Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

«Հանուն Հադրութի» նախաձեռնող խմբի նամակը Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

1994 թվականի հրադադարից սկսած միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մինսկի խումբը, այդ թվում՝ ՌԴ-ն, անընդհատ պնդել են, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում։ Համաշխարհային հանրության այդ վստահումներից ելնելով, առանց այդ էլ 1992-94 թվականների պատերազմից խիստ հյուծված և սակավ բյուջե ունեցող Հայաստանն ու Արցախը ձեռնամուխ եղան իրենց տնտեսության վերականգնմանը, ինչն այդպես էլ չհաջողվեց, քանի որ անընդհատ գտնվելով ռազմական իրադրության մեջ, Ադրբեջանի կողմից սադրվող հրադադարի խախտումների հետ ստիպված էր իր սակավ բյուջեն տրամադրել պաշտպանական միջոցներ ձեռքբերելու համար։

Ընդ որում, այդ ընթացքում Մինսկի խմբի համարյա բոլոր պետությունները, որոնք կոչված էին խաղաղության և հրադադարի երաշխավորներ լինելու, բիզնես շահերից ելնելով, զինում էին Ադրբեջանի Հանրապետությանը։ Ընդ որում, ՌԴ-ն պնդում էր, որ այդպիսով ինքը կարող է լրացուցիչ լծակներ ունենալ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար։ Սակայն, Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող հրադադարը, 2016 թվականի հրահրված պատերազմն այդպես էլ գնահատական չստացան համաշխարհային հանրության, այդ թվում՝ Միսնկի խմբի կողմից, ինչի արդյունքնում ունեցանք 2020 թվականի վերջին հայտնի պատերազմը, որն իր մասշտաբներով և մասնակից ուժերով դարձավ կործանարար Արցախի Հանրապետության համար։

Իրավիճակը լրիվ հասկանալի դարձնելու համար մի փոքր պատմական էքսկուրս կատարենք ղարաբաղյան հակամարտության ծագմանը, որը նույնպես ցույց է տալիս Ադրբեջանի անմարդկային ագրեսիվ էությունը։

Ուսումնասիրելով մեր վերջին հարյուրամյա պատմությունը՝ նկատում ենք, որ ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հատվածի ճակատագիրը պարբերաբար հայտնվում է ռուս-թուրքական հանցավոր, անմարդկային, հակադեմոկրատական քաղաքականության ճիրաններում։ Պարբերաբար ճնշվում է հայ ժողովրդի քաղաքակրթական զարգացման ցանկությունը, մորթվում է նրա մտավորական սերուցքը։ Օրինակներ շատ են, բայց ստորև մենք կներկայացնենք մի քանիսը՝

  1. 1920թ․ Բաքվի ջարդերը
  2. 1920թ․ Շուշիի ջարդերը
  3. 1920թ․ Հայաստանին պարտադրված խորհրդայնացումից հետո սկսված զանգվածային աքսորն ու սպանությունները, որի հիմնական պատճառը թուրք-թաթարական ելուզակների ցեղասպան գործողություններից սեփական ընտանիքները պաշտպանելն էր։
  4. 1930-1950թթ. ստալինյան ջարդերը և զանգվածային աքսորը Ալթայի երկրամաս, որը նույնպես հայրենազրկում և ցեղասպանություն էր։

1988թ. ԼՂԻՄ-ում Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության դեմ սկսվեց ազգային-ազատագրական պայքար, որին նախորդել էին ջարդեր և էթնիկ զտումներ հայաբնակ Չարդախլուում։ 1988թ. սկսված, իր էությամբ խիստ դեմոկրատական ազգային-ազատագրական  պայքարին խորհրդային Ադրբեջանի կողմից դարձյալ հակադրվեցին կոշտ ցեղասպան գործողություններ հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Գանձակում, և այս ամենը՝  խորհրդային Ռուսաստանի հովանավորությամբ և գործուն մասնակցությամբ, ինչի ապացույցն էր «Կոլցո» օպերացիան։ Սա էլ դրդեց հայ ժողովրդին զենք վերցնել իր ազգային արժանապատվությունը և իր անվտանգությունը ապահովելու համար։ Ազգային ազատագրական շարժման շնորհիվ հաջողվեց ստեղծել Արցախի ազատ անկախ Հանրապետությունը, որտեղ ժողովուրդը լծվեց խաղաղ ստեղծարար աշխատանքի՝ քայլ առ քայլ կառուցելով դեմոկրատական քաղաքացիական հասարակություն և դեմոկրատական պետական ինստիտուտներ։

Արցախի ժողովրդի ազատագրական պայքարը և ինքնորոշման իրավունքի հիման վրա սեփական պետությունը կերտելու ձգտումը սվիններով ընդունեցին թե՛ թուրք, թե՛ ռուս բռնապետական ռեժիմների գաղափարախոսները և նրանք չներեցին ազատասեր ժողովրդին։

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը սանձազերծվեց հայտնի ռեժիմների համագործակցության արդյուքնում՝ ընդգրկելով հետադեմ ուժերին՝ Արդբեջան, Պակիստան, Սիրիայի ահաբեկիչներ, ջիհադիստ-վարձկաններ։ Համագործակցելով Հայաստանում այլ պետությունների հինգերորդ շարասյան հետ, հանկարծակիի բերելով Արցախի Պաշտպանության բանակին՝ քաղաքական կեղտոտ առևտրի արդյունքում ստորագրվեց Նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը, ինչի արդյունքում մենք՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանի բնակիչներս, զրկվեցինք մեր հայրենիքից և մեր հայրենիքում ապրելու և արարելու մարդկային պարզ իրավունքներից։ Ստեղծված իրավիճակում մի տարածաշրջանում, որտեղ հարյուր տարուց ավելի մոլեգնում է ռուս-թուրքական բռնատիրական քաղաքականությունը, մեզ համար անհնարին է ապրել և ունենալ թեկուզև չնչին մարդկային իրավունքներ, որոնք պետք են մեր սերունդների ապագայի համար։

Վերջին 30 տարում մեր ազատասիրության և մարդկային հասարակ իրավունքներ ունենալու ցանկության համար ռուս-թուրքական ալյանսի կողմից մեզ պարտադրվել է երեք դաժան պատերազմ իր բոլոր ետպատերազմյան հետևանքներով։

Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Մինսկի խմբին՝ որպես հիմնական պատասխանատու և Մինսկի խմբի՝ տարածաշրջանի ամենաազդեցիկ պետություն ՌԴ-ին, տեր կանգնել իրենց ստանձնած պատասխանատվությանը, վերականգնել 1994 թվականի հրադադարով հաստատված Արցախի Հանրապետության սահմանները և սկսել իրական բանակցություններ Ղարաբաղի կարգավիճակի, նրա ժողովրդի բարեկիրթ, 21-րդ դարի չափորոշիչներին համապատասխան կյանքի պայմանների ապահովմանը։

Այսօր իրավիճակը նույնպես անմխիթար է Ադրբեջանին քաղաքակիրթ զրույցի բերելու հարցում, ինչի վկայությունն է Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ հրադադարից հետո Ադրբեջանն իր դիրքերն անընդհատ առաջ է տալիս և Իլհամ Ալիևի «երկաթե» բռունցքով խոսելու ոճը։

Անկախ պատերազմի ելքից՝ անթույլատրելի է մեր հայրենիքի մասնատումը։ Արցախի իշխանությունները պետք է հոգ տանեն երկրի ամբողջականության և սուվերենության մասին։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ իրավական հիմք չունի և դրա տակ չկա Արցախի ստորագրությունը։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Դուք երդվել եք Արցախի Սահմանադրության վրա և պարտավոր եք կատարել Ձեր երդումը։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ վերջին բոլոր համապետական ընտրություններին Ձեր գլխավորած ուժին ամենամեծ աջակցությունը եղել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների կողմից, որոնք այսօր ճակատագրի հեգնանքով հանձնվել են թշնամուն, միգուցե ընդմիշտ։ Մեզ համար դա անհասկանալի է, և մենք պատրաստ չենք ընդունել մեր հայրենիքի կորուստը թեկուզև այն պարզ պատճառով, որ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի այսօր կորուստը նշանակում է վաղը մնացած Արցախի կորուստ։ Ուստի, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ և այդ թղթին ասենք՝ ոչ։

Հնարավոր չի և չի կարելի տեսնել երկու տեսակի Արցախ։ Պետք է ոչ ասել այդ թղթին և միանգամից դիմել ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ Ալիևը մեզ նորից բռունցք է ցույց տալիս։

«Հանուն Հադրութի» նախաձեռնող խումբ

Ավելին՝ այստեղ