Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Politics

1,5 տարի առաջ Փաշինյանը պատմել է Արայիկ Հարությունյանին՝ ինչ է լինելու Արցախի ճակատագիրը. Միքայել Մինասյան

1,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, թե ինչի տակ նրանք պետք է մտնեն, եւ ինչ է իր պատկերացումով լինելու Արցախի ճակատագիրը։  Այս մասին իր հերթական «լայվի» ժամանակ նշեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով իր այսօրվա «լայվը» վերնագրել է. «Քաղաքականության մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք»:

«Խայտառակ շանտաժային գործընթացների մարմնավորումն է Ղարաբաղի նախագահ, իսկ այսօր Ֆեյսբուքի կլոուն Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Արարատ Միրզոյանի միջոցով առաջարկեց իր ծառայությունները Նիկոլ Փաշինյանին։ Արարատ Միրզոյանը բանակցեց Արայիկ Հարությունյանի հետ ինֆորմացիայի դիմաց, հավատարմության երաշխիքների դիմաց եւ երաշխավորեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ գտել եմ նոր ստրուկ, նա պատրաստ է հոգին ծախել սատանային ինչ-ինչ բաների համար։ Իսկ ինչի՞ց էր վախենում Արայիկ Հարությունյանը, նա վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանը ջրի երես կհանի իր թալանի ամբողջ գործընթացները, որոնցում մինչեւ կոկորդը թաթախված է Արայիկ Հարությունյանը։ Նրանք պայմանավորվեցին, եւ պայմանավորվածության առաջին փուլոը տեղի ունեցավ Հռոմ քաղաքում, ուր գնացել էին գաղտնի բանակեցելու Արարատ Միրզոյանը եւ Արայիկ Հարությունյանը։ Գործարքի երաշխավորը շատ հայտնի սփյուռքահայ բարերար գործարար է, որը նաեւ ներկա է եղել այդ խոսակցությանը՝ Արայիկի խնդրանքով։

Այնուհետեւ տեղի ունեցավ մի հետաքրքիր բան․ Նիկոլ Փաշինյանը քրեական գործերը առկախեց Արայիկի վրա եւ ցույց տալով, որ դու պետք է այսպես անես՝ նրան առաջարկեց համագործակցություն։ Համագործակցության հիմքում Արցախն էր, որովհետեւ 1,5 տարի առաջ եղել է հանդիպում, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը եւ այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար Կամո Աղաջանյանը։ Այդ չորս անձինք խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, որովհետեւ 1,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչի տակ նրանք պետք է մտնեն, եւ ինչ է իր պատկերացումով լինելու Արցախի ճակատագիրը, պատմել է այն, ինչ տեղի է ունենում այսօր»,-ասաց նա։

 Մինասյանը ասաց, որ անհավատալի է, բայց ասում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանը եւ Կամո Աղաջանյանը վաճառել են բոլոր բիզնեսները, որոնք պատկանում էին իրենց կամ իրենց առնչվող անձանց, որոնք գտնվում էին Ջաբրայիլում, Ֆիզուլիում, եւմ ամենակարեւորը՝ Հադրութում։

«Հադրութի շրջանի այգիները, որոնք պատկանում էին այդ երկուսին կամ առնչվող անձանց, կես գնով վաճառվել են երրորդ անձանց։ Արայիկ Հարությունյանը նույնիսկ օգնել է, որ մարդիկ ֆինանսավորում գտնեն բանկերի եւ հիմնադրամների միջոցով։ Զուգադիպությո՞ւն է, հնարավոր է։ Ես զուգադիպություններին չեմ հավատում, ես հավատում եմ դավաճանական ծրագրերին, որոնք իրականացվեցին բոլորիս աչքի առջեւ։ Արայիկ Հարությունյանը փրկեց իր սեփականությունը, բայց չի փրկելու իր հոգին։ Հադրութցի մի մարդ օրեր առաջ վառեց Արայիկ Հարությունյանի խանութը Ստեփանակերտի կենտրոնում։ Նա եկավ Հադրութից՝ գոռալով, որ «դու վառեցիր իմ տունը, իսկ ես կվառեմ քո բիզնեսը»։ Վառեց այն բիզնեսը, որը կորցնելու վախով Արայիկ Հարությունյանը հանձնեց հայրենիքը այն վախից ելնելով, որի պատճառով նա լռում է մինչեւ հիմա, այն վախով, որ նույնիսկ իմանալով, թե ինչ է կատարվում՝ պատերազմի օրերին, որովհետեւ կա ձայնագրությունը, որտեղ նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանը զորք չի ուղարկում, զենք չի ուղարկում, Արայիկը լռեց, իսկ առաջին լայվը, որ արեց Ֆեյսբուքում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի էր։ Արայիկ Հարությունյանը կորցնելու է ամեն ինչ, նա արդեն չունի ապագա, չ ունենալու նաեւ բիզնեսներ, որովհետեւ մարդիկ վառելու են, ինչպես վառելու են բոլոր նրանց բիզնեսները, որոնք փողը փոխեցին հայրենիքի հետ»,- հավելեց նա։

Ավելին՝ այստեղ