Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Սահմանազատումների հետևանքով վտանգվել է Կապանից Երևան տանող միջպետական ճանապարհով տեղաշարժը

Lragir.am-ը գրում է.

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Ագարակ, Եղվարդ, Ճակատեն և այլ գյուղերում այսօր շարունակվել են Մարդու իրավունքների պաշտպանի այցերը:
 
Ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը: Ուսումնասիրությունները վկայում են, որ Կապան քաղաքի օդանավակայանի և վերը նշված գյուղերի տարածքներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հենց տեղում Գուգլ (Google) և առցանց քարտեզների մի քանի այլ տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը, ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասեր:
 
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը Կապան քաղաք և Կապանի գյուղեր վկայում են, որ մինչ այս պահը կիրառվող մոտեցումների ու հատկապես Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում այստեղ ևս լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ կոպտորեն խախտվել է: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:
 
Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել Կապանից դեպի Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք իրական վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը: Ընդ որում, պետք է պարտադիր հաշվի առնել, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի անվտանգության ու բնակիչների կենսական նշանակության իրավունքների համար այս ճանապարհն ունի բացարձակ կարևորություն:
 
Նշվածից բացի, օրինակ, Ճակատենում, Ագարակում կամ Եղվարդում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց կենսական ապրուստը հոգալու, դրա համար անհրաժեշտ գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից: Ընդ որում, այստեղ նույնպես խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:
 
Մինչդեռ, սահմանների որոշման միջազգային կանոններն ուղիղ պահանջում են, որ երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն անձանց, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց բնակարանի, հողատարածքի, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտի ու այլ գույքի նկատմամբ իրավունքներից: Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք: Սահմանների որոշման գործընթացում պետության առաջնահերթ խնդիրներից է լուծել սահմանային բնակիչների կենսական կարիքների համար անհրաժեշտ արտովայրերի ու անտառների, ջրային պաշարների անվտանգ օգտագործման երաշխավորման հարցերը:
 
Ուստի, մինչ այս պահը կիրառվող մոտեցումները ու հատկապես ՀՀ սահմանների հարցը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով կամ Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով լուծելը, որոնք նաև վտանգում են Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից, բացարձակ անընդունելի է:
 
Սահմանային դարձած գյուղական բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները զինված պարբերաբար հայտնվում են Հայաստանի Հանրապետության նշված քաղաքացիական բնակավայրերն իրար միացնող ճանապարհների տարբեր հատվածներին ու դա անում են սադրող եղանակով՝ զենքի բացահայտ ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին ահաբեկելու նպատակով:
 
Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ Կապանում, Ագարակում, Եղվարդում և սահմանային դարձած այլ բնակավայրերում բնակիչները չեն տիրապետում սահմանների որոշմանն ու իրենց իրավունքներին առնչվող տեղեկությունների. սա առաջացնում է անորոշ վիճակ և ստեղծում տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:
 
Այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ Կապանի քաղաքապետի, Եղվարդ, Ագարակ և մի շարք այլ գյուղական բնակավայրերի ղեկավարների ու համայնքային մյուս մարմինների հետ, համայնքների բնակիչների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցերի ընթացքում ձեռք է բերել նաև կոնկրետ իրավիճակներով մարդկանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստեր, որոնց կապակացությամբ կիրականացվեն առանձին ամփոփումներ ու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
 
Ավելին՝ այստեղ
 
Նախատեսվում է այց Մեղրի քաղաք: