Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Lifestyle

Հայրիկյանն ընտրություններն անվավեր դարձնելու կոչ կանի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

անցկացնել: «Փաստը» զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ՝ տեղեկանալու, թե որն է հավաքի անցկացման նպատակը:

– Միասնական կոչ կա: Հնարավոր է, որ ընտրություններին մասնակցող և դրա հետ հույսեր կապող ուժերը հիվանդագին կընկալեն դա կամ կունենան այլ փաստարկներ: Մեր մոտեցումն է՝ կեղծավոր սահմանադրությամբ ընտրությունների գնալ չի կարելի: Ուզում ենք առաջարկել, որ բոլոր ազնիվ քաղաքացիներն անվավեր դարձնեն ընտրությունները:

– Չգնա՞ն ընտրությունների:

– Ոչ՝ իրենց քվեաթերթիկը անվավեր դարձնեն, և եթե դա կրի զանգվածային բնույթ՝ կարող է որոշակի դերակատարություն ունենալ մեր ընդհանրական կյանքում: Պետք է արագ կերպով հասունացնել օրինավոր սահմանադրություն ունենալու գերկարևոր խնդիրը:

– Հետագա ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

– Նախևառաջ պետք է նոր սահմանադրության հարցը լուծել, համապատասխան ընտրական օրենսգրքով ու կարգին ընտրություններով ձևավորել օրինավոր իշխանություն: Գիտե՞ք՝ ընտրակաշառք կոչվածը ինչպես պետք է վերացնել:

– Ինչպե՞ս:

– Ազգային անվտանգությունը հսկայական գործակալական ցանց ունի: Պարզում է, որտեղ են ընտրակաշառք բաժանում, մի 10 հոգու արագացված կարգով հրապարակավ դատում են, և ընտրակաշառքը վերանում է: Ով խոստումներ տալով օրենքից չբխող հայտարարություններ է անում՝ նրան միանգամից հանում ես՝ ամեն ինչ կարգավորվում է: Բայց դրա համար պետք է իսկապես բարի կամք ունեցող և օրենքով առաջնորդվող կառույց ունենալ:

– Իսկ մենք ունե՞նք նման կառույց:

Չունենք, դրա համար էլ հետին նկատառումները շատ ակնհայտ են: Աշխարհի շատ երկրներում, եթե դու իշխանական լծակներ ունես կամ բիզնեսով ես զբաղվում՝ չպիտի մասնակցես քարոզարշավին: Այդ հարցերը կարելի է կարգավորել և արդար, օրինական ընտրություններ կազմակերպել: Կամ ի՞նչ է նշանակում աղքատ կոմկուսին պարտադրել պարտքով փող ճարել նախընտրական գրավը վճարելու համար: Թող էլի գրավ լինի, բայց ոչ այդքան մեծ:

– Ընտրական օրենսգրքի՞, թե՞ հենց Սահմանադրության դրույթների դեմ է Ձեր պահանջը:

– Մեր այսօրվա Ընտրական օրենսգիրքը բխում է Սահմանադրությունից և ինչ մասնավոր հարցի մասին էլ որ խոսենք, միևնույնն է, նախևառաջ նկատի ունենք Սահմանադրությունը: Այդ հարցերը սահմանադրորեն պիտի կարգավորվեն:

– Պարոն Հայրիկյան, չե՞ք փոշմանել, որ չշարունակեցիք պայքարը:

– Ոչ: Հայաստանի, հայրենիքի ու հանրության առջև ծառացած խնդիրները պահանջում են գրեթե համազգային ուժերի ի մի բերում: Եվ դրա համար մինչև վերջին պահն էլ փորձում էինք և՛ միավորել, և՛ միավորվել: Նույնիսկ ՕՐՕ–ի հետ փորձեցինք, տեսանք չի լինում: «Ելքի» հետ փորձեցինք, չստացվեց: Տեսա, որ չի ստացվում անել այն, ինչ արել եմ 1991 թ.՝ անկախության հանրաքվեն, ավելորդ համարեցի, բայց դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես պայքարից դուրս գալ:

– Դրա համա՞ր էլ ընտրել եք ընտրությունները անվավեր դարձնելու կոչը:

– Ոչ թե դրա համար, այլ՝ ի վերջո միասնական ուժերով այդ նույն բանը պիտի անեինք, այն է՝ չեղարկել Սահմանադրությունը: Բայց հիմա որոշեցինք, որ եթե միասնական ուժերով չի լինում, գոնե գաղափարը ասպարեզում թողնենք, մենք այդ ճանապարհին պիտի վերադառնանք: Ե՛վ Արցախում է Սահմանադրությունը սխալ հիմքերի վրա, և՛ այստեղ, երկուսն էլ պետք է ուղղել:

– Դուք հիմա այդ ճանապարհի՞ն եք:

– Իմ հիմնական խնդիրն եմ դա համարում: Ե՛վ այսօրվա, և՛ վաղվա հիմնական խնդիրը Սահմանադրությունն է, դա է առանցքային հարցը, ոչ թե սրա–նրա թոշակ բարձրացնելու սուտ խոստումները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: