Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Ընդդիմադիր ուժերը ՕՐՕ–ին չեն զիջի «թիվ 1 ընդդիմության» տիտղոսը հետընտրական պայքարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընդդիմադիր ուժերի հռետորաբանությունից նկատելի է, որ այսօր պայքար է գնում ոչ միայն խորհրդարան մտնելու, այլև թիվ մեկ ընդդիմություն լինելու տիտղոսի համար: Ազատության հրապարակում կայացած ՕՐՕ–ի հանրահավաքից պարզ դարձավ, որ հենց ՕՐՕ–ն է հավակնում գլխավորել հետընտրական բողոքի ալիքը:

«...Մենք տեր ենք կանգնելու մեր ժառանգությանը և ժողովրդի հետ համախմբված գնալու ենք դեպի հաղթանակներ, և զգալու ենք այդ հաղթանակի բերկրանքը»,– Ազատության հրապարակում հայտարարեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ավելի ուշ լրագրողներին հայտարարելով, թե ժողովուրդը կհուշի՝ ինչ ձևով կառաջնորդեն հետընտրական պայքարը:

Այն, որ հետընտրական բողոք է լինելու, արդեն իսկ տեսանելի է, քանի որ իշխանությունը որևէ կերպ չի փոխել ընտրությունների անցկացման մարտավարությունը՝ լինի դա ընտրակաշառք խոստանալ, թե վարչական ռեսուրս օգտագործել:

Այլ հարց է՝ արդյոք Հայաստանի կեղծ ու անկեղծ ընդդիմադիր ուժերը կզիջե՞ն «գլխավոր ընդդիմադիրի» տիտղոսը ՕՐՕ–ին. մի ուժի, որի ղեկավարներից երկուսը՝ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը ոչ վաղ անցյալում կառավարության ներկայացուցիչ էին:

«Մինչև ՕՐՕ–ի երկու «Օ–երը» չանցնեն այն ճանապարհով, ինչով մեր կուսակցությունն անցավ ՝ բազմաթիվ զրկանքներ, քաղբանտարկյալներ, շատ ու շատ խոչընդոտներ քաղաքական պայքարի ճանապարհին... թող դրանցով անցնեն, հետո նոր որոշենք՝ հավատա՞նք, թե՞ չհավատանք: «Երեկ իշխանություն, էսօր՝ ընդդիմություն», ես այդպիսի կարգավիճակի չեմ հավատում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

«Ելք» դաշինքի անդամ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ունենալ «թիվ մեկ ընդդիմադիր» դառնալու հավակնություն. «Ապրիլի 2–ը ցույց կտա, թե որն է թիվ մեկ ընդդիմադիր ուժը և որն ինչ հավակնություններ ունի»,– ասաց Արայիկ Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Հետընտրական պրոցեսների մասին մենք էլ ենք խոսել, մենք շատ ենք խոսել թավշյա հեղափոխության մասին, և եթե ընտրությունները լինեն էնպիսին, որոնք բավարար ապացույցներ կտան, որ էդ ընտրութունները կեղծվել են, ապա մենք էլ պատրաստ ենք հետընտրական գործընթացների: Սակայն մեր նպատակն է ապրիլի 2–ին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան ֆիքսել ժողովրդի կամարտահայտությունը»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, թե պատրաստ են զիջել թիվ մեկ ընդդիմադիրի տիտղոսը ՕՐՕ–ին, եթե իրենք դառնան իշխանություն: ««Ելք» դաշինքը չի ստեղծվել, որ լինենք ընդդիմություն, «Ելք» դաշինքը ստեղծվել է, որ իշխանություն լինի: Ապրիլի 2–ից հետո մենք լինելու ենք իշխանություն Հայաստանում, ՕՐՕ դաշինքը, ՀՀԿ–ն, մյուս ընդդիմադիր ուժերը կարող են լինել ընդդիմություն Հայաստանում, որևէ խնդիր չեմ տեսնում»,– ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ «Ելք»–ը ևս պատրաստվում է հետընտրական պրոցեսների. «Եթե «Ելք» դաշինքից մի ձայն գողացվեց կամ «Ելք» դաշինքից որևէ վստահված անձի մի մազ պակասեց, էնպիսի հետընտրական պրոցեսներ կսկսենք, որ որևէ քաղաքական ուժ կյանքում չի տեսել»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: