Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
Region

Հայ սպաների նկատմամբ հետախուզում չի կարող իրականացվել. արգելված է Ինտերպոլն օգտագործել ռասիստական նպատակներով. Ղազարյան

Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ ԶՈՒ սպաների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը խտրական, ռասիստական հիմքերի վրա է, և նրանց նկատմամբ որևէ հետախուզում չի կարող իրականացվել։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝  մեկնաբանելով Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանի հնարավոր ծառայակիցներին  հեռակա մեղադրանք առաջադրելու և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը դիմելու վերաբերյալ տեղեկությունը։

Արա Ղազարյանի խոսքով, թեև Ադրբեջանի կողմից Ինտերպոլին դիմելը քարոզչական բնույթ ունի, սակայն կարող  է իրավական հետևանքներ ունենալ։

«Հնարավոր է Ինտերպոլով հետախուզումը չաշխատի, սակայն, ենթադրենք  միջպետական համաձայնագրի շրջանակներում, օրինակ՝ Ադրբեջան–Ռուսաստան, կամ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում՝ ԱՊՀ երկրների տարածքում այն  աշխատի։ Նախադեպ է եղել, երբ Ինտերպոլը հրաժարվել է ՀՀ քաղաքացու վերաբերյալ միջազգային  հետախուզումից, սակայն երբ նա մեկնել է ՌԴ, այնտեղ երեք ամիս անց ձերբակալվել է, քանի որ պարզվել է, որ այդ անձը Ռուսաստանի հետ միջպետական՝ երկկողմ համաձայնության շրջանակներում համարվում է հետախուզվող։ Չի բացառվում, որ մեր զինծառայողների հետ կապված էլ նման իրավիճակ ստեղծվի, այսինքն օրինակ՝ ՀՀ երկու քաղաքացիները մեկնեն ՌԴ և պարզվի, որ Ադրբեջանը ՌԴ–ի հետ ունի երկկողմ պայմանավորվածություն և հետախուզման  համակարգում  նրանց անունները ներառված են»,–ասաց նա։

Իրավաբանի խոսքով՝ այս հարցը պետք է բարձրաձայնել և հետևողական լինել թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումով.

«Պետք է ներկայացնել, որ իրականում այս քրեական հետապնդումը խտրական հիմքերի վրա է արվում, զուտ նրա համար, որ այս անձինք հայեր են, և դա արվում է պրոպագանդայի նպատակով, ինչը մաս է կազմում ամբողջ հայատյաց, ռասիստական քաղաքականության, որն իրականացնում է պետության առաջին դեմքի մակարդակով։ Այս հիմնավորումների դեպքում՝ որևէ հետախուզում չի կարող իրականացվել, քանի որ արգելված է միջազգային հետախուզական համակարգերն օգտագործել խտրական, քաղաքական, ռասիստական նպատակներով։ Սա համընդհանուր միջազգային սովորութային նորմ է, որը գործում է ցանկացած պետության համար»,–ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի դատախազության այն հայտարարությանը, թե  հայ զինծառայողներին հեռակա մեղադրանք առաջադրելու որոշումն իբրև հիմնված է գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա, միջազգային իրավունքի մասնագետը նկատեց, որ պետք է հաշվի առնել այն, որ ենթադրյալ տվյալները ստացվել են անազատության, փաստացի գերության  և թշնամական մթնոլորտում գտնվող անձից։ Այս կապակցությամբ Ղազարյանը մեջբերելով 10 տարի առաջ Ադրբեջանում խոշտանգումների հետեւանքով մահացած Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ վճիռը (օրեր առաջ է ուժի մեջ մտել), փաստեց.

«Թշնամական մթնոլորտում գտնվող անձի արած հայտարարությունները չեն կարող ապացույց դիտարկվել և արժանահավատ համարվել, քանի որ այդ տվյալները ստացվել են խոցելի, անպաշտպան անձնավորությունից, որը զրկված է մարդու՝ մի շարք հիմնարար իրավունքներից և դրանք ստացվել են խտրական, ռասիստական նպատակներով»։

Ղազարյանի խոսքով՝ Գուրգեն Ալավերդյանի գործով Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ, այդ թվում՝ կապ հաստատել Հայաստանում գտնվող նրա իրավահաջորդների հետ։

«Եթե մեկնաբանենք Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ վճիռը, ապա նման իրավիճակում Ադրբեջանը պետք է կապ հաստատի Ալավերդյանի իրավահաջորդների հետ, որոնք գտնվում են Հայաստանում։ Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, Եվրոպական կոնվենցիային առնչվող հարցերով պարտավոր են համագործակցել»,–շեշտեց իրավաբանը՝ հավելելով, որ հայ սպայի հարազատները կարող են իրավական գործընթաց նախաձեռնել։

Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի իրավասու մարմինները հայտարարում են ՀՀ քաղաքացիների կամ Արցախ այցելած այլ պետությունների քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը դիմելու մասին։ Մասնավորապես 2017–ին Ադրբեջանն Ինտերպոլին էր դիմել Արցախի տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների, 2018–ին՝  Արցախ այցելած ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար և այլն։ Սակայն ադրբեջանական կողմի՝ Ինտերպոլին քաղաքական խնդիրների դաշտ ներքաշելու փորձերը մինչ օրս ձախողվել են։ Երեկ էլ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց, որ ՀՀ ԶՈւ սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում։

Ինտերպոլի կանոնադրության համաձայն՝  Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին։