Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Իսկ եթե Աշոտյանը հումոր չէ՞ր անում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ՀՀԿ քաղաքական դպրոցի համար պատիվ կլինի, եթե այնտեղ դասավանդի Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա հավելել՝ որ առաջիկայում կուղարկի նաև պաշտոնական հրավեր: Աշոտյանի այս հայտարարությանը Տեր–Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանն արձագանքել էր հակիրճ՝ նշելով, թե Լևոն Տեր–Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը:

Ըստ էության, նման արձագանքը ենթադրելի էր, սակայն եթե ընդհանրապես դիտարկենք քաղաքական դպրոց երևույթն ու դրա նշանակությունը, գուցե կարիք կլիներ փոքր–ինչ այլ մոտեցման:

Առաջին քաղաքական դպրոցի հիմնադիրն էր ամերիկյան քաղաքագետ և տեսաբան Հանս Մորգենթաուն, ով հիմնադրեց պրագմատիզմի և քաղաքական ռեալիզմի դպրոցը նախորդ դարի կեսին և գլխավորում էր այն: Մորգենթաուի «Politics Among Nations» աշխատությունը շուրջ քառորդ դար ամերիկյան արտաքին քաղաքականության կարևոր տեսական ուղեցույցներից մեկն էր:

Հետագայում արդեն քաղաքական դպրոցները տարածում ստացան արդեն Եվրոպայում և աշխարհի տարբեր երկրներում: Որպես կանոն, քաղաքական դպրոցներ հիմնադրում էին քաղաքական կուսակցությունները, սակայն սա բոլորովին էլ չէր նշանակում, թե այդ կուսակցություններն իրենց հիմնադրած դպրոցներով խնդիր էին դնում տարածել և քարոզել իրենց գաղափարախոսությունները:

Հայաստանում Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ ՀՀԿ քաղաքական դպրոցը բացվեց 2016 թվականին:

Հետաքրքիր է նշել, որ այս դպրոցի առաջին շրջանավարտներից ոմանք ապրիլի 2–ի ընտրությունների արդյունքում դարձան պատգամավորներ՝ ինչպես Հանրապետական կուսակցության, այնպես էլ այլ քաղաքական ուժերի ցուցակով: Պետք է շեշտել, որ, որպես կանոն, քաղաքական դպրոցներում դասավանդում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և նույնիսկ նախագահներ: Այս տեսանկյունից Աշոտյանի հրավերը Տեր–Պետրոսյանին լիովին տրամաբանական էր:

Սակայն հայաստանյան իրականության մեջ Հանրապետական կուսակցության անվան հետ կապված ամեն ինչ բոլորովին այլ ասոցիացիա է ստանում: Հանուն արդարության պետք է խոստովանել նաև, որ ներկայում լայն տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ սկզբունքներով է գործում ՀՀԿ քաղաքական դպրոցը: Մինչդեռ իսկապես էլ նախընտրելի և գնահատելի կլիներ, որպեսզի և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ հայաստանյան բազմաթիվ նախկին պաշտոնյաներ ու դիվանագետներ իրենց փորձառությունն ու գիտելիքները փոխանցեին քաղաքական հավակնություններ ունեցող երիտասարդներին:

Սակայն մյուս կողմից, այստեղ առաջ է գալիս զուտ Հանրապետական կուսակցության վարկանիշն ու հասարակական ընկալումը, որը, մեղմ ասած, այնքան էլ բարեհաճ չէ:

Թերևս այս տեսանկյունից Արմեն Աշոտյանը և ընդհանրապես Հանրապետական կուսակցությունը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀԿ քաղաքական դպրոցը չդիտվի և չընկալվի որպես կուսակցական մարմնի կցորդ, այլ ներկայանա որպես երկրում քաղաքականության և քաղաքագիտության տեսության ներկայացման արժեքավոր կենտրոն: Կարող է արդյոք ՀՀԿ–ն թույլ տալ իրեն նման ճոխություն, դժվար է ասել, սակայն առկա իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: