Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Socity

Ռուսը պահանջեց հանել եռագույնը, հանձնել զենքը, ես էլ ասացի՝ ես իմ հողի վրա եմ․ Աղավնոյի համայնքապետ

Lragir.am-ի զրուցակիցն է Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը

Պարոն Չավուշյան, ռուս խաղաղապահների հրամանատարությունը ձեզ կոչ էր արել հանձնել զենքերը։ Կատարե՞լ եք նրանց պահանջը, և ի՞նչ իրավիճակ է գյուղում։

Հիմա կայուն վիճակ է, բայց սպասողական վիճակում ենք։ Ռուս խաղաղապահների պատասխանատուն մեր ասածից կարող է ավելի լարվել, բայց կարող է նաև մեզ հասկանալ։ Չգիտենք, հիմա մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Իրենք ասում են՝ զինաթափում ենք, օրենք է։ Մենք ասում ենք՝ լավ, պահպանենք օրենքը, բայց մյուս կողմից էլ ադրբեջանցիները մեծ քանակի զրահատեխնիկա են անցկացնում մեր տարածքով։ Ես ասել եմ ռուս կամանդիրին՝ խնդիր չկա, հենց հիմա էլ կարող եմ զենքս տալ, բայց դուք կարո՞ղ եք երաշխիք կանգնել, որ մեր անասնապահը չի կորելու, մեր բնակիչը չի կորելու։ Ասաց՝ խոսք եմ տալիս։ Ես էլ ասացի՝ մինչև հիմա ճանապարհից 8 հոգի կորել են։ Հիմա ինձ կարո՞ղ ես պատասխան տալ, իմ երեխեքը այստեղ են, վախենում եմ։ Զենքն ընդամենը իմ պաշպանվելու միջոցն է, դու ինձ զրկում ես դրանից, ո՞նց։ Նա ասաց՝ ես այս տարածքի պատասխանատուն եմ, ոստիկանապետն եմ, ամեն ինչն եմ։ Բոլորը ենթարկվում են, ասաց՝ դու ինձ խանգարում ես։ Ես էլ պնդում եմ, որ պաշտպանվելու իրավունք ունեմ։ Թշնամին մորթում, սպանում, գնդակահարում է, դա է իրենց մշակույթը։ Ասացի՝ նայեք, թե ադրբեջանցիները մեր խաչքարերը ոնց են ջարդում ու փշրում։ Մենք 28 տարի է պահպանում ենք իրենց շիրիմները, պատմամշակութային կոթողները։

Ասացի՝ իմ ընտանիքը 3 մլն է, ավելի ճիշտ՝ 10 մլն, ի նկատի ունեմ իմ հայ ազգին, ես ընտանիքիս հետ միշտ քննարկում եմ, այսինքն՝ այս հարցը պետք է բարձրաձայնեմ, զրույցը պետք է ներկայացնեմ հանրությանը։ Ես ասացի՝ զենքի հանձնում-ընդունումը պետք է լինի մամուլով։ Ինչ կար, խոսել ենք, նույնիսկ ես իրեն ասել եմ՝ իմ տեղեկություններով՝ դու ադրբեջանամետ ես։ Ասաց՝ ես հայ ընտանիքում եմ մեծացել։ Ասացի՝ հիմա ոչ պետք է հայամետ լինել, ոչ ադրբեջանամետ, եղեք ռուս խաղաղապահ, չհիշեցնեմ ձեր գործի անունը, ես էլ ինձ համար հանգիստ ու խաղաղ ապրեմ։

Բացի դա, նաև պահանջում են գյուղից հանել եռագույնը։ Ես ասացի, որ մենք Լիբանանում, Սիրիայում, որտեղ ապրել ենք, հայը անգամ օտար երկրում իր գլխի վրա դնում է եռագույնը։ Ասաց՝ պետական բոլոր հիմնարկներից եռագույնը պետք է հանել, օրենքն է այդպես։ Ես էլ ասում եմ՝ ես իմ հողի վրա եմ, քեզ համար քո դրոշն է կարևոր, ինձ համար իմ եռագույնը, ես իմ հողի մեջ եմ, այդ 5 կիլոմետրի մեջտեղն եմ, ոչ մեկին չեմ խանգարում։ Ես դրոշը չեմ հանել։ Խնդիրն այն է, որ պետական հիմնարկներ չլինեն, հայություն չկա։ Մենք էլ ասում ենք՝ չէ, պիտի մնանք հայ։ Մնալու ենք, ձեր ասելով չէ, եղբայր, ես իմ տան մեջ հայերեն պետք է խոսեմ։

Քաշաթաղի շրջանի մյուս համայնքներում՝ Բերձորում, Սուսում ևս զենքերը հանձնելու հրահա՞նգ կա։

Այո, դժբախտաբար բոլորը հանձնել են, շուտվանից են հանձնել, միայն մեր մոտ է, որ զենք կա։ Ինքը եկավ ու ասաց՝ դու ինձ խանգարում ես։ Ես չեմ հանձնելու իմ զենքը։ Եթե տամ էլ, իրեն ասել եմ՝ մեկ է, քեզ խաբելու եմ։ Ավելի լավ է ինձ մոտ թույլտվությամբ մի քանի զենք թողես, որպեսզի քեզ ստիպված չխաբեմ։

Ինքն անձամբ չասաց, բայց կողքից ասացին, որ հնարավոր է Ռուսաստանի քաղաքացիներ բերեն մեր գյուղ բնակվելու։ Ես դա նախապատրաստական ծրագիր եմ համարում, որ ես ռուսի հովանոցի տակ ապրող եմ։ Չէ, ես պիտի ապրեմ հայ, թող գան սպանեն։ Իմացյալ մահն է մահ։ Թող գան ինձ ու ընտանիքիս սպանեն, իմ ընկերները բոլորը զոհվել են, դրանից լավ բան չկա, միանալ այդ շարքին։ Բայց իմ նպատակն ապրելն է, պաշտպանվելու նպատակ ունեմ։ Ես ասել եմ՝ ուզում է մեկ ընտանիք էլ մնա, չենք գնալու, մնալու ենք այստեղ, մենք երաշխավորում ենք Ստեփանակերտի, Բերձորի բնակիչների անվտանգությունը։

Դուք ի՞նչ եք նկատում, այդ տարածքները հայաթափելու նպատա՞կ է դրված։

Հիմա մենք օրերով ջուր, հոսանք, կապ չունենք։ Հենց նոր իմ կապը միացավ։ Պայմաններ պետք է ստեղծեն, որ մարդը մնա, ոչ թե խեղճացնեն։ Ես ասել եմ՝ գետի ջուր էլ կխմենք, մոմի լույսի տակ էլ կմնանք, բայց չենք գնալու այստեղից։ Դժվարությունը մարդու համար է, մեկ է, մնալու ենք։ Ասացի, որ մնալու ենք այստեղ, տոնածառը դնելու ենք, մեր նահատակների հիշատակը հարգելու ենք, որպես քրիստոնյա՝ նշելու ենք։ Իրենց հիշեցրեցի, որ՝ դուք էլ եք քրիստոնյա։ Ասացի՝ ձեր նվերն էլ կտանք՝ կոնյակ։ Ես իրեն ուզում էի հասկացնեի, որ՝ քո զինվորները ինձ եկել մի անգամ ասում էին՝ магазин, водка․ Ես ասել եմ՝ օղի չկա մեզ մոտ, մենք չենք խմում։

Արցախի իշխանություններն ի՞նչ են ասում։

Ես իմ Ֆեյսբուքի էջում ասացի՝ եթե հարկ եղավ կստեղծենք Աղավնո հանրապետություն։ Ես շատ չեմ մեղադրում, ինձ համար չէ, բայց գոնե ժողովրդին տեր ու տիրական լինեն։ Այսօր իշխանությունը ժողովրդի տերը պետք է լինի, մենք չենք դժգոհում, մեր ընկերների միջոցով լուծում ենք ժողովրդի, կամավորների խնդիրները։ Բայց դե զգացմունքներով լցված ենք, ասում ենք՝ ո՞ւր է, մեկը գար պետական մարմիններից ասեր՝ ոնց եք, ինչ եք անում։ Այդ խոսքից հետո եկան պետական մարմիններից՝ Հայաստանի ու Արցախի սոցապ նախարարները։

Ռուս խաղաղապահները վստահեցնում են, որ եթե անգամ զենքերը հանձնեք, ձեր անվտանգությանը ոչինչ չի սպառնա՞։

Ինքն իր ձեռքը իր բրոնե ժիլետին խփեց, ասաց՝ խոստանում է։ Տեղեկացված եկել էր, ասաց՝ լսել եմ՝ դու մի գիծ մինապատել ես։ Ես ասացի՝ այո, այդպիսի բան կա։ Ասաց, կարո՞ղ ես մեզ ցույց տալ։ Տարա, բարձրացավ վերև, տեսավ ադրբեջանցիների մեծ կուտակում կա։ Ասաց՝ չէ, շատ կուտակում կա, ես գնամ զորքով գամ, իրենց քշեմ։ Գնաց ու չեկավ։ Երևի իր ընդհանուր նաչալնիկն ասաց՝ չէ։ Հիմա ես ինչ հասկանա՞մ՝ գալիս ես, ինձ զինաթափում ես, դրոշազրկում ես․․․ Ես կոնֆլիկտներ չեմ ուզում իրենց հետ, փորձում եմ հանգիստ բացատրել։

Քանի՞ մարդ է շարունակում ապրել գյուղում։

Մարդիկ այստեղ ապրում են, դա փաստ է, սովորաբար միշտ 11-13 ընտանիք կա գյուղում, գալիս են նաև անհատներ։ Ես գյուղացիներին ասում եմ, որ չարաչար սխալվում է նա, ով հայրենիք հասկացությունն ինձ հետ է կապում։ Ամենամեծ սրբությունը հայրենիքն է, անձերը հեչ, պետք է գնան ու գան։ Ես ասում եմ՝ այդ զգացողությամբ մնացեք, մենք ամեն ինչով իրար կողքի կլինենք, դիրքերում։ Ինչ գալու է, թող մեր բոլորի վրա գա։

Մենք այսօր շրջապատված ենք մեծաքանակ տեխինկա ունեցող ադրբեջանցիներով։ Ես էլի չեմ վախենում։ Ես ասացի՝ դու այսօր իմ մայրաքաղաք՝ Ստեփանակերտ բերում ես ազերի, առևտուր է անում։ Ես էլ նույն միտքն ունեմ, կարա՞ս ինձ Բաքու տանես, Նոր տարվա առևտուր անեմ։ Ասաց՝ դա ուրիշ հարց է։

Թեկուզ ինձ սպանեն էլ, ջհանդամ, բայց պետք է մնա այդ միտքը, գաղափարը՝ հայրենիքը պաշտպանելու։ Այսինքն՝ եթե սա էլ տանք, լավ, հետո՞։ Լավ, բոլորս վախկոտ ենք, գնացինք, ո՞նց ենք ապրելու, ո՞ւր գնանք ապրելու, ո՞ւմ աչքերին նայենք։ Ի՞նչ ասեմ օտարին, եկան ոտքով մտան մեր երկի՞ր։ Թող սպանեն, կամ մահ, կամ ազատություն։ Բայց մենք ընտրում ենք կյանքը, չենք ընտրում մահը։

Ավելին...