Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris
World

«Մի՞թե Էրդողանը համարում է, որ մենք չգիտենք, թե որտեղ է թաքցնում գողացած փողերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը Թուրքիայում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Թե այդ փոփոխությունները ինչ են ենթադրում, և դրանք իրականացնելու միջոցով Էրդողանը ինչ ծրագրեր է փորձում կյանքի կոչել, շատ ենք գրել: Հայտնի է նաև Արևմուտքի վերաբերմունքը այդ հանրաքվեին: Այն միանշանակ բացասական է: Պատճառները հայտնի են:

Սակայն հանրաքվեից օրեր առաջ հատկապես ամերիկյան մամուլում ուշագրավ նյութեր են տպագրվում, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Էրդողանին:

Մինչ այդ անդրադառնանք ՄԱԿ–ի` վերջերս լույս տեսած զեկույցին: Ըստ այդմ, 2015–ի հուլիսից մինչև 2016–ի դեկտեմբերը Թուրքիայի հարավ–արևելքում անցկացվող օպերացիայի արդյունքում արձանագրվել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ: Մասնավորապես, հիմնականում քուրդ բնակչություն ունեցող այդ տարածաշրջանում անվտանգության նկատառումներով կատարված օպերացիայի արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, 335000–500000 մարդ հարկադիր տեղահանվել է: ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը հայտարարել է. «Որևէ կասկածյալ չի ձերբակալվել, ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ Թուրքիայի կառավարությունը բազմիցս հրաժարվել է տրամադրել անհրաժեշտ տվյալներ»:

Ատլանտյան օվիկիանոսի այն ափից եկող կարևոր ազդանշան թուրք վերլուծաբան Արիֆ Ասալիօղլուն համարում է ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյնա Ռոհրաբեյքերի ելույթը Կոնգրեսում: Հանրապետական պատգամավորը, ով համարվում է նաև Թրամփի մտերիմներից, խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային. «Թուրք ժողովուրդը պետք է կողմ քվեարկի կամ ազատությունների կենտրոնացված, խիստ վերահսկողությանը, կամ ավելի հարմարավետ ազատությանը: Ընտրողները չպետք է անտեսեն այդ անհավանական ճնշումը, որը գործադրվում է մամուլի և ընդդիմության վրա: Գալով ընտրության` թուրք ժողովուրդը պետք է կատարի հետևյալ որոշումը` քվեարկելու է ժողովրդավարակա՞ն ապագայի համար` բարեկամանալով Արևմուտքի ու ԱՄՆ–ի հետ, թե՞ ընտրելու է կառավարություն, որն ուղղված է ռադիկալիզմի, իսլամացման, կողմնորոշված է դեպի ահաբեկչությունը»:

ԱՄՆ–ից մեկ այլ անուղղակի պատասխան էլ է Էրդողանն ստացել: Ձերբակալվել է «Halk Bankasi»–ի փոխնախագահը: Դա պետական մասնակցությամբ թուրքական ամենախոշոր բանկն է: Բացի այդ, կալանավորվել է իրանցի գործարար Ռեզա Զարաբը: Փաստորեն դեռ 2013 թ. ընթացող հակակոռուպցիոն լայնամասշտաբ հետաքննության արդյունքում բացի գործարարից, ձերբակալվում է նաև պաշտոնյա: Հետաքննությունների դաշնային բյուրոյի նյութերում նշվում է, որ Ռեզա Զարաբը նվիրատվության անվան տակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել Էրդողանի տիկնոջը և որդուն:

Թուրք վերլուծաբանը ներկայացնում է մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս: «Ամերիկյան անվտանգության և հետախուզության ծառայություններին մոտ կանգնած մի անձ` Մայքլ Ռուբինը կատարել է հետևյալ գրառումը. «Մի՞թե Էրդողանը համարում է, որ մենք չգիտենք, թե որտեղ է թաքցնում գողացած փողերը»,– Ռուբինի խոսքերը մեջբերել է Ասալիօղլուն:

Ըստ ամենայնի, հանրաքվեից առաջ մասնավորապես ամերիկյան կողմը փորձում է սեղմել օղակը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: