Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողը կորել է Հայաստան տեղափոխվելիս. հարազատները պահանջում են քրգործ հարուցել

30-ամյա Սարգիս Հարտենյանը պայմանագրային զինծառայող է՝ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղից. Նա անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։

Սարգիս Հարտենյանն ամուսնացած է, ունի 2 անչափահաս որդի։

NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի ընկերը՝ Համբարձում Խաչատրյանը, պատմեց, որ ընկերը հոկտեմբերի 6-ին զանգահարել է բոլոր ընկերներին, հարազատներին ու ասել՝  «ընտիր վիճակ է, առաջ ենք գնում»։

«Սարգիսի ընկերը պատմեց, որ նա կռվել է Մատաղիսի ուղղությամբ, հոկտեմբերի 8-ին վիրավորներին իջեցնելիս հակառակորդի դիպուկահարի կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորում է ստացել, որից հետո այլևս լուր չեն ունեցել ընկերոջից։

«Վանաձորի զորամասով գնացել է Աղդամ, հետո տարել են Մատաղիս, այնտեղ հոկտեմբերի 8-ին վիրավորվել է, իր ծառայակից ընկերներն առաջին օգնություն են ցուցաբերել, վիրակապել են ու տեղափոխել Մարտակերտի հոսպիտալ։ Հետո մենք ճշտել ենք, որ իր անունով անկետան բացել են, հիվանդանոցում վիրահատություն է տարել։ Նրանց ասելով պիտի տանեին Ստեփանակերտ, հետո էլ Գորիս, բայց Մարտակերտից դուրս եկան ու կորեց։ Այնտեղ գտել ենք շտապօգնության մեքենան։ Մեքենայում գտնվող անձնակազմից ասում են, որ իրենց հետ եղել է ծանր վիրավոր։ Մենք ճշտել ենք, որ երբ շտապօգնության այդ մեքենան դուրս է եկել, այդ մեքենային ճանապարհին ոչինչ չի պատահել, նորմալ գնացել են»,- պատմեց նա։

Համբարձում Խաչատրյանն ասաց, որ ընկերն արդեն մոտ 4 ամիս է՝ անհայտ հանգամանքներում անհետ կորել է, սակայն որևէ իրավապահ մարմին այդ հարցով չի զբաղվել. «Դիմել ենք Ազգային անվտանգություն, Պաշտպանության նախարարություն, Ռազմական ոստիկանություն, Զինվորական դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ռուս խաղաղապահներին։ Գրավոր երբ դիմեցինք ԱԱԾ-ին, մեզ զանգեցին, Սարգիսի հեռախոսահամարը ուզեցին, մենք տվեցինք, հետո անցավ մի քանի օր, չկար իրենցից տեղեկություն, Սարգիսի հեռախոսահամարը ակտիվացրինք, ուզում էինք հասկանալ՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ հարցով, զանգեր ենք կատարում այդ հեռախոսահամարով, բայց ոչ մեկն ԱԱԾ-ից չի ասում՝ այս մարդու համարը միացրած է, գուցե գտնվե՞լ է»։

Նրա պնդեց, որ այդ դեպքի առնչությամբ պետք է հարուցվի քրեական գործ. «Ուզում ենք, որ քրեական գործ հարուցվի, որովհետև մեր տեղեկություններով՝ Սարգիսը ողջ է եղել, անհայտ պայմաններում կորել է։ Եթե մտածենք, թե գերի է ընկել, դա այդքան էլ հավանական չի, քանի որ այդ օրերին այդքան գերի ընկնելու հավանականությունը մեծ չէր։ Անհնար է, որ հոսպիտալից գերի վերցնեին։ Հնարավոր է, որ մեր հոսպիտալներից մեկում լինի, սակայն նայել ենք բոլոր տեղերում, ապարդյուն։ Մտածում ենք՝ գուցե անգիտակից վիճակում մի տեղ լինի, գտնենք։ Եկեք վատագույնը մտածենք, եթե ողջ չէ, մահացել է, ապա մարմինն ո՞ւր է, չէ՞ որ Մատաղիսը մեր վերահսկողության տակ է։ Նրա զինակից ընկերները կան։ Նրա զինակից ընկերներից մեկը նույն տեղում երբ վիրավորվել էր, միանգամից տեղափոխել էին Երևան»»,-գրում է լրատվամիջոցը:

 

Ավելին