Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Socity

Ծեծում էին, գցում, նորից բարձրացնում, նորից ծեծում. երեք օր ադրբեջանական գերության մեջ. Ասկերանի բնակիչ

Ասկերանի Խրամորթ գյուղի 52-ամյա բնակիչ Աբել Համբարձումյանը ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանական գերեվարությունից ազատվելու հետո փորձում է վերականգնվել մղձավանջից, որի միջով անցել է գերեվարության օրերին։ Ֆիզիկական ցավեր ունի, ծեծի հետևանքով կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք, դժվարությամբ է տեղաշարժվում։ Աբելին խնամում է պատերազմի օրերին Գյումրի տեղափոխված ընտանիքը՝ կինը, որդին ու դուստրերը։ Աբելը մինչև հիմա չի հավատում, որ տուն է վերադարձել, գերության օրերին էլ ոչ մի վայրկյան նման հույս չի փայփայել։

NEWS.am-ի հետ զրույցում Աբելը հիշում է՝  ինչպես համագյուղացու հետ գերեվարվեցին նոյեմբերի 28–ին։

«Երեկոյան մոտ ժամը 5-ին ընկերս եկավ, ասաց՝ մի հատ գնանք, դաշտը նայենք, ցորենը դաշտից հանենք։ Գնացինք, մտանք դաշտ, որոշեցինք՝ որ կարելի է վարել, հետ դառնալուց մութ էր արդեն, որոշեցինք մյուս ճանապարհով գնալ, գիտեինք, որ այնտեղ դիրքեր ունեն, ուղղակի ստացվեց այնպես, որ ուղիղ դեպի իրենց գնացինք մինչեւ ճանապարհը թեքվելը, հենց ուզեցինք թեքվել՝ շրջափակեցին մեզ մոտ 15-20 զինվորականներ։ Կանգնեցրին, թե բա ի՞նչ եք անում, ասացինք՝ ոչ մի բան, եկանք դաշտը նայելու, մեզ իսկույն պառկեցրին գետնին, ձեռքերիցս բռնած քարշ տվին պոստ, Ռամիզի ավտոն էլ բերին պոստ, իրենց մոտ նստեցրին, ամեն մեկիս մի բաժակ թեյ տվին, ասում էին՝ հանգիստ եղեք, բաց ենք թողնելու ձեզ։ Ռամիզն ասաց՝ տղերք, եկել ենք՝ դաշտին նայենք, գնացեք, մեքենայում գարեջուր կա, վերցրեք, խմեք։ Այդ ընթացքում նրանք զանգում են իրենց հրամանատարին։ Մեկ էլ տեսանք՝ երկու մեքենաներ եկան, իրենց գնդապետն էր, եկան, թե ի՞նչ եք անում այստեղ, նույն ձեւով պատմեցինք։ Մոտ 2-3 րոպեի ընթացքում ասացին՝ արի մեզ հետ, նստացրեք մեքենան, դիմակը քաշեցին գլխիս, ինձ տարան մի ՈՒԱԶ, մյուսին՝ այն մեկը։ Դա տեւեց մոտ 25 րոպե, չգիտեինք՝ ուր են տանում, տարան մի դպրոցական հին սենյակ, դիմակները հանեցին, ամեն մեկիս մի աթոռի նստեցրին, ոտք ու ձեռքերս կապեցին ու մինչեւ առավոտյան ժամը 8-ը այդպես պահեցին։ Առավոտյան մեզ նստեցրին մի ԶԻԼ՝ ճաղավանդակներով, էլի դիմակները գլխներիս հագցրած, մոտ 2-3 ժամ տեւեց այդ ճանապարհը։ Հետո մեքենայից մեզ իջեցրին, երկուսիս նստեցրին ՆԻՎԱ-ի հետեւը, իրենք էլ վարորդի հետ՝ դիմացը։ Սա տեւեց մոտ 1-1,5 ժամ։ Հետո նորից իջեցրին, նորից ճաղավանդակներով ԶԻԼ գցեցին, ինձ՝ մի բանտախուց, Ռամիզին՝ մյուս։ Երկու թիկնապահ էին մեզ հսկում, արդեն դիմակներս հանել էին, ոչինչ տեսանելի չէր։ Ճանապարհը տեւեց մոտ 4 ժամ։ Մտանք մի բակ, այնտեղ մեզ իջեցրին, տեսանք, կարդացինք, որ ռազմական ոստիկանությունում ենք, մտածեցինք՝ երեւի Կիրովաբադ կամ Բարդա են տարել, չէինք իմանում, որ Բաքվում ենք։ Ձեռնաշղթաները հագցրին, կապեցին ջեռուցման խողովակից, դուռը փակեցին, գնացին մինչեւ առավոտ։ 8։30-9-ին նորից եկան բացեցին, դիմակները հագցրին գլխներիս, ձեռքերս շղթաներով կապեցին, տարան նստեցրին ինչ-որ փոքր մեքենա ու տարան քննչական մարմին։ Այնտեղ դիմակները հանեցին, երկու գնդապետ են, 7-8 հատուկջոկատայիններ՝ դիմակներով, մեզ նստեցրին աթոռներին ու սկսեցին հարցաքննել՝ ի՞նչ տարիք ունեք, ինչո՞ւ եք եկել դիրք։ Իմ հագին կար սպայական վերարկու, ասացին՝ դա որտեղի՞ց է, ասացի՝ վերարկու է էլի, տաքության համար հագել եմ։ Ասաց՝ ոչ, դուք հետախույզներ եք, եկել եք դիրքերը հետախուզելու, որ դիրքը վերացնեք, մի խոսքով՝ գործ էին սարքում գլխներիս։ Ռամիզին դուրս բերեցին սենյակից, ինձ սկսեցին հարցաքննել։ Հարցրին՝ քանի՞ տարեկան ես, ասացի՝ 52, ասաց՝ ուրեմն 90-ականների կռիվներին մասնակցել ես, ասացի՝ չեմ մասնակցել, դուք եք սկսել կռիվը, մեր գյուղը վառեցին, մենք բարձրացանք սարը, 1,5 տարի այնտեղ էինք ապրում, պատմեցի՝ ինչ կար։ Լավ ծեծեցին, 5-6 ժամ հարցաքննությունն ընթացավ, ծեծում էին, գցում, նորից բարձրացնում, հարցնում, եթե իրենց ուզածը չես ասում, նորից են ծեծում, ինչպես ինքն է ուզում, այդպես պիտի լինի։ Ծեծողները գնդապետերից մեկն էր եւ հատուկջոկատայինները։  Ամեն անգամ երկաթից ձեռնոցներով 7-10 անգամ ձախ կողիս են խփել, հետո՝ 2-3 անգամ աջ երիկամիս։

Հետո մեզ նորից նստացրին մեքենան, ինձ տարան այլ մեկուսարան, Ռամիզին՝ ուրիշ։ Գոռում էին, հայհոյում, երեկոյան մի փոքր կտոր հաց էին տալիս, ջուր չկա, զուգարան չկա։ Շատ անմարդկային պայմաններ 3 օր շարունակ։ Նրանց թիրախը ես էի տարիքիս պատճառով, թե դու պիտի ասես, որ Խոջալուի կռվին մասնակցել ես, հրամանատարն էլ այս մարդն է եղել, ձեզ հրամայել են, որ Խոջալուում կոտորեք։ Ասել եմ՝ ես այնտեղ չեմ եղել, գոնե ծանոթ մա՞րդ, ասել եմ՝ ոչ։

Երկրորդ օրը մեզ հետ Մարտունու Թաղավարդ գյուղից մի մարդ կար՝ Սեյրանը։ Տղան 12 օր առաջ զոհվել էր։ Բերեց, Հայաստանում հողին հանձնեց, վերադարձավ գյուղ։ Ես իրեն հարցրել եմ, ասաց՝ բարձրացա գերեզմանոց, որ ծնողներիս գերեզմանին այցելեմ, արդեն կեսը Ադրբեջանի հսկողության տակ էր, ճանապարհին մի դիրքը անցել, մյուսը չէր նկատել, մինչեւ գերեզմանոց բռնել էին։ Ես իր թարգմանիչն էի, նա չգիտեր ո՛չ ռուսերեն, ո՛չ ադրբեջաներեն։ Նրան էլ շատ ծեծեցին, արդեն վրան հալ չկար, հազիվ էր քայլում, ունքը՝ ճղված, բացի այդ իր պատմելով մոտ 20 օր Ստեփանակերտի հոգեբուժարանում պառկած էր եղել։ Հարց էին տալիս՝ որտե՞ղ ես ծառայել, ասում էր՝ ես չեմ ծառայել, վարսավիր եմ եղել, այնքան ծեծեցին, որ վերջում այնպիսի բաներ ասաց, որ ավելի վատ եղավ իր համար։ Նրան էլ պետք է բաց թողած լինեին, ուղղակի ասաց, որ 15 օր եղել եմ Ֆիզուլիի հատվածում, ինձ կանչել էին, որ սպաների մազերը կտրեմ, 5 օր մի տեղում եմ կտրել, 5 օր՝ մյուս, հարցրին՝ բա մյուս 5 օրը, ասաց՝ միայն այդ 5 օրը հրետանիում եմ աշխատել, այդտեղ դիրքում էի մնում։ Մեկ դա ասեց, վերջին օրն էլ, երբ մեզ պետք է Բաքվից 15-20 կիլոմետր հեռու ինչ-որ բանտ բերեին, երկուսիս բերեցին մեքենայի մոտ, ասեցին՝ չէ, այս մեկին տարեք բանտախուց, նա նոր ասաց, որ ինչ-որ առաջին աստիճանի մեդալ ունի։

Սեյրանին վերջին անգամ տեսել եմ ամսի 2-ին՝ ժամը 4-ի կողմերը, իրեն քարշ տալով էին բերում, չէր կարողանում քայլել, ոտքով խփում էին, որ գար, ասում էի՝ չի կարողանում քայլել, ասում էին՝ չի կարողանում քայլել, ուրեմն օգնի, ու ոտքով նորից խփում էին, 2 մետր այն կողմ էր գնում։ Շատ ահավոր վիճակում էր։ Մեզ մոտ կար մի կին, Սեյրանը եւ մի այլ տղամարդ, որին կինը կանչեց Արո, այդտեղից գիտեմ նրա մասին։ Երբ իջնում էինք առաջին հարկ մինչեւ քննչական տանելը, պատի տակ կանգնում էինք, կինը գոռում էր՝ վայ, թաղեմ ձեզ, վայ մեռնեք դուք, ջուր եմ ուզում, զուգարան եմ ուզում։ Բայց կարծես թե Ղարաբաղի բարբառով էր խոսում։ Անտանելի էր։

Մինչեւ տեղափոխելը, երրորդ հարցաքննության ժամանակ ինձ ասացին, որ եթե ուզում ես պատժաչափդ մի փոքր մեղմանա, մի պայման ենք դնում, դու պիտի ասես, որ այսինչ թվականին, այսինչ հրամանատարը, այսինչ քանակի զորքով ձեզ տարել են Խոջալու, այսքան մարդ են կոտորել։ Ասացի՝ չեմ կարող, ասաց՝ եթե չես կարող, եթե ես այստեղից դուրս գամ, այսքան մարդ քեզ կհոշոտեն, վախեցնում էր։ Ասացի՝ դե որ այդպես է, ինձ 3 օր ժամանակ տվեք, որ լավ մտածեմ։ Համաձայնեց, մտածեց, թե համաձայնելու եմ։ Ես չէի պատկերացնում, որ կարող է՝ հետ գամ, որովհետեւ ով գնում, գալիս էր բանտում, գոռում էր՝ մեր մատաղացուները ո՞ղջ են դեռ, չէի վախենում, արդեն սովոր էի։ Ասաց՝ քեզ 2 օր ժամանակ, ամեն ինչ լավ է լինելու։ Մեզ հետ բերեցին բանտ, հաջորդ օրը առավոտյան կիրակի էր, չէին տանում, մեկ էլ 3-4-ի կողմերը դուռը բացեցին 4 ջոկատայիններ, մի 2 անգամ ոտքով խփեցին, գլուխս այնքան ուժեղ խփեցին ջեռուցման խողովակին, որ ճռթաց, ընկա։ Մի քանի վայրկյան տեւեց, հանեցին, դիմակը քաշեցին գլխիս, ձեռնաշղթաներըով կապեցին, նստացրին մեքենան, բայց երկար ճանապարհ էինք գնում, իմ հաշվարկով քննչական չէինք գնում, արդեն մեկ ժամը անցել էր։

Թուրքերեն խոսում էին, հասկանում էի, որ ասում են՝ դեպի Հայաստան են գնում, ընկերս հակառակն էր հասկացել, ասացի՝ քիչ խոսիր, մեզ տանում են փոխանակելու։ Տարան մի բանտ, վերելակ նստացրին, իջեցրին, լավ ծեծեցին, հիմնականում հետեւից ոտքերիս էին խփում։ Երկուսիս մերկացրին, երկու կողմից նկարեցին, բայց առանձին, իրար չենք տեսել։ Ինձ նոր քաղաքացիական տաբատ եւ հողաթափեր տվեցին, տարան առանձին բանտախցեր, ուտելիք տվեցին առաջին անգամ, մի խնձոր եմ մենակ կերել։  Կես ժամ անց դուռը բացեցին, թե բա՝ շուտ հացը հավաքիր, նորից վերելակ նստեցրին, տարան ռազմական ոստիկանության նոր մեքենաներ՝ առանձին բանտախցերով։ Ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են մեքենան, քանի որ անցակետում էինք։ Ասացին՝ սրանց տանում ենք Հայաստանի կողմերը, ես այդտեղ արդեն ուրախացա, հասկանում էի։ Ձեռքերը ճաղավանդակներից գցում են ներս, մի երկու անգամ լավ խփում երկուսիս գլխին, ասում են՝ ինչո՞ւ եք տանում, բերեք այստեղ, հարցերը լուծենք, ասում են՝ չէ, թողեք՝ տանենք։ Տանում են, մոտ 2 ժամ անց ուղղաթիռների ձայներ ենք լսում, ընկերս ասաց՝ խաբել են մեզ, ուրիշ տեղ են տանում։ Կես ժամ անց դռները բացեցին կոստյումով հագնված մարդիկ, ձեռնաշղթաները հանեցին, մեր հագուստներն ուղղեցին, ասացին՝ մի վախեցեք, մեզ հետ հանգիստ եկեք։ Նայում եմ՝ ինքնաթիռ է՝ դուռը բաց, ռուսական զորքը կանգնած, մոտ 5 հոգի, գեներալ Մուրադովը եկավ մեզ բարեւեց, ասաց՝ տղերք, ո՞նց եք, ամեն ինչ լավ է, հանգիստ մտեք ուղղաթիռ։ Ռամիզը չէր համբերում, հարցրեց՝ պարոն գեներալ, մեզ ո՞ւր եք տանում, ասաց՝ ո՞նց ուր, Հայաստան։ Այդտեղ ավելի ուրախացանք։ Գիշերը 1-ին մեզ իջեցրին Էրեբունի հիվանդանոց, այնտեղ մեզ հայ սպաները դիմավորեցին, տարան իրենց մոտ, զանգեցին հարազատներին, խոսեցինք»։

Շարունակություն