Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Նիկոլը հիմա հանձնում է Արցախը, հետո Մեղրիով հանձնելու է Սյունիքը․ սպասվող միջպետական փաստաթուղթը կարող է դառնալ մեր հայրենիքի կորստի վերջին մեխը․ Միքայել Մինասյան

Ամենահաճախ հնչող հարցը հետևյալն է. ինչո՞ւ պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա: Հատկապես, որ Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունից բխող խաղաղարար մեխանիզմների կիրարկմանը մնացել է 12 ժամ, վերջանում է 00:00-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ի՞նչ կարող են անել նոր բանակցողները։

Պատասխանը շատ հստակ է, բայց մինչև այդ ցանկանում եմ հիմնավորել, որ այս դավաճանի ստորագրած փաստաթուղթը ծրագրված օպերացիա էր, որի սկիզբը դրվեց 2.5 տարի առաջ։

Այդ ծրագրի համար Նիկոլին պետք էր.

-Իշխանություն՝ Հայաստանում:

-Խամաճիկային իշխանություն՝ Արցախում:

-Գրպանային Ազգային ժողով:

-Հնազանդ Սահմանադրական դատարան:

-Եվ վերջում էլ մի մարդ, որն ամեն ինչ կստորագրի։ Դա էլ անիմաստ նախագահն է։

Նիկոլը գրեթե առանց դիմադրության հավաքեց այդ ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գործիքները։ ՍԴ-ն իհարկե դիմադրեց որքան կարողացավ, բայց ի վերջո Նիկոլը դա էլ վերցրեց։

ՍԴ-ն «սեփականաշնորհելուց» ուղիղ 10 օր անց՝ սեպտեմբերի 25-ին, նա տապալեց բանակցությունները՝ հայտարարելով, թե «իշխանությունը հորից ժառանգած» Ալիևի հետ բանակցելն իմաստ չունի, քանի որ նա չի վայելում «Ադրբեջանի ժողովրդի մանդատը»: Նիկոլը երկիրը ներքաշեց պատերազմի մեջ և համաձայնեց կապիտուլյացիայի՝ մերժելով նախքան այդ Ռուսաստանի կողմից արված բոլոր հայամետ միջնորդությունները:

Իսկ մինչև այդ ժողովրդին պետք էր մոլորեցնել, թե մտածում է բանակի մասին։ Եվ սկսեց ռազմական ուժի և հայրենասիրական «դուխի» բուտաֆորիայի ստեղծումը.

1. Ժողովրդին մանիպուլացնելով և պսևդո-հայրենասիրական հանդիսավորությամբ Աշոտիկին ուղարկեց բանակ և հետ բերեց ճիշտ ժամանակին:

2. Գնեց հակաօդային պաշտպանության բարոյապես հնացած համակարգ՝ փող աշխատելով օֆշորային գործարքից և անպաշտպան թողնելով Արցախի ու Հայաստանի երկինքը:

3. Թանկ գնով ու մեծ աղմուկով գնեց ՍՈւ-30-եր՝ առանց մարտագլխիկի, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ օր, նույնիսկ մեկ ժամ օդ չբարձրացան:

4. Ընդգծված ոչինչ չարեց, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը, թուրքական և այլ երկրների արտադրության ԱԹՍ-ներ ներգրավելով, հաշված ամիսների ընթացքում ռազմական բալանս է խախտում:

5. Հետևողականորեն քանդեց բանակի մատակարարման ամբողջ համակարգը՝ զենքի և զինամթերքի ռուսական անվճար մատակարարումից մինչև սննդի՝ էլեմենտար հարցեր:

6. Սկսեց բանակի սննդի մատակարարման «կլուբնիկ» օպերացիան, որը հանգեցրեց նրան, որ պատերազմը սկսելուց օրեր անց մասնավորները օբյեկտիվորեն չկարողացան ապահովել կռվող զորքի սնունդը։

7. Սորոսականների լոբբինգով ԱԱԾ տնօրեն նշանակված Արգիշտի Քյարամյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնի հակառուս Արմեն Գրիգորյանի նշանակումների պատճառով՝ երկիրը զրկեց գործընկերների կողմից փոխանցվող հետախուզական և հակահետախուզական տվյալներից, թեև փաստերով Նիկոլին տեղակացրել էին այդ երկուսի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին։

8. Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար և արտգործնախարար նշանակեց մարդկանց, որոնք երկուսն էլ «պերսոնա նոն գրատա» էին ՌԴ-ում և նրանց մուտքը Ռուսաստան պաշտոնապես փակ է առաջիկա տարիներին: Նախքան նրանց նշանակումը, այդ մասին պաշտոնապես տեղեկացվել էր ՀՀ իշխանությանը: Նրանք միևնույն է նշանակվեցին։

9. «Լավ հաշվարկված» օպերացիայի շնորհիվ՝ վատթարացան Իրանի հետ հարաբերությունները, որի արդյունքում վերջին 30 տարում քաղաքականապես հայամետ Թեհրանը պատերազմի օրերին միառժամանակ փակեց իր օդային տարածքը Հայաստան մատակարարվող օդանավերի համար և դրսևորեց ընդգծված պրոադրբեջանական կեցվածք։

10. Վերջնականապես ու հիմնավոր փչացրեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Դրա պատճառը Յուրի Խաչատուրովի կալանքն էր, որը Նիկոլի համար դարձել էր սկզբունքի հարց: Արդյունքում՝ Խաչատուրովն այդպես էլ չկալանավորվեց, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ում անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեց:

Այս ցանկը չափազանց երկար է։ Ու քանի որ Արցախի հանձնումը մեծ ու ծանր օպերացիա էր, ապա Նիկոլը նաև պետք է հոգար հանրային տրամադրությունների մասին։ Այդ նպատակով.

-Դիվական օրենքներ ընդունեց ու լռեցրեց ազատ խոսքը։

-Աննայի հետ կառուցեց ստի վրա հիմնված ռազմական պրոպագանդայի համակարգ՝ բաղկացած ամենահավատարիմներից:

-Ստեղծեց հայկական ֆեյք օգտատերերի 20.000-անոց այնպիսի «բանակ», որ ցանկացած իրականություն կարող էին խեղել, ցանկացածին կարող էին լռեցնել։

Ահա և վերջ։ Նիկոլը պատրաստ էր։ Առավել ևս, որ կար մի շատ կարևոր, Նիկոլին խրախուսող հանգամանք. Նա ինչ էլ աներ՝ միջազգային հանրությունն ու դեսպանատները լուռ էին։ Դատարանի մուտքեր էր փակում, մամուլին ճնշում, մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում, կալանավորում՝ առանց հիմքի, ՍԴ-ն գրավում։ Նիկոլն ինչ ուզում, անում էր՝ միջազգային ու ներքին հանրության ծափողջյունների ներքո։

Միջազգային հանրությունը լռում է, որովհետև Նիկոլից ավելի հարմար ղեկավար չի եղել՝ կառավարելի, վախկոտ և պաշտոնամոլ։

Ռուսաստանին հաճոյանալու համար հայկական զորքը ուղարկեց Սիրիա՝ խախտելով հավասարակշռությունների մի շատ նուրբ համակարգ՝ հարվածի տակ դնելով քրիստոնյա և հայ համայքները Սիրիայում՝ թիրախ դարձնելով Հայաստանն ու Արցախը։

Սորոսի հանդեպ պարտքի զգացումից ելնելով՝ առանցքային աթոռները զիջեց գործակալական ցանցին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դրանից վախեցած՝ լիզում էր «ռուսի սապոգը»՝ կատաղացնելով Արևմուտքին։ Դրանից էլ սարսափած՝ Արևմուտքին խոսք էր տալիս, որ կպայմանավորվի Արցախի շուրջ։

Արդյոք այս ամենն արեց հատո՞ւկ։ Չգիտեմ, բայց իրագործեց հետևողականորեն։ Իսկ հիմա միջազգային հանրությունը դեռ լռում է։ Լռում է, որովհետև Նիկոլը պարտավորություն է ստանձնել այս հայտարարությունը փաստաթուղթ դարձնել, որը դեռ պետք է վավերացվի սեփականաշնորհված ՍԴ-ի և լեգիտիմացնի հնազանդ ԱԺ-ի կոցմից:

Հիմա ինչ վերաբերում է, թե ինչու պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա։ Մի պարզ պատճառով։ Նիկոլը պետք է հեռանա, քանի դեռ չի ավարտել իր ծրագիրը։

Նա հիմա հանձնում է Արցախը, հետո՝ Մեղրիով, հանձնելու է Սյունիքը։ Իսկ դա նշանակում է՝ Հայաստանը։ Նիկոլը պիտի հեռանա, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը նույնությամբ չդառնա միջպետական պայմանագիր։ Նիկոլը պիտի հեռանա, որովհետև նա ի վիճակի չէ որևէ կետի համար պայքար մղել, սահմանները հետ բրդել, ապահովել արցախցիների, սյունեցիների և հայ ժողովրդի հետագա անվտանգությունը։

Նիկոլը պետք է հեռանա, որովհետև առաջիկայում սպասվող միջպետական փաստաթուղթը կարող է դառնալ մեր հայրենիքի կորստի վերջին մեխը։ Պատերազմից հետո ավելի ճակատագրական են այս բանակցությունները։ Նա տալու է ամեն ինչ։ Զիջելու է՝ ինչ ուզեն։

Ու հիմա հասկացել է, որ իրեն խանգարում են ու ռեպրեսիականներով ձերբակալում է բոլորին՝ արցախյան հերոսամարտի գեներալներին, ազամարտիկներին, ընդդիմադիր գործիչներին, խուզարկում տներ, ներկայացնում այլանդակ ու հնարովի մեղադրանքներ։ Ու դա անում է Արցախը հանձնելուց հետո։ Ու դա հասարակության լռության ներքո, որովհետև Հայաստանում վախենում են, որ եթե Նիկոլը գնա, հները կվերադառնան։

Ու հիմա կանգնել ենք մի սյուրռեալիստական փաստի առաջ. Անցյալի վախերն ավելի զորեղ են, քան Արցախի ներկա և Հայաստանի ապագա ոչնչացումը, ինչը, ցավոք, կարճ ժամանակի հարց է։

Մարդիկ տեսնում են, որ Նիկոլը դավաճան է, վախկոտ ու հանձնվող։

Մարդիկ տեսնում են, որ այդպես էլ շարունակելու է։ Ու արդեն հասկացել են, որ Նիկոլը կործանել է Արցախը և կործանում է Հայաստանը։ Վախենալով անցյալի ուրվականներից կամ իրենց սխալ ընտրությունից՝ ոմանք ամաչում են խոսել։ Ու լռում են։ Մինչդեռ պատերազմն այն նոր ջրբաժանն է, որտեղ եթե Նիկոլի հետ ես՝ դավաճան ես։ Սա է իրականությունը:

Ավելին, հիմա պատվերով կամ նույն վախերի պատճառով հնչում են կոչեր, թե «Ինչ եղել է, եղել է», «Նիկոլին հիմա փոխել պետք չի», «Ավելի լավ է Նիկոլը, քան հները»։

Նախ պատասխանում եմ. Ավելի վատ, քան Նիկոլը, անհնար է։ Ով լինի, ավելի լավ կլինի։ Իսկ եթե վատը լինի, փոխե՜ք:

Զգուշացնում եմ. Նիկոլը գնալու է մինչև վերջ։ Գնալու է Ձե՛ր ու միջազգային հանրության լռության ներքո։

Հանձնել է Արցախը։ Ու կանգ չի առնում։ Հանձնելու է Սյունիքը։ Իսկ Ձե՞զ։ Էլի եք լռելո՞ւ։ Նիկոլին դեռ պահելո՞ւ եք Ձեր վախերի պատճառով։ Հետո չասեք, որ չէիք սպասում։ Արդեն գիտեք նա ինչի է ընդունակ։

Հողերի հանձնմանը մնացին հաշված ժամեր»,-գրել է Միքայել Մինասյանը։