Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
Politics

ՖՈՏՈ. Ովքեր կլինեն նոր խորհրդարանի 105 պատգամավորները

Armlur.am-ը գրում է

Խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են, որի արդյունքում նոր Ազգային ժողովը բաղկացած կլինի չորս ուժից՝ ՀՀԿ, ,Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն՝ 771.247 ձայնով կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 428.965 ձայնով՝ 30 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 112.049 ձայնով կստանա 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 103.173 ձայնով՝ 7 մանդատ:

Հիմնվելով ընտրական օրենսգրքի վրա՝ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի, թե ինչպիսի տեսք կունենա նոր խորհրդարանը: Սկսենք իշխող կուսակցությունից. նրանց ստացած 55 մանդատից 28-ը կտրվի համամասնական ցուցակի թեկնածուներին, 27-ը՝ ամենաշատ ձայներ ստացած ընտրատարածքների վարկանիշային ընտրակարգով առաջադրված ամենաշատ ձայներ բերած պատգամավորներին:

Եվ այսպես՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին 28 հորիզոնականն ունի հետեւյալ տեսքը՝

1 Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի

2 Մարգարյան Տարոն Անդրանիկի

3 Հովհաննիսյան Արփինե Աշոտի

4 Բաբլոյան Արա Սայենի

5 Ամիրյան Արմեն Արտավազդի

6 Աշոտյան Արմեն Գեւորգի

7 Շարմազանով էդուարդ Հովսեփի

8 Եսայան Մարգարիտ Հենրիկի

9 Ֆարմանյան Սամվել Ժորայի

10 Ավագյան Կարեն Կառլենի

11 Սահակյան Գալուստ Գրիգորի

12 Նաղդալյան Հերմինե Միքայելի

13 Մինասյան Գագիկ Ենգիբարի

14 Նիկոյան Սամվել Պարգեւի

15 Թովմասյան Հրայր Վարդանի

16 Պետրոսյան Շուշան Սամվելի

17 Գրիգորյան Մանվել Սեկտորի

18 Գեղամյան Արտաշես Մամիկոնի

19 Հարությունյան Խոսրով Մելիքի

20 Սարդարյան Շուշան Ալբերտի

21 Բաբուխանյան Հայկ Բորիսի

22 Զաքարյան Արտակ Բորիսի

23 Հարությունյան Վահան Միխայիլի

24 Բաղդասարյան Ջեմմա Սամվելի

25 Կոստանյան Գեւորգ Սուրիկի

26 Հակոբյան Միհրան Տարոնի

27 Սաղաթելյան Արման Արմենի

28 Մուրադյան Ռուզաննա Կարապետի

Սակայն համամասնական ցուցակով խորհրդարան անցածներն այս թեկնածուները կլինեն, եթե ինքնաբացարկ հայտնողներ չլինեն: Սակայն կարող ենք արձանագրել, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ինքնաբացարկ հայտնողների թվում կլինեն: Դեռեւս անհայտ են ՀՀ պաշտպանության նախարար, ցուցակի 1-ին համար Վիգեն Սարգսյանի եւ 3-րդ համար Արփինե Հովհաննիսյանի ճակատագրերը:

Չի բացառվում, որ ապագա խորհրդարանում հենց Վիգեն Սարգսյանը զբաղեցնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Ելնելով այս հանգամանքից՝ կարող ենք փաստել, որ խորհրդարանում կլինեն Գագիկ Մելիքյանն ու Կարեն Բեքարյանը, ովքեր ցուցակում զբաղեցնում են 29 եւ 30-րդ հորիզոնականները, իսկ եթե ինքնաբացարկ հայտնեն նաեւ Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը, ապա խորհրդարանում լինելու բախտ կվիճակվի նաեւ Շիրակ Թորոսյանին եւ Կարինե Աճեմյանին: Սա համամասնական ցուցակի պատկերը. այժմ տեսնենք, թե ովքեր կարող են խորհրդարան անցնել վարկանիշային ընտրակարգով:

Հիմնվելով ընտրական օրենսգրքով նախատեսված հաշվարկի վրա՝ ստացանք հետեւյալ պատկերը. թիվ 9 (Լոռու մարզ), թիվ 5 (Արարատի մարզ) եւ թիվ 3 (Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ) ընտրատարածքներում ՀՀԿ-ն կունենա երեք վարկանիշային թեկնածու, եւ նրանք կորոշվեն՝ ըստ հավաքած ձայների:

Լոռու մարզում ՀՀԿ-ն հավաքել է 85.689 ձայն եւ խորհրդարան կանցնեն

Կարեն Կարապետյանը (44.255 ձայն),

Վահրամ Բաղդասարյանը (17.637 ձայն),

Արկադի Համբարձումյանը (16.402 ձայն)

Արարատի մարզում ՀՀԿ-ն ստացել է 78.421 ձայն եւ պատգամավոր կարող են դառնալ հետեւյալ անձինք.

Արայիկ Գրիգորյան՝ 45.339 ձայն,

Մուրադ Մուրադյան՝ 18.202 ձայն,

Ալիկ Սարգսյան՝ 6.530 ձայն

Մյուս ընտրատարածքը, որտեղից ՀՀԿ-ն կունենա երեք պատգամավոր, թիվ 3-ն է, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, եւ որտեղ ՀՀԿ-ն ստացել է 69.198 ձայն: Այստեղ ամենաշատ ձայն բերած երեք թեկնածուներն են՝

Սամվել Ալեքսանյան՝ 42.472 ձայն,

Արայիկ Հովհաննիսյան՝ 19.710 ձայն,

Կորյուն Նահապետյան՝ 1046 ձայն

8 ընտրատարածքներից կանցնեն ՀՀԿ-ական երկու վարկանիշային թեկնածուներ:

Թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) ՀՀԿ-ն ստացել է 68.162 ձայն, ամենաշատ ձայներ բերած թեկնածուներն են՝

Նահապետ Գեւորգյան՝ 22.064 ձայն,

Սեյրան Սարոյան՝ 21.937 ձայն

Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) ՀՀԿ-ն ունի 67.276 ձայն. ամենաշատ ձայներ բերած թեկնածուներն են՝

Կարեն Բոթոյան՝ 14.932 ձայն,

Ռաֆիկ Գրիգորյան՝ 14.430 ձայն

Թերեւս այս դեպքում կարող ենք արձանագրել, որ Ռաֆիկ Գրիգորյանը կշարունակի իր աշխատանքը որպես Գեղարքունիքի մարզպետ, եւ իր մանդատը կստանա հաջորդ ամենաշատ ձայն բերած թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը՝ 13.428 ձայն:

Թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն) ՀՀԿ-ն ստացել է 61.074 ձայն. իշխող կուսակցության համար ամենաշատ ձայներ բերած թեկնածուներն են՝

Ռոբերտ Սարգսյան՝ 27.107 ձայն,

Միհրան Պողոսյան՝ 19.874 ձայն

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: