Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

«Կաթողիկոսը ժողովուրդ չի, և ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ, նրանք չեն մեզ ընտրել». իմքայլական պատգամավոր

Hraparak.am-ը գրում է․

«Իմ քայլի» պատգամավորները գնալով կորցնում են առողջ բանականությունը կամ էլ որոշել են՝ հանուն Նիկոլ Փաշինյանի, նրա հետ միասին դառնալ մահապարտ։ Թվում է՝ նույնիսկ ինքնապաշտպանության բնազդը նրանց պետք է հուշեր, որ կտրուկ քայլեր անելու, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու ժամանակն է՝ վաղը կարող է ուշ լինել, սակայն, մեր տեղեկություններով, նրանք Փաշինյանին խնդրում-աղաչում են՝ հրաժարական չտալ, համոզում են, որ պետք է մնա ու շարունակի պաշտոնավարել։ Նրանք դեմ են նույնիսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով իրավիճակը լիցքաթափելու տարբերակին, քանի որ վստահ են, որ գնալով բողոքի ալիքը կմարի, եւ մարդիկ շատ շուտով այլեւս չեն պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

Չնայած լրագրողների հետ շփումներում նրանք նույն ինքնավստահությամբ չեն փայլում եւ նույնը չեն պնդում։ Երեկ իշխող խմբակցության պատգամավորների մեծ մասի պահվածքը խորհրդարանում առնվազն կարեկցանքի էր արժանի․ մեր հարցերից խուսափելու համար նրանք փախեփախ էին անում, ոմանք մարաթոնյան վազքի ստանդարտներ էին ցուցադրում, իսկ, օրինակ, Արման Եղոյանը՝ Փաշինյանի նախկին խոսնակը, որը հայտնի է իր շատախոսությամբ, ուղղակի խուլուհամր էր ձեւանում եւ մնջախաղի դերասանի վարպետությամբ փորձում էր հասկացնել, որ հարցազրույց չի տալիս։ Երբեմնի «դուխով» պատգամավորները, որոնք մինչպատերազմյան ժամանակներում պատեհ-անպատեհ հարձակվում էին լրագրողների վրա, երեկ գլխիկոր մերժում էին հարցազրույցի առաջարկները, այդ թվում՝ Փաշինյանի հավատարիմ զինակիցներ Արփի Դավոյանը, աներձագ Հրաչյա Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը։ Երջանկահիշատակ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանն էլ պատերազմից հետո որոշել է միայն գրավոր տարբերակով շփվել լրագրողների հետ՝ հարցերը գրավոր է պահանջում, երեւի, որ օգնականը պատասխանները գրի-ուղարկի։

Սակայն ամենադրամատիկը մեր եւ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբոր՝ Վահե Ղալումյանի շփումն էր։ ԱԺ միջանցքով անվրդով քայլող Ղալումյանին հարցրինք՝ ինքն է՞լ է դեմ, որ Փաշինյանը հեռանա։ Նա անսասան հայացքով պատասխանեց՝ զբաղված եմ։ Փորձեցինք հասկանալ՝ քայլելուց բացի, ինչո՞վ է զբաղված։ Նույն պատասխանը։ Մինչեւ նիստերի դահլիճն ուղեկցեցինք պատգամավորին, սակայն նա այդպես էլ մի վայրկյան «չազատվեց», որ մեր հարցերին պատասխանի, ու իրեն ներս գցեց նիստերի դահլիճ։ Ի դեպ, ԱԺ «ախրանան» մեզ հրելով՝ նրա համար ճանապարհ բացեց։
Երբեմնի լրագրող, այժմ չինովնիկի կոստյումի մեջ հարմար տեղավորված Բաբկեն Թունյանն էլ վստահեցրեց, որ թիմում առհասարակ վարչապետի հրաժարականի հարց չեն քննարկել։ Իսկ թե ինչ են քննարկել, եւ ինչ դիրքորոշում ունի, ասաց․ «Ես դրա մասին արդեն հայտնել եմ»։ Նախկին լրագրող Սարգիս Խանդանյանն էլ ասաց, որ իրենց քննարկման օրակարգում այս պահին կա բացառապես մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզը, որն առաջիկա 6 ամիսների գործողությունների ծրագիր է։ Իսկ Փաշինյանի հրաժարականը պահանջողների մտահոգությունները չե՞ն հուզում ձեզ։ «Իհարկե, հուզում են Հայաստանում տեղի ունեցող տարբեր քննարկումներն ու օրակարգերը, բայց այս պահին մենք անհրաժեշտություն ունենք ապահովելու երկրում կայունությունն ու անվտանգությունը։ Հետագայում, երբ հնարավոր լինի քաղաքացիների քվեն տեղ հասցնել, այդ ժամանակ կմտածենք՝ արտահե՞րթ ընտրությունների գնալ, թե՞ հերթական, այս պահին նման բան չի քննարկվել»։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՃՈ նախկին պետ աշխատած Արմեն Խաչատրյանն էլ պատմեց, թե պատգամավորներն ինչ ուղերձներ են փոխանցել Փաշինյանին․ «Թիմի կարծիքը ձեւավորվում է ընտրողների կարծիքից։ Եթե այսօր մենք կարծիք ենք հայտնում, ապա իմացեք, որ դա մեր ընտրողների կարծիքն է։ Մենք չենք կարող կտրվել մեր ընտրողների կարծիքից, մենք չենք կարող հուսախաբ անել մարդկանց, ովքեր մեզ ընտրել են եւ մեզանից որոշակի պահանջներ ունեն, մենք չենք կարող նրանց վստահությանն ու ցանկություններին հակառակ գնալ»։ Ճշտեցինք՝ իրենց ընտրել են, որ հայրենի՞ք հանձնեն ու հիմա էլ կարծում են, որ ոչինչ չի եղել, ու պիտի շարունակե՞ն պաշտոնավարել։ «Շատ բան է եղել, բայց մեր ընտրողները պահանջում են, որ այս բեռը մինչեւ վերջ կրենք, պահանջում են, որ հետդարձ չի կարող լինել»։ Մտածում եք, որ ձեր ընտրողները կարո՞ղ են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ «Իրենք ոչ թե կարող են, այլեւ ուզում են»։ Իսկ ե՞րբ եք հարցում արել, որ նման պատկեր եք ստացել։ «Ամեն օր, կարող եք մեզ հետ դուրս գալ քաղաք եւ տեսնել՝ ինչքան մարդ է մոտենում, չեմ ասում՝ մնացած վայրերում, ու աջակցություն են հայտնում»։ Այսինքն՝ ձեզ ընտրած 800 հազար ընտրողների շրջանում հարցո՞ւմ եք արել։ «Այսօրվա միտինգներից էլ է երեւում, որ մենք աջակցություն ունենք»։

Բացատրեցինք, որ միտինգները չեն կարող չափանիշ լինել, ազգը սգի մեջ է, շատերը փողոց դուրս գալու սիրտ չունեն։ Առաջարկեցինք դիտարկել տարբեր հասարակական-քաղաքական, մտավորական եւ հոգեւոր շրջանակներից հնչող հայտարարությունները, երեկ էլ՝ երկու վեհափառներինը, որով Փաշինյանին կոչ են անում հեռանալ։ «Կաթողիկոսը ժողովուրդ չի, եւ ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ։ Կաթողիկոսն ու Արամ Առաջինը չեն մեզ ընտրել,- հակադարձեց Արմեն Խաչատրյանը։- Կա ընտրազանգված, որն ինձնից հստակ պահանջում է քայլերի հաջորդականություն, ինչն էլ ես անում եմ։ Երբ ժողովրդի ցանկությունները կփոխվեն, ես իմ կարծիքը կհայտնեմ»։ Ժողովրդի ցանկություններն ու կամքն արտահայտելու մեկ ճանապարհ կա՝ ընտրություններ, դուք հրաժարվո՞ւմ եք արտահերթ ընտրություններից։ «Դե, ընտրությունների մասով դեռեւս չեմ կարող ասել՝ ինչ կլինի, ոնց կլինի, բայց կոնկրետ իմ արած մոնիթորինգով այլ բան են ասում»։