Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Ինչո՞ւ են թաքցնում ծառերը կտրող վանդալի անունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հաշվարկներ են արվում ո՞վ ընտրվեց, ով` ոչ: Հիմնականում արդեն ընտրվողը գիտի, որ ընտրվել է: Ցնծացողը ցնծում է: Հաղթողն իր շամպայնը խմել է:

Եվ մի մարդ, չգիտենք, թե ո՞վ, հանդգնել է ու քաղաքի մեջ 23 ծառ է կտրել:

Ո՞վ կարող էր լինել նման կտրիճը. ո՞վ իրեն նման բան թույլ կտար: Ո՞վ է իրեն այդքան ուժեղ ու համարձակ զգացել:

Ես իրավունք ունեմ մտածելու, որ նման մարդը անպայման կապ ունի ընտրությունների ու դրանց արդյունքների հետ: Դե, մոտավորապես այս տրամաբանությամբ` հաղթել ենք ու` կարող ենք: Կամ հաղթողին ո՞վ է դատում` մի քիչ փոխելով ու տեղային դարձնելով հայտնի խոսքը:

Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Կարծում եմ, որովհետև ամբողջ այս արվածը պարզապես մտնում է մեր երկրում գործող օրենքների, հասկանալի է` չգրված օրենքների ու առկա բարքերի տրամաբանության մեջ: Էս սարն իմն է, էս ծառն էլ է իմը, քանի որ կարող եմ, քանի որ ուժեղ եմ: Իսկ ուժեղ եմ, որովհետև հաղթել եմ:

Ի դեպ, երբ Սահմանադրությունն էր փոխվում, քննարկումների ժամանակ նրա կողմնակիցները նաև մի կետի վրա էին ցանկանում սևեռել քաղաքական դաշտի ուշադրությունը: Թե այսքան տարի եղել է հաղթողին ամեն ինչ, պարտվողին` ոչինչ: Իսկ հիմա այդպես չի լինելու: Պարտվողն էլ է ինչ–որ բան ստանալու:

Հիմա դեռ պարզ չէ. նոր խորհրդարանը չի կազմավորվել ու չի սկսել աշխատանքը: Գուցե պարտվող կողմը և՞ս ունենա քաղաքական դերակատարություն` չգիտենք: Պարզապես այսպես է ասում Սահմանադրությունը:

Բայց քաղաքական պրոցեսներում մի բան ակնհայտ է: Իսկ մեր երկրի քաղաքական պրոցեսներում` առավել ևս: Իներցիայի օրենքն է անխափան աշխատում: Կամ որ նույնն է` գրված օրենքից առավել, կամ` նրա առջևից գործում է չգրված օրենքը:

Ուստի դեռ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր հաղթողն իրեն միահեծան ու ամենազոր չզգա ու հանգիստ սրտով ու վստահ ձեռքով չկտրի ծառերը: Քանզի տարածքն իրեն հարկավոր է եղել:

Կամ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մտածում եմ` նրան գուցե հովանավորե՞լ են ավելի վերևներում: Գուցե նրան ասել են` օգնիր ընտրվեմ, քո գործն արա, ու` փոխհատուցումը մեր կողմից: Ու այս մարդն էլ գնացել ու ծառերը կտրել է:

Գուցե սա մի քիչ ֆուտուրիստական ժանրի մտածողության ընթա՞ցք է: Գուցե բնավ էլ այդպես չի՞ եղել: Բայց պարզապես մենք սովոր ենք դրան: Այսքան տարիներ, տասնամյակներ մեր երկրում այդպես է եղել: Ու հիմա էլ մտածում ենք, որ այդպես է կրկին եղել:

Բայց գիտե՞ք, թե ինչն է նաև այսպես մտածելու հիմք տալիս: Այն, որ այս հանցագործին` ծառերը կտրողին, ոստիկանությունը բացահայտեց ու իրենց եզրով` բերման ենթարկեց: Սակայն նրա անուն ազգանունը չեն ասում, որ իմանաս, թե ով է:

Իսկ ինչո՞ւ չեն ասում: Հլա թող մեկը լիներ, ով իրենցից չէր, թեկուզ խիստ կասկածելի լիներ նրա մեղսակցությունը, անունը չէ՞ին տա: Այնպես կտային. Ի՞նչ անմեղության կանխավարկած, ի՞նչ բան…

Ավելին` ողջ օրը կպտտացնեին տեսահոլովակը երկրի բոլոր հեռուստատեսություններով, որ լավ ամրապնդվի մարդկանց գիտակցության մեջ եղած դեպքն էլ, կատարող դեմքն էլ:

Իսկ այս` ծառերի հատման պարագայում, մեր ոստիկանությունը ինչո՞ւ է թաքցնում այդ մարդուն: Ինչո՞ւ չի ուզում, որ հասարակությունն իմանա, թե ո՞վ է իր մեջ ապրող վանդալը, որ ձեռքը բարձրացրել է ծառերի վրա: Երբ դրանց տնկելու, խնամելու, աճեցնելու հետ ինքը ոչ մի կապ չի ունեցել:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: