Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
Culture

Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ

Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Այս մասին իր հերթական ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Ես չեմ դադարելու խոսել դեռեւս այն իրականության մասին, որի մեջ մենք ապրում ենք: Եւ դարձյալ որպես պատգամ եւ ուղեցույց ուրիշ տեղ չունեմ ես նայելու, բացի Աստվածաշունչ մատյանը, Սուրբ գիրքը, որը դժբախտաբար մեզ համար շատ հաճախ եղել է ժամանակ առ ժամանակ ընթերցելու քիչ, թե շատ գեղարվեստական գիրք, երբեմն էլ նեղության մեջ կամ հիվանդության ժամանակ փորձելու ինչ-որ բան գտնել այնտեղ, նույնիսկ մոգական, կախարդական ուժ հաղորդելու եւ այդպիսով փորձելու մեր բավարարվածությունը գտնել:

Այս օրերին անընդհատ ես աղոթքի, խոկումի, մտածումների մեջ փորձում եմ հասկանալ, թե հոգեւոր բովանդակությամբ ինչ է տեղի ունեցել եւ ինչ պիտի տեղի չունենա եւ ինչպես պետք է լինի մեր կյանքի զարգացումը, եւ այդ իմաստով, այո, ես դարձյալ շեշտելու եմ եւ ասելու եմ՝ մինչեւ այն ժամանակը, երբ բոլորով անխտիր՝ մեր երկրի առաջին պատասխանատուներից սկսած, երբ մենք չընդունենք, որ պարտվել ենք: Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Ես մի փոքր կանդրադառնամ, թե ինչպիսի արձագանքներ են եղել մեր նախկին խոսքերին, եւ մենք շեշտելու ենք դա՝ մինչեւ մենք չճաշակենք եւ չընդունենք խորությամբ, թե ինչպիսի վիճակում ենք գտնվում, մենք չենք կարող վերականգնումի տեսիլք ունենալ, ինչքան էլ գեղեցիկ այն ձեւակերպենք: Ո՛չ բիզնեսն է մեզ օգնելու, ո՛չ տնտեսությունն է օգնելու, ո՛չ էլ պարզ, մեծ ճառերն են օգնելու մեզ: Մեզ օգնելու է մեր ինքնագիտակցությունը, ինքնաճանաչողությունը եւ իրավիճակին ճիշտ գնահատական տալը հոգեւոր իմաստով, բովանդակությունը հասկանալ եւ այդպես փորձել առաջ շարժվել:

Մեզ նաեւ ասում են, որ աշխարհիկ գործերով մի զբաղվեք, զբաղվեք հոգեւոր գործերով եւ ազգը համախմբելով: Այո, մենք հենց դրանով էլ զբաղվում ենք: Ուրեմն պիտի դադարեցնենք բոլոր սոցիալական ծառայությունները, ուրեմն պիտի դադաերցնենք բոլոր տեսակի աջակցությունները, որոնք ձեր կարճ գլխում աշխարհիկ գործեր են»,-ասում է նա:

Նրա խոսքով` մեր ամբողջ գործունեությունը, առաքելությունը հիմնված է Աստծո պատգամի եւ խոսքի վրա, որի մեջ կարեւորագույն արժեքը՝ մարդը՝ որպես Աստծո ստեղծագործություն, ոչ թե որպես հումանիստական մոտեցում, ստեզծագործության թագն ու պսակը, որպես Աստծո հետ հաշտության գործիքը, փրկության ճանապարհորդը եւ նաեւ մարդու արժանապատվությունը բոլոր առումներով, եւ հետեւաբար, այս երկիրը մեր երկիրն է, սա կենսագրությունն է, մեր կյանքն է՝ իրա անցյալով, ներկայով, եւնաեւ ապագայով։

«Եւ այն ժամանակ, երբ այդ ծառայությունները բազում առիթներով եւ առումներով այս եկեղեցին իրականացնում է, ոչ մեկի աչքի եւ գլխի մեջ տեղ չի գտնում, որ դրանք աշխարհիկ գործեր են։ Եւ նույնիսկ այդ աշխարհիկ ասողներն են ակնկալում այդ աջակցությունը, եւ հսկայական բեռ է վերցվում հենց պետության ուսերից, որը, ես կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Այս խոսքերի համար էլ կարող եք քննադատել եւ նախատել, բայց դա այդպես է։ Եւ մենք բոլոր ծառայությունները կատարում ենք միայն ու միայն հոգեւոր բովանդակությամբ եւ արժեքով։ Հանեք մեր կյանքի ոլորտներից Աստծո ներկայությունն ու հոգեւոր բովանդակությունը, ամեն ինչ կդադարի գոյություն ունենալուց։ Այո, մենք պարտվել ենք մեղքին, եւ այս գիտակցությունը պետք է ամեն օր մեր մեջ լինի, սովորական չդառնա նորից մեր կյանքը, որովհետեւ մենք սովորական վիճակում չենք գտնվում։ Մենք կարող ենք հաղթահարել դա եւ սերնդեսերունդ ունենալ մեր փրկության ճանապարհը թե՛ երկրում եւ թե՛ երկնքում, եթե մեր հայացքները նաեւ այնտեղ են ուղղված»,- ասում է Տավուշ թեմի առաջնորդը։

Գալստանյանի խոսքով` մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։

«Ի՞նչ է նշանակում մենք պարտվել ենք մեղքին։ Որոհետեւ մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մեծ իմաստով մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Այս սկզբունքներն են, որոնց մենք չփորձեցինք անդրադառնալ։ Ծաղրվեց, խավարամիտ համարվեց ամեն ինչ, ազգային նկարագրի տեսիլքը դարձավ հետադիմական, դարձավ ոչինչ, կոսմոպոլիտիզմը դարձավ առաջադիմական, կրթությունը դարձավ ուղղակի ինչ-որ մի բան, որը պարտավոր ենք անել դպրոցում, թե դրսում, կրթությունը չդարձավ դաստիարակություն, չդարձավ ուղղություն, նկարագիր, չդարձավ ի վերջո մարդու ստեղծագործություն։ Գիտելիքը դարձավ զուտ փող վաստակելու միջոց, ոչ թե ներդնելու, ոչ թե զարգացնելու, ոչ թե զորացնելու, այլ դարձավ ուղղակիորեն առեւտուր, մտքի վաճառականություն դարձավ։ Եւ ես, երբ այս բոլորի մասին մտածում եմ եւ մտածում էի, անդրադառնում եմ, որ մենք, ինչպես դեռ 90-ական թվականների սկզբին, երբ մուտք էինք գործում մեր անկախության պատմության այս շրջափուլը, հստակ էր մեզ համար, որ մենք դառնում ենք անապատի ժողովուրդ։ Այն պատմությունն է կրկնվում մեզ համար, երբ Աստված եգիպտական գերությունից դուրս էր բերում իր ժողովրդին։ Կհավատաք այդ պատմության ճշմարտացիությանը որպես պատմական դեպք, թե չեք հավատա, բայց դա իրականությունն է որպես ուղերձ եւ կենդանի օրինակ, եւ տեսեք զուգադիպությունը. Ամբողջ այդ անապատի պատմության մեջ, որի մեջ հիմա նաեւ մենք ենք գտնվում, մենք չենք ազատագրվել, այլ ազատագրության ճանապարհի մեջ էր մտել, եւ մենք էլ մեր անկախության հռչակումից ի վեր չենք ազատագրվել գերությունից, մենք ընթանում ենք այդ ճանապարհով։ Մենք ազատագրված լինելու տեսիլք ունենք, բայց չենք ձեւակերպել դա, ազատությունը ի՞նչ է մեզ համար, ինչի՞ց ենք ազատագրվելու։ Սա խորքային հասկացողություն է մեզ համար եւ դժբախտաբար մենք մեր բոլոր ժամանակների կառավարիչներից սկսած չձեւակերպեցինք դա։ Այնպես, ինչպես անապատի ժողովուրդն էր։ Այո, ստեղծվեցին կառույցներ, կարգվեցին դատավորներ, զանազան պատասխանատուներ այդ թափառող ժողովրդի համար, տղի ունեցան զանազան դեպքեր դավաճանության, ոչ դավաճանության, հերոսական հաղթանակների դեպքեր տեղի ունեցան, տրվեցին օրենքներ, կարգեր։ Եւ ճիշտ այդ ժամին, երբ պետք է սրբագրոծվեր ժողովուրդը եւ իր ուղղությունը որդեգրեր դեպի վերջնական ազատագրում, դեպի Ավետյաց երկիր, ժողովուրդն իր առաջնորդներով խրախճանքի մեջ էր՝ ոսկե հորթի պաշտամունք ունենալով, այսօրվա լեզվով՝ բիզնեսի պաշտամունքն ունենալով։ Ոսկե հորթը խորհրդանշում է այն բոլոր արատները, որոնք գոյություն ունեն կյանքում։ Ամբողջացնելով՝ մենք պարտվեցինք ոսկե հորթին, մոռացանք, ընդհանրապես մեր կյանքից դուրս դրեցինք Աստծո ուղղության պատգամը։ Եւ այս ճանապարհի մեջ աստվածպաշտությունը դժբախտաբար խոցվեց անձնապաշտությունից, կռապաշտությունից եւ արձանապաշտությունից։ Եւ ինչպես մեր ժողովրդի մեջ ընդունված է ասել՝ Հայկը պարտվե՞ց գոռոզ Բելին, ես ասում եմ՝ ոչ, խոցվեց գոռոզ Բելից։ Մենք 30 տարի դեգերում ենք անապատում, սա պետք է յուրաքանչյուրիս մտածումի առարկան դառնա, մենք պատրանք չպետք է ունենանք, որ արդեն Ավետյաց երկրում ենք։ Մենք հիշել ենք շատ եւ դեռ կհիշենք, եթե չմաքրվենք այդ ախտից, 30 տարի առաջ եղած մեր գերության օրերի քաղցրությունը, ինչպես այդ ժողովուրդն էր հիշում, ազատության ճանապարհի մեջ գտնվող ժողովուրդը հիշում էր դեռ իր կենցաղից պարտված լինելը։ Ազատությունը պարտվեց կենցաղին։ եւ Աստված պատգամեց՝ ասելով՝ դուք չեք տեսնելու Ավետյաց երկիրը, տեսնելու են նրանք, ովքեր ազատության ճանապարհի մեջ ձեւակերպել են եւ ընթանում են դեպի այդ ազատությունն ու ազատագրումը»,-ասում է նա։

Սրբազանի խոսքով` մեր դիմաց 10 տարի ժամանակ կա ամփոփելու մեր դեգերումները անապատում եւ հաստատելու եւ նվաճելու:

«Ամեն մարդ, ով ունեցել է գերության հիշողություն, ով ապրում է այդ գերության հիշողության կանոններով, նա մասնակցություն չի ունենալու եւ պատրաստ պիտի լինի չտեսնելու ավետյաց երկիրը։ Բայց ավետյաց երկիրը լինելու է, լինելու է մեր աղետյաց երկիրը։ Դաժան է լինելու դա չտեսնելը, այո, բայց դա անձնապաշտությունից վեր է, դա մեր հավիտենական ժողովրդի սերնդեսերունդ օրհնվելու պատգամն է։ Մենք ամիսներ շարունակ, եթե չասեմ տարիներով, անընդհատ խոսել ենք այսօրվա մասին, խոսել ենք, որ մեզ հաշտության օրակարգ է պետք։ Հաշտության օրակարգը չի նշանակում լղոզված իրականություն, ձեռքի ձեռքի տալ եւ վերջանալ, հաշտության օրակարգ նշանակում է՝ ամեն մարդ իր պատասխանատվությունը պետք է կրի դրա համար, մերձենա դրա համար։ Եւ առաջին հերթին այդ առաջարկությունը պիտի գա կառավարիչներից։ Հաշտության օրակարգը հրամայական է եղել եւ մնում եւ մնալու։ Այո, դա արյուն է պահանջում։ Աստված իրենից հեռացած ժողովրդի հետ հաշտվեց իր զավակի արյունով։ Հաշտությունը դյուրին բան չէ, դա զոհաբերություն է պահանջում, կտրվել է պահանջում բոլոր կապանքներից ու կախվածություններից։ Եւ այսօր էլ, այո, մեր իրավիճակին լուծում է անհրաժեշտ եւ այդ լուծումը այլ տեղից չի գալու, ժողովուրդը չի առաջարկելու, ոչ մեկ չի առաջարկելու այդ լուծումը, դրա պատասխանատուն պետք է լինեն մեր կառավարիչները։ Մենք ամիսներ առաջ նշեցինք ամիսներ առաջ, որ նշան մի փնտրեք տարբեր ձեւերով, մի փորձեք Աստծուն, նա ասում էր՝ այդ նշանը դաժան է լինելու, հնարավորությունը տվել է մեզ Աստված, այդ նշանի մեծագույն արտահայտությւնը մեր հաշտությունն է, որովհետեւ տունը որ մեջտեղից բաժանված է, դա սատանայից է եւ ավերակ է դառնալու։ Լղոզված խոսքեր չեն եկեք հաշտվենք, դա բոլորի պատասխանատվությունն է պահանջում, առանց մեղքը բարդելու ուրիշի վրա։ 30 տարի մեղադրել ենք բոլորին, բացի մեզնից։ Բոլորը ուրիշի աչքում մեղավոր են, բա ձե՞ր մեղավորությունը։ Պայմաններն են մեղավոր, հանգամանքներն են մեղավոր, աշխարհաքաղաքական վիճակներն են մեղավոր, սահմանների փակ լինելն է մեղավոր, նախկիններն են մեղավոր, ով ասես՝ մեղավոր է, ոչ ոք չասեց՝ ես եմ մեղավոր։ Հիսուսը ինքը վերցրեց բոլորի մեղքը իր վրա մարդկության հետ հաշտվելու համար։ Սա բացակայում է մեզ մոտ, որոհետեւ մեզ համար հավատքը կենդանության համար շատ քիչ աղերս ունի, այն մեզ համար պաշտամունքի մաս է կազմում երեւի, ավանդության մաս է կազմում»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդը ամփոփեց քարոզը ասելով, որ այս պատերազմը միջադեպերից մեկն էր, որ մեզ դաժան կերպով կանգնելու միջոց, հնարավորություն է տվել՝ հասկանալու, խորությամբ վերագնահատելու եւ ընթանալու դեպի ավետյաց երկրի տեսիլքը։

«Եւ այս պատճառով ինձ համար ամենասիրելի, մարգարեական, ցեղասպանության օրերից հետո գրված մեծագույն մարգարեությունը, որը մեզ համար ամենօրյա խորհուրդ պիտի լինի, վահան Տերյանի գրած տողերը, որոնք գրվել էին ցեղասպանությունից հետո տարաբախտ դարձած ժողովրդի համար եւ երբեք դադարեց ճշմարտություն լինելուց եւ նաեւ այս օրվա համար են՝ ասելք, որ «որպես փյունիք կրակից կելնես, կելնես նոր, գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր, արիացիր սիրտ իմ, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ՝ որպես լույս, լեռն է մեր կանգուն»։ Դա պիտի լինի մեր ճանապարհը, բայց առանց հպարտության, այլ խոնարհումով, գիտակցությամբ, զղջումով,ապաշխարությամբ, արդեն իսկ մեր հերոս եղբայրների արյունը՝ որպես ապաշխարության, սրբագործման ճանապարհ, մեզ համար հեղվել է ընթանալու դեպի ավետյաց երկիր եւ պատրաստ լինելու նույնիսկ չտեսնեու այդ ավետյաց երկիրը, բայց պատրաս լինելու ծառայելու այն տեսնելու համար»,-հավելեց նա։