Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Legal

1984 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. ամուսինը մկրատի 19 հարվածներով վաննայի մեջ սպանել է 7 ամսական հղի կնոջը

Երևանցի Արամ Հ.-ն իր ապագա կնոջը՝ Անահիտին առաջին անգամ հանդիպել էր բարեկամի տանը և գերվել էր աղջկա աչքերի գեղեցկությունից: Հետագա ժամադրությունների ժամանակ Արամը բազմիցս կրկնել էր. «Աչքերիդ մեռնեմ, քո մազին դիպչողի հերը կանիծեմ…»:

Արամն ու Անահիտն ամուսնացան 1979 թվականին: Նորաստեղծ ընտանիքը սկզբում ապրում էր Արամի ծնողների հետ համատեղ՝ նույն բնակարանում:

1980 թվականին Արամի հայրական տունը «պլանի տակ ընկավ», քանդվեց, նրանց ընտանիքին երկու նոր բնակարան հատկացրին: Երիտասարդ ամուսիններն ապահովվեցին առանձին բնակարանով:

Ծնվեցին նրանց երկու դուստրերը: Սակայն կյանքը նրանց նոր, գեղեցիկ բնակարանում, նույնիսկ երկու գեղեցիկ մանկիկների ներկայությամբ «երջանիկ» կոչել չէր կարելի:

Արամի բնավորությունը տարեցտարի փոխվում էր դեպի վատը: Նա դարձավ դյուրաբորբոք, կռվարար:

Խորհրդային տարիների դատավճռում արձանագրված է, որ Արամը «սիստեմատիկաբար հանրօգուտ աշխատանքով չէր զբաղվում, չարաշահում էր ալկոհոլը, որի պատճառով հաճախակի վեճ ու կռիվ էր սարքում տանը, հայհոյում ու ծեծում էր կնոջը»:

Այնուամենայնիվ, Անահիտն Արամից չհեռացավ: Հույս ուներ, թե Արամը նախկինի պես սիրող ամուսին կդառնա, կվերագտնեն նախկին երջանկությունը:

1984 թվականին Անահիտն ամուսնուն հայտնեց, թե երեխայի է սպասում: Որոշեցին երրորդ երեխային էլ ունենալ: Անահիտը երազում էր տղա ունենալ, մտածում էր՝ զավակի ծնունդը Արամին կսթափեցնի…

1984 թվականի հոկտեմբերի 6-ին Արամ Հ.-ն միանգամից երկու հարսանիքի էր հրավիրված՝ բարեկամի ու հարևանի կողմից: Որոշեց երկու հարսանիքին էլ մասնակցել: Նա մենակ գնաց հարսանիք, 7 ամսական հղի Անահիտը նախընտրեց մնալ երեխաների հետ:

Արամը կրկնակի խրախճանքից տուն վերադարձավ գիշերվա ժամը 1-ին: Հարբած էր: Կինն ու այդ օրը նրանց հյուր եկած զոքանչը արթուն էին: Արամը նրանց միասին տեսնելով՝ անբացատրելի չարություն զգաց:

Վեճ սարքեց չնչին առիթից՝ Անահիտն առավոտյան հարևանից պարտքով փող էր վերցրել ու երեխաների համար «ձեռքի վրայից» տաք հագուստ էր գնել:

Արամն իր ինքնասիրությունը վիրավորված համարեց՝ ո՞նց թե՝ իր երեխաների համար շոր են առել հարևանի փողո՞վ, ինքն է՞դ տղեն է…

Արամն ամենակոպիտ հայհոյանքները տվեց կնոջ հասցեին, հետո էլ ձեռքի սրճեփը նետեց հղի կնոջ վրա:

Զոքանչը փորձեց հանգստացնել նրան, աղերսեց, որ խղճա հղի կնոջը: Բայց Արամը հարձակվեց զոքանչի վրա, անխնա ծեծեց ու դանակով սպառնալով՝ տանից դուրս արեց:

Աղմուկ-աղաղակից արթնացան փոքրիկ աղջիկները, մնացած դաժան գործողությունները Արամը կատարեց երեխաների ներկայությամբ…

Արամը դաժանորեն ծեծեց հղի կնոջը: Հետո ձեռքն առավ մկրատը, Անահիտին քարշ տալով տարավ լոգասենյակ, գցեց լոգարանի մեջ: Նա սկսեց մկրատով հարվածներ հասցնել հղի կնոջ մարմնին: Արամը հարվածները տեղում էր արագ, առանց կնոջ ու երեխաների աղաղակներին ուշադրություն դարձնելու, առանց չծնված երեայի մասին հիշելու…

Երբ աղմուկից արթնացած հարևանները մտան նրանց բնակարան, Արամն արդեն մկրատի 19 հարված էր հասցրել, սպանել էր Անահիտին ու դեռ չծնված երեխային և… մկրատով փորձում էր հանել կնոջ աչքերը, որոնք սառը հանդիմանանքով անթարթ նայում էին նրան:

Վրա հասած հարևաններից Արամը պահանջում էր. «Թողեք ես սրա աչքերը հանեմ, հանգստանամ»…

Դատահոգեբուժական փորձաքննությամբ Արամ Հ.-ն ճանաչվեց մեղսունակ: Նա հոգեկան հիվանդությամբ չէր տառապում…

1984 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռով Արամ Հ.-ն դատապարտվեց 15 տարի ազատազրկման: