Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է. Վարդան Այվազյան

Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը պառակտվել է, քանի որ դրա որոշ անդամները առանձնացել են։ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկն էլ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն է, որից ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց ճշտել՝ արդյոք շարունակում է համագործակցել «Երրորդ ուժ»-ի շրջանակներում, թե ոչ։

«Մինչև «Երրորդ ուժ» նախաձեռնությունը՝ ես, որպես անհատ քաղաքացի, անդամակցում էի «Հայահավաք» շարժմանը: Այնուհետև այդ շարժման մասնակիցների կազմում հանդիպում ունեցանք Արտակ Թովմասյանի հետ և քննարկումների արդյունքում «Հայահավաք» շարժումը՝ իր նախաձեռնողների կազմով որոշեց միանալ «Երրորդ ուժ»-ի քաղաքացիական նախաձեռնությանը»,-նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Այվազյանը։

Ըստ Վարդան Այվազյանի խոսքերի, երբ «Հայահավաքը» միացավ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությանը այդ ժամանակ ներկայացուցիչների համատեղ գործելու պայմանավորվածությունները եղան բացառապես, քաղաքացիական շարժման ձևաչափում, որի թիվ մեկ խնդիրը վարչապետի հրաժարակին հասնելն էր․ «Հետագայում, երբ արդեն սկսվեց քննարկվել, թե ինչպիսի քաղաքական ճանապարհ պետք է անցնեն, այդ ժամանակ արդեն Արտակ Թովմասյանը նշեց, որ քաղաքական ուղին պատրաստվում է անցնել միայնակ՝ իր կողմից ձևավորվելիք քաղաքական թիմով, որը ներկայում լծված է կուսակցության շինարարության գործին, և որ քաղաքական ճանապարհ անցնելու առումով իր պատկերացումները փոքր-ինչ այլ են։ Նա պնդեց, որ«Երրորդ ուժ»-ի շրջանակներում Արամ Սարգսյանի, Արագած Ախոյանի, Արշակ Զաքարյանի և Տիգրան Չոբանյանի հետ համագործակցությունը տեսնում է միայն քաղաքացիական շարժման, այլ ոչ թե քաղաքական  դաշինքի ձևաչափում»,— ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ «Հայահավաքի» ներկայացուցիչները այդ խոսակցությունից հետո քաղաքակիրթ ձևով առանձնացան «Երրորդ ուժ»-ից։

 

Մեր այն հարցին, թե ինքը արդյոք չի պատրաստվում միանալ իր գործընկերներին՝ «Հայահավաքին» և  հեռանա «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունից, պատասխանեց․ «Ես բավականին երկար զրուցեցի Արտակ Թովմասյանի հետ, որից հետո հասկացա, որ Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է։ Ես մեծ հաճույքով համաձայնեցի աջակցել կուսակցաշինության գործընթացին և հիմա՝ այս պահի դրությամբ, բավականին հագեցած գրաֆիկով լծված եմ այդ գործին, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ գիտելիքները ծառայեցնել նաև ոչ միայն «Հայահավաք»-ի իմ ընկերներին, այլև ցանկացած հայրենասիրական առաքելության, որն ուղղված է պետականության վերականգնմանը»,— ասաց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ թե՛ «Հայահավաքի» կազամակերպության  և թե՛ «Երրորդ ուժ»-ի ներկայացուցիչները հայրենասիրական արդար մղումներով շարժվող մարդիկ են, որոնք փորձ են անում ժամ առաջ մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։

Հիշեցնենք, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորել էր վերջերս՝ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից։ «Երրորդ ուժը» ընդդիմադիր նախաձեռնություն է, որի մաս էին կազմել նաեւ «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, և այլք։