Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Region

Ձիթենին ու TAP գազամուղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է` Իտալիայի Սալենտո մարզում կրքերը չեն հանդարտվում: Ուստիև Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) շինարարության իրականացման ժամկետները շարունակվում են ձգձգվել: Նշենք, որ TAP–ը Հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասն է, որով նախատեսվում է ադրբեջանական գազն առաքել Եվրոպա:

Խողովակաշարի շինարարության համար անհրաժեշտություն էր առաջացել Սալենտո մարզում տեղափոխել և վերատնկել բազմամյա ձիթենու ծառեր: Սրան դեմ էր հանդես եկել No TAP նախաձեռնությունը, որի ղեկավարը իտալացի ընդդիմադիր գործիչ, դերասան ու երգիծաբան Բեպե Գրլիոն է: Տեղական իշխանությունները հավանության էին արժանացրել No TAP–ի բողոքը: Եթե մինչև ապրիլի վերջ հարցը չկարգավորվի, TAP–ի շինարարությունը կհետաձգվի առնվազն կես տարով, քանի որ ապրիլից հետո ծառերի վերատնկումն արգելված է:

Ավելի վաղ ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովն ակնարկել էր, որ TAP գազամուղի դեմ արշավի հետևում կանգնած է Մոսկվան, թե իբր «Գազպրոմը» ցանկանում է ձգձգել ադրբեջանական նախագծի իրականացումը, որպեսզի առաջ մղի սեփականը»:

Հարավային գազային միջանցքի լիարժեք շահագործումով, որը ներառում է գործող` Հարավկովկասյան գազամուղը, Բաքու–Թբիլիսի–Էրզրումը, և դեռևս կառուցվող Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ խողովակաշարերը, Ադրբեջանը հավակնում է դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը:

Բայց, չգիտես ինչու, Եվրոպան դեռևս չի շտապում ֆինանսավորել ծրագիրը` անհրաժեշտ 40 մլրդ դոլարից Ադրբեջանին վարկի տեսքով հատկացվել է ընդամնը 400 մլն դոլար, այն էլ` միայն TANAP–ի կառուցումն ավարտին հասցնելու համար:

Պատահական չէ, որ ինչպես պնդում է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, «պաշտոնական Բրյուսելն անում է, թվում է, հնչեղ հայտարարություններ այն մասին, որ ցանկանում է հնարավորինս արագ ստանալ ադրբեջանական գազը, բայց ռեալ քայլեր չեն ձեռնարկվում»: Ուստի Ադրբեջանում առաջանում է իրավիճակը քաղաքականացնելու գայթակղություն` կասկածներ են հայտնվում, թե Ռուսաստանը փորձում է օգտագործել Իտալիայի իրադարձությունները` առաջ մղելու Հարավային գազային միջանցքի հետ մրցող «Թուրքական հոսքը»:

Միևնույն ժամանակ շրջանառվում է վարկած, որի համաձայն` «Գազպրոմը» կարող է օգտագործել TAP–ի լրացուցիչ հզորությունները «Թուրքական հոսքի» շրջանակներում իր գազը Եվրոպա մատակարարելու համար: Իսկ դա ընդհանրապես կզրոյացնի Ադրբեջանի նշանակությունը որպես էներգետիկ ծանրակշիռ խաղացող:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, որն ունի սեփական գազ, և Թուրքիան, որի շուրջ, ըստ թուրքական BOTAS ընկերության փոխտնօրեն Իբրահիմ Սաիդ Արնիչի, «գտնվում են բնական գազի համաշխարհային պաշարների մոտ 74%–ը», միասին հայտնվել են աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտում, ինչը փորձագետներին խոչընդոտում է կայուն կանխատեսումներ անել տարածաշրջանում ձևավորվող էներգետիկ քարտեզի և ընդհանրապես TAP–ի վերաբերյալ: Առայժմ Սալենտոյում իրավիճակը «վերահսկում» է Գրիլոն` ցույց տալով, որ չնայած ստորագրված համաձայնություններին ու նախնական ներդրումներին, ոչինչ անվիճելի ու կանխորոշված լինել չի կարող:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: