Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Ֆինանսական hորոսկոպ 2021-ի համար․ ինչ են կանխագուշակում աստղերը

2021թ․ տարվա հովանավոր Սպիտակ Ցուլը բարեհաճ կլինի նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են շատ ուժ ներդնել աշխատանքի համար։ 

Խոյ

Խոյերն ինքնին հակասութուն են։ Մի կողմից նրանց էներգիան բավարարում է գումար վաստակելու եւ խնայելու համար, մյուս կողմից եթե նրանց հանկարծ ինչ-որ բան հարկավոր լինի, նրանք պատրաստ են հանել իրենց ու հարեւանի վերջին շապիկը, միայն թե ստանան ամենը։ Եթե 2020-ի հովանավորը՝ Առնետը, հանդուրժողական է այսպիսի անսպասելի ծախսերի հանդեպ, 2021-ի հովանավոր Ցուլը նման բան թույլ չի տա։ Ստիպված կլինեք սովորել խիստ կարգապահության ու ծրագրելու։ Փոխարենը հաջողությունը կարող է բիզնես բերել, որը կնախաձեռնեք «պարզապես փորձելու» համար։ Անշարժ գույքի, տարածքների, փոխառությունների հատ կապված ցանկացած գործարք ավելի լավ է հետաձգել։

Ցուլ

Ցուլը վաղուց արդեն ֆինանսապես պաշտպանված կլիներ, եթե սովորեր սկսածն ավարտին հասցնել։ Ցուլերը սուր միտք ունեցող, տաղանդավոր գործարարներ են, սակայն նրանց չի բավականացնում համբերությունն ու համառությունը։ Փորձեք գոնե կես տարով հրաժարվել սովորական հաճույքներից եւ կենտրոնանալ ֆինանսական կապիտալ վաստակելու վրա։ Հաջող գործարքների համար առավել լավ շրջան կլինի ամռան կեսերը։ Բացի այդ՝ հարկավոր է շատ ուշադիր լինել մտերիմ ընկերների հետ գործընկերության հարցում։  Բացառված չէ, որ նրանցից մեկի անփութությունը կարող է ֆինանսական մեծ սխալի գին ունենալ, որի հետեւանքները ստիպված կլինեք երկար հաղթահարել։

Երկվորյակներ

Երկվորյակներին բնորոշ է ժամանակից շուտ խուճապ բարձրացնել։ Բիզնեսի համար մի կողմից լավ է ամբողջ ընթացքում պատրաստ լինել ամեն ինչի, մյուս կողմից լրջորեն կանգնեցնում է հեռուն գնացող պրոցեսները. եթե երկարաժամկետ ֆինանսական ծրագիր եք կազմել, խուճապի մատնվելը վերջին գործն է։ Գործարար միջավայրում պատահում են տարբեր բաներ, կարեւոր է ճիշտ գուշակել ուղղությունն ու սովորել դիմացկուն լինել։

Գրասենյակային աշխատանքով զբաղված Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չփորձել գերազանցել իրենց, ավելի լավ է փորձել եկամտի այլընտարանքային աղբյուրներ որոնել։ Ցանկացած ոլորտ, որը կփորձեք, գուցեեւ ձեզ չհարստացնի, բայց կօգնի լավ վաստակել։

Խեցգետին

Զգուշավոր եւ տնտեսող Խեցգետինն՝ ի դեմս տարվա հովանավորի, իսկական ընկերոջ կգտնի, ամենուր նրան հաջողություն կժպտա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնիսկ կարող են ստանալ վաղուց մոռացված գումարը եւ կկարողանան հաջողությամբ ներդնել այն։ Խեցգետինները կկարողանան բազմաթիվ օգտակար գնումներ կատարել, վերանորոգում անել եւ կահույք գնել։ Սակայն այս դեպքում կարեւոր է, որ Խեցգետինները չտարվեն այս ամենով. ֆինանսական հոսք զգալով՝ կենանդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկություն կունենան շատ մեծ գումար վաստակել, ինչն արդար Ցուլը չի սիրում։ Չափից շատ ջանքեր մի գործադրեք. օգնեք մտերիմներին եւ այդ գումարը ներդրեք երեխաների տաղանդի զարգացման համար։

Առյուծ

Առյուծը սովոր չէ իրեն սահմանափակել, նրանք առաջնորդվում են «ուզում ես ապրել հարուստի նման, մտածիր ու գործիր հարուստի նման» նշանաբանով։ Ըստ ամենայնի՝ այդ փիլիսոփայությունը հաջող է, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ գումար ունեն։ 2021-ը բացառություն չի լինի։ Առյուծները կարող են նոր բիզնես սկսել կամ աշխատանքում լուրջ առաջխաղացում ունենալ, ինչը կօգնի լրջորեն բարելավել կենսամակարդակը։ Առյուծները վաստակած գումարը կծախսեն կա՛մ շքեղ նվերի, կամ էկզոտիկ ճամփորդության վրա։ Միակ բանը, որի հետ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է զգույշ լինեն, ազարտային խաղերն են։

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների շարքում միլիոնատերերն ամենաշատն են։ Պատճառը ռացիոնալությունն է, շրջահայացությունն ու համակարգվածությունը։ Նրանք խելամիտ են վարվում եկամտի հետ, կարողանում են սակարկել, գումար վաստակել եւ խնայողություններ անել։ Նույնիսկ եթե Կույսերը խաղթեն վիճակախաղում, նրանք կապրեն նույն համեստությամբ, ինչպես նախկինում։ Եվ այդ փիլիսոփայությունը դուր է գալիս տարվա հովանավորին։ Ինչ էլ ձեռնարկեն Կույսերը, նրանց հաջողություն է սպասվելու։ Բացի այդ՝ ամռան ավարտին ծրագիր կհայտնվի, որը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին թույլ կտա ներդրում կատարել, իսկ տարվա ավարտին՝ մեծ եկամուտներ ստանալ։

Կշեռք

Կշեռքները հիանալիորեն կարողանում են ցույց տալ, որ բարեկեցիկ վիճակում են. երբեք չես հասկանա՝ նրանք հարուստ են, թե աղքատ, ինչից էլ միշտ հարց է առաջանում՝ նրան այդքան ձգտում են իրականություն դարձնել նոր նախագիծը, քանի որ ուտելու ոչինչ չունեն, թե այդքան ոգեւերոված են գաղափարով։ Նրանք միշտ առատաձեն են եւ պատրաստ տալ վերջինը, եթե դրա կարիքը լինի։ Դա նրանց համար կարող է բացասական լինել 2021-ին։ Կգտնվեն մարդիկ, որոնք կորոշեն օգտագործել դա, այդ պատճատով Կշեռքները ստիպված կլինեն սովորել ավելի խիստ լինել։ Ցլի տարում հարկավոր է ավելի շատ վստահել ինտուիացիային, որի հուշումները միշտ ճիշտ կլինեն։

Կարիճ

Կարիճները լավ գործարարներ են, իսկ գումարը նրանց համար ընդամենը նպատակին հասնելու միջոց է։ Հենց նրանք միջոցներ ունենան, անմիջապես շրջանառության մեջ են դնում։ Նրանք վստահ են, որ եկամուտ միշտ էլ կստանան, նույնիսկ եթե շրջապատում մարդիկ դրա արդյունքում սնանկանում են։ Այս վստահությունը 2021-ին կարող է բազմաթիվ տհաճություններ պատճառել, երբ Կարիճները որոշեն մեծ գումար ռիսկի ենթարկել։ Կարող է նաեւ պատահել, որ Կարիճները ստիպված լինեն փոխառություններ վերցնել։ Սակայն տարվա արդյունքներով՝ նրանք, միեւնույն է, լավ վիճակում կլինեն։

Աղեղնավոր

2021-ին Աղեղնավորները կբացահայտեն իրենց պահուստային ուժերը, որոնք կարող են օգնել լրջորեն առաջ գնալ։ Նորարարական որեւէ գաղափար կամ նոր բիզների նախագիծ նրանց թույլ կտա արագորեն գումար վաստակել դրանով եւ լավ պարգեւավճար ստանալ։ Սեղնավորներին կարող են խանգարել միայն իմպուլսիվությունը եւ հետեւողականության բացակայությունը։ Այդ պատաճառով ցանկացած նախագիծ սկսելուց առաջ ավելի լավ է ծրագիր կազմել եւ հետեւել դրան։ Սա հնարավորություն կտա չտրվել տրամադրությանը եւ սխալ քայլեր չանել։ Փորձեք հրաժարվել ավելորդ ծախսերից։ Իրերի մեծ մասը, ինչի վրա գումար եք ծախսում, ձեզ անհրաժեշտ չէ։

Շարունակությունը՝ այստեղ