Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Lifestyle

Հյութերն ու դրանց գույները մեծ նշանակություն ունեն

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հյութի օգտակար հատկությունները կապված են դրա գույնի հետ։
Կարմիր գույնի հյութերը խթանում են արյան շրջանառությունը և ունեն ջերմացնող հատկություն։ Ստանում են լոլիկից, կեռասից, բալից, կարմիր պղպեղից և կաղամբից, սեխի որոշ տեսակներից։
Նարնջագույն հյութերը կանխարգելում են ցավը և ջղակծկումները մկաններում։ Օգտակար են լյարդին, հանգստացնում են նյարդերը։ Դրանք ստանում են նարնջից, գազարից, դդումից, ծիրանից։
Դեղին գույնի հյութերն ունեն բարերար ազդեցություն նյարդային և մարսողական համակարգերի վրա, խթանում են շարժողական ֆունկցիան։ Ստանում են անանասից, կիտրոնից, դեղին գրեյպֆրուտից և խնձորից, դեղձից, բանանից, եգիպտացորենից։
Կանաչ հյութերը մաքրում են արյունը, ունեն ճնշող ազդեցություն որոշ տեսակի բակտերիաների հանդեպ, հանգստացնում են նյարդերը։ Ստանում են կանաչեղենից, բրյուսելյան կաղամբից, ավոկադոյից։
Կապույտ գույնի հյութերը լավացնում են մտավոր կարողությունները, որոշ դեպքերում նվազեցնում են գլխացավը։ Ստանում են սև հապալասից, սալորից, խաղողից։ Հյութերը պետք է խմել թարմ վիճակում, քամելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։ Բազուկի հյութ. Ի տարբերություն այլ հյութերի` 2-3 ժամ պետք է պահել սառնարանում բաց տարայում։ Թարմ հյութը պարունակում է վնասակար միացություններ, որոնք տրոհվում են օդի հետ շփման հետևանքով։ Օգտագործելուց առաջ ցանկալի է լուծել եռջրի (1։2) մեջ։
Որոշ մարդկանց մոտ բազուկի հյութը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, առիթմիա, ընդհանուր թուլություն։ Խորհուրդ չի տրվում խմել երիկամների, ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։ Տոմատի հյութ. Խորհուրդ է տրվում խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։
Լոլիկի հյութը լավ է համակցվում սխտորի, համեմի, մաղադանոսի, սամիթի հետ։ Աղը նվազեցնում է հյութի օգտակար հատկությունները։ Օգտակար է հղիներին և կերակրող մայրերին, նաև գեր մարդկանց։ Ունի հակաուռուցքային հատկություն։ Հակացուցված է ստամոքսաբորբի, պանկրեատիտի, խոլեցիստիտի սրացման շրջանում։
Գազարի հյութ. Հարուստ է բետտա-կարոտինով, որի լիարժեք յուրացման համար հյութը խմելուց հետո խորհուրդ է տրվում ուտել որևէ բուսայուղով համեմված աղցան։ Գազարի հյութի չարաշահման դեպքում մաշկը կարող է ստանալ դեղնավուն երանգ։ Բետտա-կարոտինի ավելցուկն օրգանիզմում վնասակար է լյարդին։ Վիտամինի պահանջարկը բավարարելու համար խմեք օրը 100 մլ հյութ։ Հակացուցված է լուծի դեպքում։
Կաղամբի հյութ. Պարունակում է հակախոցային միացություն, որը կոչել են վիտամին U։ Խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում, որպես կանխարգելիչ միջոց ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման դեմ։ Ստւոնտիտի և լնդախտի դեպքում օգտակար է կատարել ողողումներ գոլ հյութով։ Կաղամբի հյութն ունի ևս մեկ յուրահատկություն` խոչընդոտում է ածխաջրերի փոխակերպմանը ճարպերի։ Հակացուցված է խմել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման շրջանում։
Դդմի հյութ. Հատկապես օգտակար է երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ է տրվում խմել օրը 1 անգամ` 100 մլ, որպես կանխարգլիչ միջոց։ Անքնության դեպքում խմեք 50 մլ` քնելուց առաջ, մեղրի հետ։ Միզաքարային հիվանդության դեպքում խմեք 50-ական մլ դդմի հյութ` օրը 3-4 անգամ, շարունակեք 10 օր։
Խնձորի հյութ. Օգտակար է աթերոսկլերոզի, լյարդի, միզապարկի, երիկամների հիվանդությունների դեպքում։ Կարգավորում է աղիների աշխատանքը, տրոհում է քարերը։ Նպաստում է ուժերի վերականգնմանը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո։ Կարելի է խմել օրը մինչև 1 լիտր։ Հակացուցված է ստամոքսաբորբի և պանկրեատիտի սուր շրջանում։
Նռան հյութ. Հրաշալի հակաօքսիդանտ է։ Ավելի ազդեցիկ, քան ցանկացած այլ հյութ, և նույնիսկ կարմիր գինին։ Լավացնում է ախորժակը, կարգավորում է մարսողությունը, ավելացնում է հեմոգլոբինը։ Ունի միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, լեղամուղ հատկություններ։ Լավ է համակցվում գազարի և բազուկի հյութերի հետ։ Խորհուրդ է տրվում խմել ջրի հետ (1։1), քանի որ հյութի մեջ պարունակվող թթուները բացասաբար են ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա և քայքայում են ատամների արծնը։ Հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի և պանկրեատիտի դեպքում։

Past.am