Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Վատ լուր ունեմ․ ամենավատն արդեն եղել, իսկ սարսափելին դեռ առջևում է, Հայաստանի մղձավանջը նոր է սկսվում, և մենք բոլորս դրա պատասխանատուն ենք․ Միքայել Մինասյան

Երբ երեք ամսից սարսափահար փորձեք հասկանալ ֆինանսատնտեսական անկման պատճառները կամ 2021 թվականի ամռանը բացահայտեք, որ Սյունիք գնալն անվտանգ չէ, կամ շոկի մեջ պատմեք, թե ոնց են մարդիկ ապրում Շուռնուխում՝ ամեն օր կռիվ տալով ադրբեջանցի զինվորների հետ ու երբ հերթը հասնի՝ «ոնց եղավ»-ին, հիշե՛ք այս օրերը, օրինակ թեկուզ այս օրը։
Այսօր 2020 թվականի դեկտեմբերի 24-ն է։ Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռիվ տալ։ Բայց ժողովուրդը քննարկում է ընդդիմությունը վատն է, թե լավն է, իսկ Նիկոլն էլ որոշել է, որ քանի դեռ ստերը անցնում են, ֆեյքերով կարող է մնալ իշխանության՝ Հայաստանի սահմանները մաս-մաս հանձնելով թշնամուն:
Հիշե՛ք, որ հետո չփնտրեք դավադրություններ։ Ամեն ինչ շատ պարզ էր։
Շուռնուխի կեսից զրկվեցինք, որովհետև իշխանությունը տականք էր, ընդդիմությունը՝ ոչ մինչև վերջ կտրուկ, իսկ ժողովուրդը՝ անտարբեր։ Վերջ։
Ես, անշուշտ, գիտեմ, որ վերջը չէ։ Ու իմ ասելով դավադրությունների տեսության սիրահարները չեն լռելու։ Ավելին, վստահ եմ, որ հենց հիմա ինչ-որ տեղ Երևանում, Ռոստովում կամ Բըրբանկում իրենց խելոքի տեղ դրած քննարկում են (իսկ իրականում փորձում չտեսնել իրականությունը) մի սցենար կամ մի սցենարիստի, որպեսզի բացատրեն այս, մեղմ ասած, աղետը։
Մի մասն ապագայում այս ամենը պայմանավորելու է աշխարհաքաղաքական դավադրությամբ։
Եթե այդքանի հավես չունենան, փորձելու են գտնել ավելի պարզ բացատրություն, օրինակ այն, որ ժողովուրդը չգնաց ընդդիմության հետևից, քանի որ ասենք հներից մարդիկ կային, կամ որովհետև Նեմեց Ռուբոյի թիկնապահը 10 տարի առաջ մարդ էր ծեծել, կամ Վազգեն Մանուկյանը բեմում թեթև էր հագնված կամ որովհետև... դե ինչ աներ Մակունցը։ Կխոսեն ամեն ինչի մասին, բացի փաստերից ու իրականությունից։
Իսկ իրականությունը տեղավորվել է դժոխքային մի եռանկյունում մեջ, որի մի անկունում դավաճան, վիժվածք ու ստոր մարդասպաններն են՝ Նիկոլի գլխավորությամբ։ Նրանք իրենց աթոռներին սոսնձված հանձնում են գյուղեր, տներ, քաղաքներ և դա անում են քայլելով գերեզմանների և արյան վրայով։
Եռանկյան մյուս անկյունում հիմարացված, չարացած և սեփական սխալները չընդունող «ժողովուրդն» է, որն ուղղակի չի ցանկանում ընդունել իր իսկ սխալը, մտածում է, որ ամենավատն արդեն անցյալում է, իսկ հիմա եթե Նիկոլը գնա, գեներալ Մանվելը կվերադառնա՝ մոռանալով, որ Մանվելը ոչ մի տեղ չէր գնացել, ավելին՝ արդեն մահացել է։
Իսկ եռանկյան երրորդ անկյունում քաղաքական և ինտելեկտուալ էլիտան է, որը չկարողացավ դուրս գալ Նիկոլի թելադրած կործանարար պրոլետարական հեղափոխության ճիրաններից։
Եվ այդ դժոխային եռանկյունու մեջ կորում է մի ամբողջ սերունդ, հանձնվում մի ամբողջ երկիր և ամեն օր մսխվում է ապագայի արհավիրքից փրկվելու հնարավորություն։ Բոլորը մոռացել են՝ ինչի են հավաքվել։
Գոռոցի ու ճչոցի մեջ կորավ նպատակը։
Մինչդեռ փաստը մեկն է. պարզվեց, որ Սաշիկի միստիկ 50 տոկոսի ու արագաչափերի տուգանքների համար կռվելուց կարևոր չէ, թե քեզ ով է առաջնորդում, իսկ սեփական որդիների կյանքի և հողի համար փողոց դուրս գալու համար քաստինգ է պետք։
Եվ ձեզ վստահեցնում եմ, որ չի եղել դավադրություն 2018-ին և չկա նաև հիմա։ Եթե ժողովուրդն ուզում է դուրս գալ փողոց, չկա ուժ, որ կարող է նրան հետ պահել։
Չկա դավադրության տեսություն. ընդդիմությունը կարող էր, բայց չարգելեց Նիկոլին մտնել Եռաբլուր և նախընտրեց այլ վայրում անել հանրահավաք։ Չկա նաև տրամաբանական բացատրություն, թե ինչու մարդիկ չեն ուզում խոսել, որ այսօր հանձնվեցին Շուռնուխի և Որոտանի բնակելի տները։ Այս ամենի մեջ բացարձակ չկա դավադրության որևէ տեսություն։
Կա մարդկային հիմարություն, իրականության ուշացումով ընկալում-արձագանքում ժողովրդի կողմից, իսկ ընդդիմության կողմից՝ երկրի տեմպից ու ռիթմից հետ մնալ։ Նիկոլի և նիկոլականների մասին էլ նույնիսկ չեմ ուզում խոսել։ Նրանք ուղղակի արյունով թքում են երկրի ու ժողովրդի վրա։
Ահա այն ամենը, ինչ պետք էր հիշել 2020 թվականի դեկտեմբերի 24-ից։ Հիշեք այս օրերը, որ հետո չընկնեք դավադրության տեսությունների մեջ։
Իսկ բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե վատագույնն անցել է, վատ լուր ունեմ։ Ամենավատը արդեն եղել, իսկ սարսափելին դեռ առջևում է։ Հայաստանի մղձավանջը նոր է սկսվում, և մենք բոլորս դրա պատասխանատուն ենք։
Հ.Գ. Նիկոլը իսկապես քաղաքական դիակ է և այլևս գոյություն չունի։ Նրա մնալը անբնական է, ճիշտ այնպես, ինչպես գալն էր հակաբնական։ Բայց եթե նրա գալն ուներ ռեսուրս, մնալու համար նա չունի որևէ ռեսուրս։ Նրա պաշտոնավարման ամեն օրը Հայաստանը վճարում է կյանքերով ու գյուղերով։ Գինը, որ վճարում ենք, խայտառակ բարձր է։ Այդ իմաստով Նիկոլն այլևս չունի ոչինչ, որի դիմաց պետք է մնա։ Այդ պատճառով շուտով կհեռանա։ Կհեռանա՝ իր հետևից թողնել հայրենազրկված Արցախ, բաց վերքերով Հայաստան ու անհամար խնդիրներ։ Կիսամարդը իր պես դարձրեց մեր հայրենիքը՝ կիսապետություն, ազգն էլ՝ կիսաժողովուրդ։