Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
Politics

Միքայել Պողոսյան. «Ոչ մի կուսակցության ես իմ ձայնը չեմ տվել ու չեմ տալու երբևէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 14–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին երեք ուժ կմասնակցի՝ Հանրապետականը, «Ելքը» և նորաստեղծ «Երկիր Ծիրանի»–ն: Իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ–ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Ընդհանուր առմամբ կուսակցության ցուցակում ներառված կլինի 195 մարդ:

Հանրապետականի ցուցակում է նաև դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, ով զբաղեցնում է ցուցակի 10–րդ հորիզոնականը: «Փաստը» խոսել է հայտնի դերասանի հետ՝ պարզելու վերջինիս ՀՀԿ ցուցակով առաջադրվելու դրդապատճառները:

– Պարոն Պողոսյան, Ձեր անունը կա Երևանի ավագանու անդամ–թեկնածուների ՀՀԿ–ի ցուցակում:

– Այո, բայց դա չի նշանակում, որ ես ՀՀԿ–ի անդամ եմ: Ես առաջադրվում եմ, բայց դա չի նշանակում, որ ես որևէ կուսակցությանն իմ նախասիրությունն եմ տալիս:

– Ինչո՞ւ եք որոշել որպես ավագանու անդամ առաջադրվել:

– Որովհետև ուզում եմ այս քաղաքը ինչ–որ մի կերպ կարգի բերել, որովհետև ես իմ վերաբերմունքն ունեմ այս քաղաքի նկատմամբ: Այսքան տարիներ այս քաղաքը եղել է իմ հերոսը, ուզում եմ ռեալ ինչ–որ բանով այս քաղաքին օգտակար լինել:

– Չե՞ք կարծում, որ ՀՀԿ ցուցակում լինելը Ձեր վարկանիշի վրա ազդեցություն կունենա:

– Ինձ ոչ ոք չի ասել դրա մասին, որ հհկ–մհկ: Եթե տենց մի բան է, որ ես ՀՀԿ–ի անդամ եմ դառել, ես կհրաժարվեմ:

– Այլ ուժեր նույնպես կային, դրանք չե՞ք դիտարկել:

– Կներեք, եթե Տարոնը լիներ ոչ թե ՀՀԿ–ի անդամ, այլ Բարգավաճ կամ դաշնակ՝ ես էլի կընդունվեի, ի՞նչ կապ ունի: Ես եկել եմ գործ անելու, ի՞նչ կապ ունի` ինքը որ ցուցակի մեջ է:

– Պարզապես ՀՀԿ–ի նկատմամբ ժողովրդի կողմից հատուկ վերաբերմունք կա:

– Ինձ մոտ էլ կա:

– Ու դա Ձեզ չի՞ խանգարել...

– Ու դա չի խանգարել ինձ, բացարձակ, ինչո՞ւ պիտի խանգարի: Եթե ես չկարողանամ իմ խնդիրները առաջ բերել, ես կհրաժարվեմ, դուրս կգամ: Ես դրա իրավունքն ունեմ:

– Առհասարակ ՀՀԿ–ի, նրա աշխատելաոճի նկատմամբ ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է:

– Ես հիմա չեմ կարող իրենց գործունեության մասին ինչ–որ սուբյեկտիվ բան պատասխանել: Փաստն այն է, որ ինչ–որ մի կարևոր բան չի արվել, չի աշխատում ու էն չի:

– Հիմա դուք փորձելո՞ւ եք փոխել ինչ–որ բան:

– Բնական է, բա ես ինչի՞ համար եմ գնացել ձեր կարծիքով: Բա գնացել եմ այնտեղ, որ ի՞նչ, որ ազգանունս եսիմ ինչ դառնա՞, չեմ հասկանում: Դրա կարիքը ես ունե՞մ: Ստացվում է, որ ով այդ ցուցակի մեջ փորձում է այս քաղաքը շտկի, բարելավի, ինչ–որ պիտակ են կպցնում, հա՞: ՀՀԿ–ա, մհկ–ա, կտկ–ա, եսիմ ինչ ա: Ես այս քաղաքի քաղաքացին եմ: Ես մտել եմ այնտեղ, որ ինչ–որ բան շտկեմ ու ոչ մի կուսակցության ես իմ ձայնը չեմ տվել ու չեմ տալու երբևէ:

– «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեք:

– Խնդրում եմ ինձ ոչ մի քաղաքական հարց մի տվեք, ես բոլորին միանշանակ եմ վերաբերվում:

– Այն, որ Դուք ցանկանում եք դառնալ ավագանու անդամ, չի՞ նշանակում, որ որոշակիորեն քաղաքականության մեջ եք մտնում:

– Բացարձակ: Ես պայմանը դրել եմ, որ ինձ ոչ մի քաղաքական խնդիրների, ոչ մի պարագաների մեջ չմտցնեն: Թե չէ ես հենց վաղը դիմում կգրեմ, դուրս կգամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: