Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Զարգացման ոչ մի հեռանկար չկա, ինչքան էլ կառավարությունն անցնի արտակարգ ռեժիմների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական գործիչ, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը

– Պարոն Ռուբինյան, Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունն այս ընտրություններից:

– Վատ:

– Ինչո՞ւ:

– Ինչպես միշտ` կեղծվեցին:

– Համենայն դեպս ոչ ոք չբողոքեց, չբողոքարկեց, չբարձրաձայնեցին, որ իրենց ձայները գողացել են:

– Ես ուրիշ տեղեկություններ ունեմ: Բոլորն էլ ասում են, որ զանգվածային ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառմամբ Հանրապետական կուսակցությունը կրկին զավթեց իշխանությունը:

– Բա այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքներ ինչո՞ւ չեն ներկայացնում:

– Ինչի՞ց բողոքեն, եթե բոլոր այդ խախտումները տեղի են ունեցել ոչ թե քվեարկության օրը, այլ դրան նախորդող օրերին: Իսկ քվեարկության օրն էլ խախտումները տեղի են ունեցել տեղամասերից դուրս:

– Բայց այդ ընտրակաշառքները միշտ էլ եղել են: Սակայն ժողովուրդը վերցրել ու երբեմն գնացել է իր ուզած քաղաքական ուժին կամ թեկնածուին է ձայն տվել: Այս անգամ ինչո՞ւ այդպես չեղավ. ժողովուրդը «ազնվորեն» քվեարկեց նրա օգտին, ումից փողը վերցրել էր:

– Չեմ կարծում զանգվածաբար այդպես է եղել. այս անգամ էլ է այլ քվեարկություն եղել: Բայց տարբերություն, իհարկե, առկա է: Որովհետև այս անգամ հիասթափությունն ավելի մեծ է: Եվ մասնավորապես, հիասթափություն նաև ընդդիմությունից:

– Չկա՞ր քաղաքական դաշտում մի ուժ, որը վստահություն ներշնչեր ժողովրդին:

– Համեմատաբար նման ուժ կար, և այդ ուժն էլ համեմատաբար շատ ձայներ հավաքեց: Դա «Ելք» դաշինքն էր:

– Իսկ ընդհանուր առմամբ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական դաշտն ամայացված է, այսօր ժողովրդին առաջարկելու բան չկա:

– Կարող ենք ասել: Եվ դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Հանրապետական կուսակցությանը և նրա կարկառուն ղեկավար, իսկ այժմ պարզվում է նաև` հայր, Սերժ Սարգսյանին:

– Ընդդիմությունն ամեն ինչ արե՞ց, որ այդպես չլիներ: Ինչո՞ւ չմիավորվեց:

– Դե, իհարկե, ամեն ինչ չարեց: Իսկ թե ինչո՞ւ չմիավորվեց, ասեմ` չմիավորվեց, որորվհետև տարբեր շահեր, տարբեր հավակնություններ, տարբեր կապեր և տարբեր ամբիցիաներ կային: Ինչպես միշտ է եղել:

– Փաստորեն այս ընտրությունների արդյունքում կուսակցություններն ընկան ճգնաժամի մեջ, անգամ հայտնվեցին քայքայման եզրին: Մասնավորապես «Հայոց Համազգային Շարժումը», «ժառանգությունը»: Արժե՞ր այդ գինը, որ մարդիկ մանդատ ստանային:

– Անշուշտ, չարժեր: Իհարկե, մի քանի ժողովրդականություն վայելող անդամներ դուրս եկան «Ժառանգություն» կուսակցությունից: Իսկ ՀՀՇ–ի պարագայում էլ չեմ հիշում, որ որևէ մեկը ինձնից բացի լքել է կուսակցությունը: Այնպես որ, այդքան էլ ճիշտ չեք:

– Իսկ իրողությունն այն չէ՞, որ քաղաքական ուժերը, կամ քաղաքական էլիտան այնպիսի վիճակի մեջ են դնում ժողովրդին, որ գնա քվեարկի մեկի օգտին, ում չի ցանկանում:

– Ոչ ոք նման ստիպողական վիճակի մեջ չի դրվում: Ուղղակի ընդդիմությունից հիասթափությունը, հավատի կորուստը, որ ընդդիմությունը կարող է ժողովրդին առաջնորդել դեպի իշխանափոխություն, հանգեցրեց նրան, որ այս անգամ շատ ավելի զանգվածաբար որոշեցին, որ ավելի լավ է վաճառել իրենց ձայնը:

– Իսկ ժողովրդի այս ընտրությունն ի՞նչ կարժենա երկրի համար. թանկ չի՞ նստի նրա վրա:

– Շատ թանկ կնստի: Երկիրը շարունակում է գնալ դեգրադացիայի ճանապարհով` կորցնելով իր ինքնիշխանությունը, կորցնելով ժողովրդավարության վերջին հատիկները: Զարգացման ոչ մի հեռանկար չի երևում, ինչքան էլ կառավարությունն անցնի, այսպես կոչված, արտակարգ ռեժիմների:

– Մի խոսքով` Դուք կառավարության հետ էլ հույսեր չեք կապում:

– Չեմ էլ կապել: Ի՞նչ հույս պետք է կապեի:

– Դե, կառավարությունը փոփոխությունների մասին է խոսում, բարեփոխումների մասին է խոսում, ազնիվ կառավարման մասին է խոսում…

– Ոչ թե խոսում է բարեփոխումների մասին, այլ` շատախոսում է: Արդյունքը չի երևում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: