևոնականների և հարակից շրջանակների կողմից ինտենսիվ արծարծվող այն թեզը, թե Հայաստանը պետք է ուղիղ երկխոսություն սկսի Թուրքիայի հետ։

Ուրեմն, իշխանության գալուց կարճ ժամանակ անց, 2008 թվականի աշնանը, Սերժ Սարգսյանը առաջ բերեց "Հայ-թուրքական" չարաբաստիկ արձանագրությունների օրակարգը, որոնք ստորագրվեցին 2009 թվականի հոկտեմբերին։ Դրանք կոշտ քննադատության արժանացան թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այդ նախաձեռնությանը կողմ էին արտահայտվում լևոնականները և տեղական իշխանական սազանդարները։

Այդ նախաձեռնությունը քննադատողների արգումենտներից մեկն այն էր, որ Ցեղասպանության թեման Հայաստանը կարողանում է իբրև մահակ միջնորդավորված (և ուղիղ) բանեցնել իրեն ռեսուրսներով և ուժով անհամեմատ գերազանցող Թուրքիայի դեմ։ Նշվում էր, որ այդ նախաձեռնությամբ զրոյացվում էին գերտերությունների բերանով Թուրքիային ճնշելու փորձերը, քանի որ Թուրքիան ասում էր, թե ի՞նչ եք խառնվում մեր հարցերին, մենք իրար հետ առանց ձեզ էլ լեզու ենք գտնում։

Բնականաբար, Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները՝ առաջ բերելով նախապայմաններ, որոնցից հիմնականը վերաբերում էր Արցախին, ավելի կոնկրետ՝ նա պահանջում էր, որպեսզի Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված տարածքները։ Թուրքական պառլամենտում մի ելույթի ժամանակ, Էրդողանը նշել էր, որ եթե Հայաստանը վերադարձնի այդ շրջանները, դա ևս չի կարող ստիպել, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, քանի որ դրանից հետո Թուրքիան առաջ կբերի Սյունիքով միջանցք տրամադրելու հարցը, իսկ հետագայում՝ նմանատիպ ևս այլ հարցեր։

Մի քանի տարի անց՝ 2015 թվականի հունվարի 29-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում կարդաց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական Հռչակագիրը, որտեղ, հղում անելով 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագրին, Հայության միասնական կամքին, վկայակոչելով ՄԱԿ-ի մի շարք բանաձևեր (1946, 1948, 1966, 1968 թթ․), ինչպես նաև հիշատակելով 1920 թվականի Սևրի դաշնագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, բերվել էր 12 կետից և ենթակետերից բաղկացած հայեցակարգ։

Այդ Հռչակագիրը, ինչպես և սպասելի էր, բուռն քննադատության արժանացավ Լևոն Տեր-Պետրոսյանի (եւ հարակից շրջանակների) կողմից։

 

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, նշեց, թե Թուրքիան Հայաստանի հետ շարունակում է խոսել ուժի և սպառնալիքների լեզվով, և եթե նա չվավերացնի այդ արձանագրությունները, ապա Հայաստանը դրանք կուղարկի գրողի ծոցը, և որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պատրաստվում է չեղարկել այդ արձանագրությունները։

Դրանից հետո տեղի ունեցավ (խ)հեղափոխությունը, և իշխանության եկավ Թուրքիայի նախապայմանները կատարող՝ Արցախը Ադրբեջանին հանձնող թուրքի քայլը խմբակցությունը, որը ցայսօր սպասարկում է Թուրքիայի օրակարգը։

Իսկ հիմա դառնանք սկզբին․

2009 թվականին Սերժ Սարգսյանը Հայ-թուրքական երկխոսության փորձը սկսել էր Արցախյան պատերազմում հաղթողի կարգավիճակով՝ ունենալով Արցախի ազատագրված 7 շրջանները։ Այսօր, թուրքերի հետ ուղիղ երկխոսելու լոլոները տարածվում են Արցախի մոտ 75%-ի կորստի և պարտվողի դիրքերից։

Հիմա նրանք, որոնք 2009 թվականին քննադատում էին Սերժ Սարգսյանին և նրան անվանում դավաճան, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո լծված են լևոնականների (և հարակից շրջանակների) կողմից թուրքերի հետ չմիջնորդավորված, ուղիղ երկխոսելու մասին լոլոները տարածելով, դուք ունեք մի քանի տարբերակ.

1․ Դուք խոստովանում եք, որ ապուշ եք և առաջնորդվում եք, ոչ թե սեփական ուղեղով, այլ ձեր ենթագիտակցության և գիտակցության վրա նստած մանիպուլյատորների ուղղորդմամբ,

2․ Դուք խոստովանում եք, որ տհաս եք, և ժամանակի ընթացքում եք միայն "հասունացել", հրապարակում եք բաց տեքստ՝ ներողություն խնդրելով Սերժ Սարգսյանից իրեն ուղղված վիրավորանքների համար՝ այդպիսով ինչ-որ կերպ արդարացնելով ձեր իրարամերժ ու կասկածելի վարքագիծը,

3․ Խոստովանում եք, որ դուք գիտակցված կամ անգիտակից գործակալ եք, և սպասարկում եք թուրքական, բրիտանա-իսրայելական գլոբալիստների շահերը Հայաստանում, և օրվա ձեր վարքագիծը բացատրվում է միայն այդպես։

Ավելին․․․