Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Սամվել Բաբայանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ իր, Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի դեմ

168.am-ը գրում է․

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն օրեր առաջ հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը: Նա նաև նշել է, որ հակառակորդն ուներ սպուտնիկներ, նկարահանող ԱԹՍ-ներ, ամբողջ կոորդինատները հաղորդում էին:

«Մենք պետք է այդ հնարավորությունից իրենց զրկեինք: Ես ուզում եմ մեր հասարակությունը տեղյակ լինի, որ հրետանու 40 տոկոսը կորցնելը մեծ աղետ է, հակաօդայինն էլ՝ 50 տոկոսը։ Հրետանին ամբողջ ռազմաճակատում կարկուտի պես թափվել է, ինչպես ասել էի, բայց գլխավոր երկու ուղղությամբ՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս»,- ասել է Բաբայանը և նշել, որ չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքել էր հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսել ծավալվել, մի քանի օր անց զարգացնելով գրոհը։ Արցախի ԱԽ նախկին քարտուղարի  կարծիքով՝ Ղարաբաղը պիտի հավաքեր ամբողջ ռեսուրսը` 17.500  պահեստազորի ռեսուրս, առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է, որից հետո չի կատարվել:

Նրա այս հայտարարությունները առանձնակի հրճվանքով տարածում են Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմնակիցները, և նույնիսկ չեն գիտակցում, որ այս օրերի հարցազրույցներով իրականում Սամվել Բաբայանը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ։

Բացատրենք՝ ինչո՞ւ։

Նախ, նշված հարցազրույցում Սամվել Բաբայանը տեղի-անտեղի հաճախ  տալիս է Ջալալ Հարությունյանի անունը, հիմնավորելու, որ ՊԲ ղեկավարին  օգնելու փոխարեն՝ խանգարում էին․ «Ես զարմանում էի Ջալալ Հարությունյանի համբերության վրա»,- շատ հանկարծ իրեն ոչ բնորոշ սրտացավությամբ է Սամվել Բաբայանը  խոսում ավտոմեքենայի առեղծվածային պայթյունից ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի մասին։ Իսկ թե կոնկրետ ովքեր էին խանգարում՝ Բաբայանը լռում է, թող դատախազությունը պարզի, ասում է նա։ Այո, դատախազությունը թող պարզի և Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունի մութ պատմությունը, և Բաբայանի վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, այդ թվում՝ նաև ռուսական, քողարկված ինքնախոստովանությունը։

Եվ այսպես, պատերազմի օրերին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, ՊԲ նախկին հրամանատար (1993-99թթ.) Սամվել Բաբայանն ասում է՝ պատերազմի առաջին օրը 15 րոպեում ոչնչացրել են հրետանու 40 տոկոսը և ՀՕՊ՝  հակաօդային ուժերի 50 տոկոսը։ Եթե այդպես էր՝ հրետանին և ՀՕՊ-ն այդ ծավալով շարքից դուրս էր եկել, ապա դա նշանակում է, որ այդ պահից սկսած բանակն այլևս մարտունակ չէր։ Եվ ուրեմն՝  եթե այդչափ տեխնիկայի՝ հրետանու լրջագույն կորուստ ունեինք, և հակաօդային պաշտպանական համակարգը հենց առաջին օրը 15 րոպե անց 50 տոկոսով կորցրել էինք,  ինչո՞ւ էին Արցախի և Հայաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները հակահարձակման որոշում կայացրել։ Եթե հակաօդային անվտանգությունն ապահովված չէր՝ ինչպե՞ս և ո՞ւմ հաշվին էին համարձակվում հակահարձակման գնալ։ Առավել ևս, որ Արցախի և Հայաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները և Սամվել Բաբայանը շատ լավ գիտեին, որ մենք ոչ թե դիրքերում ենք մարդկային (հսկայական զոհեր, վիրավորներ) և զինտեխնիկայի կորուստներ ունեցել, այլ հենց շարժերի և դրանց  փոփոխությունների ժամանակ, բաց օդի՝ հակաօդային անվտանգությունը չապահովելու պատճառով։

Երբ դուք որոշում էիք կայացնում, և, օրինակ, Արցախի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ պաշտպանական շրջաններից պահուստային զորքը գումարտակ առ գումարտակ ուղարկում էիք Ֆիզուլի ու Ջաբրայիլ և այլ ուղղություններ, որտեղ թեժ  և դաժան մարտեր էին ընթանում՝ օդից ռմբակոծում էին բոլոր ուղղություններով, ինչո՞ւ էիք շարունակում այդքան զորք ուղարկել։ Շատ լավ հասկանում էիք, որ օդը բաց է՝ անպաշտպան է, հրետանին ոչնչացված է՝ ինչո՞ւ էիք զորքն ուղարկում։ Կոտորելո՞ւ։ Ի՞նչ կարող էր անել խեղճ զինվորը, կամավորականը, մոբռեսուրսը, երբ օդը պաշտպանված չէ՝ կրակ է թափվում թշնամու կողմից, իսկ իրեն հրահանգ են տալիս առաջ շարժվել ․․․ Դուք շատ լավ գիտեիք, երբ օդը պաշտպանված չէ՝ անթույլատրելի է շարժ անել, այն էլ՝ նման թեժ մարտերի և նման զրահատեխնիկայի տիրապետող հակառակորդի պայմաններում։  Պահուստային զորքը, կամավորական խմբերը նույնիսկ չեն կարողացել դիրքեր հասնել, որովհետև օդային պաշտպանություն չի եղել, և դուք դա իմացել էիք հենց առաջին օրը, և գիտակցաբար զորքը մսաղացի բերան էիք ուղարկել՝ խաբելով, թե ուր որ է՝ այլ գումարտակ օգնության է գալիս․․․ Նոր գումարտակ էիք շարժում այդ ուղղությամբ, և կրկին շարասյունը օդային հարվածների տակ հայտնվելով՝ դիրքեր չհասած՝ մոխրանում է․․․Դուք տեսնում էիք, որ թշնամին ամբողջ շարասյունը՝ դեռ ճանապահին, ոչնչացնում էր, ինչո՞ւ էիք նոր գումարտակներ ուղարկում նույն ուղղությամբ։ Ընդ որում, շատ լավ իմանալով, որ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքերը թշնամին հիմնականում գիշերն էր գործի դնում, քանի որ դրանք ցերեկային ժամերին մեր կողմից ավելի խոցելի էին դառնում։ Թշնամին դա էլ էր հաշվարկել։ Իսկ դուք որևէ հաշվարկ կատարո՞ւմ էիք։  Ինչո՞ւ էիք համառորեն զորքին հակահարձակման տանում՝ կոտորելով նույնիսկ ավելի քան 1500 զինվորից բաղկացած ռեզերվային զորամասերի զինվորներին։

Այնպես որ, վերջին օրերին Սամվել Բաբայանի ինքնախոստովանական ցուցմունքները, որոնք ամենայն հավանականությամբ բոլորովին այլ նպատակ են հետապնդում՝ հատկապես Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին պատասխանատվությունից, զոհերի  և անհետ կորածների, ծանր վիրավորում ստացածների հարազատների դաժան դատաստանից փրկելու նպատակ:  Իսկ պատասխանելով Մովսես Հակոբյանի  հնչեցրած մեղադրանքներին՝ հընթացս քար նետելով Սեյրան Օհանյանի և այլոց ուղղությամբ, իրականում այս ամենը դատախազության և քննչական մարմինների համար լուրջ ուսումնասիրման նյութ է, որը, չի բացառվում, հետագայում նաև քրեական գործ հարուցելու կամ արդեն հարուցված գործը նոր ապացույցներով լրացնելու հիմք դառնա։

Ի վերջո, նրանք բոլորը հասկանում են, որ հասարակությունը դաժան ու  շոկային այս հարվածներից արթնանալու է, սթափ մտքով ու տրաբանությամբ է վերլուծելու եղածն ու սկսելու հարցեր հնչեցնել։

Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ․ հունիսի 19-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում  անդրադառնալով  Ապրիլյան պատերազմին՝ հայտարարել էր․ «Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 2016 թվականին, չեմ ուզում փակագծեր բացել։ Ուզում եմ վստահ հայտարարել, որ այսօր ոչ միայն՝  Ստեփանակերտի, այլ՝ ամբողջ Արցախի օդն է պաշտպանված, և այդ նույն ՀՕՊ բնագավառում բավական մեծ տեղ է հատկացված, նորագույն միջոցներ են ձեռք բերվել Արցախի օդը պաշտպանելու համար: Ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 1992-94 թվականին, հազիվ էինք պաշտպանում, սակայն այսօր մենք ունենք ապահով օդ՝ ՀՕՊ հնարավորություններ, համոզված կարող եմ ասել, որ այդ խնդիրը չունենք: Առաջնագիծը շատ ավելի անվտանգ է այսօր, քան երբևէ ունեցել ենք, ունենք հոսող ջուր, խմելու որակյալ շշալցված ջուր առաջնագծում»։

Մի կողմ թողնենք, որ 2016 թվականին այդ նույն Արայիկ Հարությունյանն Արցախի վարչապետն էր և այն ժամանակ բոլորովին այլ կարծիք էր հայտնում Արցախի պաշտպանվածության և ռազմական հնարավորությունների մասին, բայց 2018-ի հայտնի իրադարձություններից հետո այսօրվա Արցախի նախագահը Փաշինյանի կառավարությանը սերտաճելով՝ կարծիքն էլ 180 աստիճանով կտրուկ  փոփոխվեց։ Բայց քաղաքական կերպարանափոխությունն անգամ նրան այսօր չի օգնի խուսափել պատասխանատվությունից,  միայն թե հարց է՝ հիմա գիտակցո՞ւմ է, որ պետք է  պատասխանատվություն կրի այս՝ նախկինում ասված խոսքերի և 44 օր տևած պատերազմում հազարավոր զոհերի համար։

Առավել՝ այստեղ