Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Բայց, կներեք, նախ՝ հասկանանք՝ իսկ ո՞վ է մտել Նիկոլ Փաշինյանի ընտանիք, կամ՝ Մարիամն ու Աշոտը երեխանե՞ր են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու անունն առաջին անգամ իմացել եմ 2008 թ.-ին, երբ ԶԼՄ-ները գրել էին, թե իբր Տեր-Պետրոսյանը որդուն ուղարկել է ԱՄՆ՝ երկրի քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված։ Մինչ այդ որևէ իրավիճակում չէի տեսել Դավիթին կամ չէի լսել նրա մասին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեխաները նույնպես իրենց հոր պաշտոնավարման ընթացքում երբեք հանրության ուշադրության կենտրոնում չեն եղել։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, միայն վերջին տարիներին, պայմանավորված Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, հայ հանրության տեսադաշտում հայտնվեց։ Ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեխաներին, ապա, վստահ եմ, որ Հայաստանում մի քանի հազար մարդ կա, որ ընդամենը գիտի Սարգսյանի աղջիկների անունները։ Ուրիշ ոչինչ։ Գործող նախագահ Արմեն Սարգսյանի երեխաների մասին նույնպես շատ ասելիք չկա, մեր հասարակությունը նրանց չի ճանաչում։

Այդուհանդերձ, մինչ բուն խնդրի քննարկման շարունակումը մի դիտարկում պետք է անեմ և մի հարց բարձրաձայնեմ։ Արդյո՞ք 21 կամ 23 տարեկան մարդը երեխա է, թե ոչ և արդյո՞ք հայ հասարակությունը իրավունք ունի քննարկելու այդ մարդկանց հանրային և քաղաքական վարքագիծը նախ՝ այն պատճառով, որ իրենք են ցուցաբերում մեծ ակտիվություն և նաև այն պատճառով, որ նրանց հայրը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Պատասխանը մեկն է՝ միանշանակ՝ այո։ Բայց և այնպես, վերջերս հաճախ եմ կարդում լալահառաչ տեքստեր, թե՝ հայ-հարայ, չի կարելի մտնել մարդկանց ընտանիք, երեխաներին չի կարելի թիրախավորել։ Այո, համաձայն եմ՝ չի կարելի մտնել մարդկանց ընտանիք և չի կարելի թիրախավորել երեխաներին։ Մենք, օրինակ՝ միշտ պահպանել ենք այդ «կարմիր գիծը», դա աշխարհընկալման, մոտեցման, մտածողության, արժեհամակարգի խնդիր է:

Բայց, կներեք, նախ՝ հասկանանք՝ իսկ ո՞վ է մտել Նիկոլ Փաշինյանի ընտանիք, կամ՝ Մարիամն ու Աշոտը երեխանե՞ր են։ Եթե Մարիամը երեխա է, ապա որտե՞ղ եք տեսել երեխան քաղաքական բովանդակությամբ ստատուսներ գրի, հարցազրույցներ տա, խառնվի քաղաքական պրոցեսներին։ Եթե Աշոտն է երեխա, ապա ինչո՞ւ պիտի Աշոտից փոքր երեխաները մեր սահմանները պաշտպանեն, իսկ ամիսներ առաջ էլ հերոսաբար թշնամու դեմ կռվեին։ Վերջապես, եթե դու մտնում ես հանրային դաշտ, ուրեմն պիտի պատրաստ լինես նաև համարժեք արձագանքներին: Գիտեք, մեր ազգային դժբախտություններից մեկ էլ այդ կեղծ բարեպաշտությունն է, կեղծ բարեվարքությունը, կեղծ հայրենասիրությունը։ Լավ, թողենք Մարիամի և Աշոտի էքսկլ յուզիվ քաղաքական բովանդակության հարցազրույցներն ու առհասարակ քաղաքական ակտիվությունը, դա ածանցյալ է, հետևանք։ Հետևանք է Նիկոլ Փաշինյանի reality showների։

Կառավարական ամառանոցների զուգարանակոնքերի ու լոգարանների՝ լայվով ցուցադրություն, հին ու բարի Nissan-ով անվտանգության աշխատակիցներից իբր փախուստ։ Մի խոսքով՝ իսկը ժողվարչապետ, որը ոչինչ չի թաքցնում իր ժողովրդից, կարճ ժամանակում հոգնել է թիկնապահներց, պրոտոկոլով կյանքից, իր 3-րդ մասի տունն է կարոտել, բնության գրկում գինի խմել ու քնել է ուզում, ազատություն է տենչում։ «Տղամարդիկ» ֆիլմը հիշեցի՝ ա՜յ, ա՜յ, ա՜յ։ Հիտլերի քարոզչատեխնոլոգիայի «կնքահայր» Գեբելսը մարդուն զոմբի դարձնելու կանոններ ուներ։

Ըստ այդ կանոններից առաջինի, զենքի քանակը առոչինչ է, եթե իշխանությունը չի տիրանում մարդկանց հոգիներին: Կանոն երկրորդ՝ պրոպագանդայի միակ նպատակը զանգվածների էմոցիաները խլելը պիտի լինի։ Կանոն երրորդ՝ այդ նպատակին հասնելու համար ամեն միջոց պիտի կիրառել: Կարևոր է, որ պրոպագանդայի ազդեցությունն արդյունավետ լինի։ Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, շատ լավ է սերտել Գեբելսին։ Նա հայ ժողովրդի հույզերը, հույսերն ու երազանքները խլեց՝ նպատակին հասնելու համար կիրառելով հնարավոր ու անհնար բոլոր միջոցները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում