Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Գյումրու համալսարանի ՀՀԿ–ական տնօրենը դատարան դիմելուց հետո ստիպված է եղել մաքրել անցյալի սխալները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է երեք տարուց ավելի «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության երեք տասնյակ ուսուցիչներ պայքարում էին իրենց 2014 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը ստանալու համար: Ու թեև դպրոցի տնօրինությունը խոստացել էր վճարել ուսուցիչների չվճարված աշխատավարձերը, բայց այդպես էլ իր խոստումը չէր իրականացրել:
Դրանից բացի, կառավարության որոշմամբ 2015 թվականի դեկտեմբերին «Գյումրու մշակույթի վարժարան»–ը միացվել էր «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին: Միավորումից հետո ուսուցչները դիմել էին վերակազմավորված կրթօջախի տնօրեն, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին, չվճարված աշխատավարձերը փոխհատուցելու պահանջով:
Տնօրենը, սակայն ուսուցիչների հարցմանն ի պատասխան ասել է, որ նրանց աշխատավարձը ժամանակին փոխանցվել է վարժարանին և համալսարանը այդ մասով որևէ պարտավորություն չունի:
2016թ. նոյեմբերին ուսուցիչները դիմել էին «АМ» իրավաբանական ընկերությանը, որն էլ ստանձնելով ուսուցիչների շահերի պաշտպանությունը դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, չվճարված աշխատավարձի ու աշխատավարձի վճարման կետանցված տոկոսների բռնագանձման պահանջով:
Պահանջն ուսումնասիրելու արդյունքում հիմնավորվել է, որ «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Շիրակի պետական համալսարանն» է, որն էլ պարտավոր է վճարել ուսուցիչների աշխատավարձը:
Հիմնավոր ապացույցների ճնշման տակ արդեն դատական առաջին նիստից անմիջապես հետո պատասխանող կողմը՝ «Շիրակի պետական համալսարան» ՊՈԱԿ–ը ինքնակամ ցանկություն է հայտնել բանակցել և հաշտության համաձայնություն կնքել ուսուցիչների հետ:
2017 թ.–ի հունվարի 25–ին կայացած առաջին իսկ դատական նիստից անմիջապես հետո, պատասխանող կողմը ցանկություն է հայտնեց բանակցել և հաշտության համաձայնություն կնքել ուսուցիչների հետ: Իսկ մինչև երկրորդ դատական նիստը՝ մարտի 2–ը «Շիրակի պետական համալսարան» ՊՈԱԿ–ը կատարել է իր պարտավորությունները: Բոլոր ուսուցիչներին վճարել է երեք տարի առաջվանից մինչ օրս չվճարված աշխատավարձն ու աշխատավարձի վճարման կետանցված օրվա համար սահմանված տույժի գումարները:
Դժվար է ասել, որ եթե տարին նախընտրական չլիներ, ապա ՀՀԿ–ական ռեկտորն այդքան հեշտ կհամաձայնե՞ր հաշտության գալ ուսուցիչների հետ, թե նրանց աշխատավարձերը չվճարելու համար կհասներ մինչև ՄԻԵԴ: Բայց քանի որ այս անգամ ՀՀԿ–ն որոշել է իր շուրջ ավելորդ աղմուկ–աղաղակ չբարձրացնել ու նաև «պահպանել» օրենքի տառը, գուցե և այդ է պատճառը, որ Սահակ Մինասյանն էլ իր հերթին է որոշել գնալ նման «փոխզիջման»: Հակառակ դեպքում ոչ ուսուցիչները տարիներով առանց աշխատավարձի կմնային, ոչ էլ աշխատավարձի գործը կհասներ դիվանբաշուն:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: