Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Փաշինյան, Փոստանջյան, Մարգարյան. քաղաքապետի կերպարի ընկալումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած ընտրական գործընթաց կամա թե ակամա իր վրա է հրավիրում հանրային ուշադրության որոշակի չափաբաժին: Համապետական ընտրությունների պարագայում այդ ուշադրությունը շատ ավելի մեծ է: Սակայն միևնույն է, ընտրական պրոցեսն ինքնին հետաքրքիր է, քանի որ այս ընթացքում առնվազն ի հայտ են գալիս բազմաթիվ հետաքրքրական տեղեկություններ, երբեմն սկանդալներ, և իհարկե քաղաքական ուղղակի և անուղղակի բանավեճեր: Այս տեսանկյունից սակայն Երևանի ավագանու ընտրությունները խոստանում են լինել բավական ձանձրալի մի շարք պատճառներով:

Հանրապետական կուսակցությունն ամենայն հավանականությամբ կշարունակի խորհրդարանական ընտրությունների ժամանակ որդեգրած մարտավարությունը և պարզապես բանավեճի մեջ չի մտնի մրցակիցների հետ: Ի դեպ, ավագանու ընտրություններին մասնակցող մյուս երկու ուժերին մեծ վերապահումներով կարող ենք Հանրապետականի մրցակիցներ համարել:

Հետաքրքրականության տեսանկյունից մինչ այս պահը գրանցված իրողությունը Զարուհի Փոստանջյանի և «Ելք» դաշինքի հեռակա փոխհրաձգությունն է, որը սակայն դժվար թե դառնա քաղաքական՝ նկատի ունենալով առնվազն Փոստանջյանի ամբողջ գործունեությունը: «Ելք»–ն իր հերթին մեծագույն սխալ կգործի, եթե իր քարոզարշավում տուրք տա Փոստանջյանի կուսակցության հետ որևէ առճակատման:

Այս իրողությունների արդյունքում, ըստ էության, բավական դժվար է դառնում մասնակից քաղաքական ուժերի համար բովանդակային քարոզարշավի անցկացումը:

Հանրապետական կուսակցությունն ինքնին նպաստավոր դիրքերում է, Տարոն Մարգարյանը լավ թե վատ իրականացնում է քաղաքի ղեկավարումը: Երևանում անշուշտ խնդիրներ կան, որոնցից շատերը նաև օբյեկտիվ պատճառներ ունեն, ուստի նկատի ունենալով այս ամենը, թերևս Հանրապետականին մեծ ջանքեր պետք չեն՝ ընտրությունների մտահոգիչ արդյունքներից զերծ մնալու համար:

Իսկ թե ինչպես են պատրաստվում պայքարել Երևան քաղաքի համար մյուս երկու ուժերը, գրեթե անհասկանալի է, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո «վատ իշխանության» քննադատության բագաժն արդեն սպառված է, որևէ նոր բան ասել այս առումով եթե ոչ անհնար, ապա գոնե շատ դժվար է:

Բացի այս, ինչքան լայն ընդգրկում ունի ընտրական գործընթացը, այնքան ավելի հեշտ է քարոզարշավը կառուցել պոպուլիստական շեշտադրումներով, իսկ տեղական ընտրական պրոցեսի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է, քանի որ քաղաքական ուժերը գործ ունեն ավելի առարկայական խնդիրների ու իրողությունների հետ: Բնականաբար նման պայմաններում արդեն կտրուկ նվազում է քաղաքական կամ նախընտրական քարոզչության գործիքակազմը:

Վերջապես, եթե նայենք զուտ անձերի մակարդակով, ապա պետք է խոստովանել, որ «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով լիովին ընկալվում է որպես ակտիվ ընդդիմադիր պատգամավոր, որպես քաղաքապետի թեկնածու հոգեբանորեն ընկալելի չէ:

Սա չի նշանակում, թե Փաշինյանը լավ կամ վատ քաղաքապետ կլինի՝ խոսքը զուտ հանրային ընկալման մասին է: Նույնը վերաբերում է նաև Զարուհի Փոստանջյանին, որի ֆորս–մաժորային քաղաքական վարքագիծը ընդհանրապես բավական հակասական ու խնդրահարույց է:

Ի դեպ, հետաքրքիր է նշել նաև, որ այս նույն տրամաբանությամբ, Տարոն Մարգարյանն էլ առավելապես ընկալվում է որպես քաղաքապետ այն պարզ պատճառով, որ գործող քաղաքապետն է և ուղղակի չի տեղավորվում պատգամավորի «դիմապատկերի» մեջ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: