Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

«Քյանդրբազություն սատանի մայլում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավն ինչպես և սպասելի էր, աչքի էր ընկնում լայն ֆինանսական և այլ ռեսուրսների կիրառմամբ և ներգրավմամբ։ Սա հասկանալի է, քանի որ բնականաբար իշխանության կուսակցությունը օգտագործելու էր, ինչպես նախկինում, իր բոլոր վարչական ռեսուրսները։ Այս ռեսուրսների իրականացումն ապահովելու էր ՀՀԿ քարոզչության արտաքուստ բազմամարդությունը, քանի որ կառավարման բոլոր օղակների ու նույնիսկ կրթօջախների վրա մարդաքանակի ապահովման խնդիր էր դրվում։ Որքան էլ այս գործելաոճը տարօրինակ է զարգացած հասարակարգերում, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ հայաստանյան իրականության մեջ այս երևույթը լայն տարածում ունի։

Սակայն միաժամանակ այս գործելաոճը բավական տհաճ է նայվում առնվազն Գյումրիում Հանրապետականի քարոզչության ֆոնին։ Չցանկանալով Գյումրին և Շիրակի մարզը գնահատել որպես ընդդիմադիր, ինչը հաճախ արվում է, պետք է շեշտել, որ իշխանության դիրքերն այստեղ և անցած խորհրդարանական և նախագահական ընտրություններում շատ թույլ է եղել։ Պատճառը կարծես թե հասկանալի է՝ Շիրակը ամենածանր վիճակում գտնվող մարզն է։ Սակայն սա նկատի ունենալով Հանրապետականը, ինչպես նախորդ տեղերում, իր քարոզարշավը տանում էր միևնույն սկզբունքներով՝ ապահովել մարդաքանակ։

Սրան ավելացավ նաև Գյումրիում ՀՀԿ առաջնորդների փոքր–ինչ զավեշտալի կեցվածքը։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները՝ թերևս նկատի ունենալով շիրակցիների հումորը, հանդես էին գալիս անեկդոտներով։ Սա ամենաթույլ տակտիկան էր, որի միջոցով Հանրապետականը փորձում էր շահել շիրակցիների վստահությունը, քանի որ, համաձայնենք, Հանրապետական ողջ կուսակցությունը չի կարող գոնե հումորի հարցում մրցակցել շիրակցիների հետ։

Սակայն սա ցույց է տալիս նաև այն փաստը, որ իշխանության կուսակցությունը պարզապես չգիտի ինչպես մոտենալ ծանր սոցիալ–տնտեսական պայմաններում գտնվող մարզի ազգաբնակչությանը։ Հումորն անշուշտ վատ բան չէ, սակայն, երբ այդ հումորը ամենախիստ գծերով հակասության մեջ է մտնում իրականության հետ, ապա պետք է նշել, որ այն արդեն սկսում է սրել հանրային տրամադրությունները։

Այստեղ պետք է շեշտել, որ սա բոլորվին էլ չի նշանակում, թե իշխանության կուսակցությունը պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսևորեր Շիրակում քարոզչության պարագայում, քանի որ մեկ ամսվա նախընտրական քարոզչությունը շատ քիչ է շիրակցու և ընդհանրապես հայաստանցու վստահության քվեն շահելու համար։ Իսկ այդ վստահությունը իշխանության կուսակցությունը պարզապես չունի իր տարիների գործունեության արդյունքում։ Ընդ որում պետք է շեշտել, որ այդ վստահության քվեն չի լինում և չի արտահայտվում ընտրություններում հավաքած տոկոսների տեսքով։ Գաղտնիք չէ, որ իշխանության կուսակցությունն իր տոկոսները հավաքում իր տարատեսակ վարչական և այլ լծակների կիրառմամբ, սակայն միաժամանակ հասկանալի է նաև, որ այդ լծակները կարող են ապահովել տոկոսներ, բայց ոչ երբեք իրական հանրային վստահություն և հավատ։

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: